Նպատ
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Նպատ (այլ կիրառումներ)
Նպատ, Նպատական կամ Թափաշեյդ, լեռ Հայկական լեռնաշխարհում, Ծաղկանց լեռներում։ Բարձրությունը 2832 մ է[1][2]։ Գտնվում է Բագրևանդից արևելք[3]։ Շրջակա լեռներից սկզբնավորվող բազմաթիվ գետակներ, հոսելով Բագրևանդի (Ալաշկերտի) դաշտը, միախառնվում են Արածանուն։ Լեռն անտառազուրկ է, մրգատու ծառերը՝ սակավ։
Նպատ | |
---|---|
Տեսակ | fictional mountain range? |
Երկիր | ![]() |
![]() ![]() |
Քաղաքական և կրոնական նշանակություն
խմբագրելԼեռան հյուսիսային ստորոտին՝ կրոնական կենտրոն Բագավանում, Նավասարդի սկզբին հեթանոս հայերը նշել են Նոյ նահապետի հիշատակին նվիրված տոնահանդեսը։ Հայաստանում քրիստոնեությունը պետական պաշտոնական կրոն հռչակվելուց հետո Գրիգոր Լուսավորիչը կործանել է Բագավանի տաճարը և տեղը հիմնել Սուրբ Հովհաննես վանքը և եռախորան եկեղեցին։
Միջնադարյան հայ մատենագիրները հաղորդում են, որ Նպատը հայոց ամենասրբազան լեռն էր, և նրա ստորոտում գտնվող Շահապիվան ու Բագավան ավաններում էին կատարվում Ամանորի տոնակատարությունները Նավասարդի 1-ին և Աշխարհաժողովները։ Նպատի ստորոտում՝ Արածանիի ջրերում, սուրբ Գրիգոր Լուսավորիչը մկրտեց Տրդատ թագավորին ու հայոց զորքին։ Քրիստոնեության շրջանում Նպատ անունը հաճախ ստուգաբանվել է Նոյ անունով, և լեռն անվանվել Նոյապատ։ Ըստ Նիկողայոս Ադոնցի՝ Աբոս եւ Նպատ լեռնանունները ծագում են արիական Ապամ - Նապատ դիցանունից[4]։
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրելԱյս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 396)։ |