Հակոբ Նորունի

հայ արձակագիր, դրամատուրգ, բանաստեղծ

Հակոբ Նորունի (Հակոբ Լևոնի Նորաշխարհյան, 1926, դեկտեմբերի 8 - 1985, հուլիսի 4), հայ բանաստեղծ, արձակագիր, դրամատուրգ, ԽՍՀՄ գրողների միության անդամ 1976 թվականից։

Հակոբ Նորունի
Ծննդյան անունՀակոբ Լևոնի Նորաշխարհյան
Ծնվել էդեկտեմբերի 8, 1926(1926-12-08)
ԾննդավայրՅողունօլուք
Վախճանվել էհուլիսի 4, 1985(1985-07-04) (58 տարեկան)
Մասնագիտությունբանաստեղծ, արձակագիր և դրամատուրգ
ԿրթությունՄխիթարյան վարժարան և Սուրբ Ժոզեֆի համալսարան
ԱնդամակցությունԽՍՀՄ Գրողների միություն
ԱշխատավայրԱրարատ և ՀՀ ԳԱԱ
Հակոբ Նորունի Վիքիդարանում

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է Մուսա լեռան Յողունօլուք գյուղում։ Նախնական կրթությունը ստացել է Մուսա լեռան Նոր Զեյթուն գյուղում, ապա Հալեպի Մխիթարյան վարժարանում և ֆրանսիական լիցեյում։ Հետագայում ավարտել է Բեյրութի ֆրանսիական համալսարանը։ 1956-1965 թվականներին եղել է Բեյրութի «Արարատ» գրական ամսագրի գլխավոր խմբագիրը։ Բեյրութում Հ. Նորունին աշխատել է նաև իբրև հյուրանոցի տնօրեն։ 1975 թվականին ներգաղթել է Հայաստան և բնակություն հաստատել Երևանում։ 1982-1985 թվականներին աշխատել է ՀԽՍՀ ԳԱ սփյուռքահայ համայնքների պատմության և մշակույթի բաժնում որպես ավագ գիտաշխատող։ Մահացել է Երևանում[1]։

Հ. Նորունու երկերի մատենագրությունը խմբագրել

  • Դողդոջ կայծեր (բանաստեղծություններ), Հալեպ, 1943, 120 էջ։
  • Իշխանը (դրամա), Հալեպ, «Սեր Սահակյան» տպարան, 1944, 28 էջ։
  • Սահմանագլուխ (բանաստեղծություններ), Բեյրութ, 1959, 90 էջ։
  • Երջանկության ճամփան... (թատերախաղ 5 արարով), Բեյրութ, տպարան Տոնիկյան, 1966, 48 էջ։
  • Ինչ շուտ փոխվեցար (դրամա), Բեյրութ, 1966, 40 էջ։
  • Նամակ ամերիկահայ բարեկամիս։ Ապրումներ, տպավորություններ, Բեյրութ, 1966, 90 էջ։
  • Հրաչյա Քոչարի «Սպիտակ գիրքը» (գնահատական-վերլուծական փորձ), Բեյրութ, տպարան «Սևան», 1967, 58 էջ։
  • Վարձու պուպրիկներ (պատմվածքներ), Բեյրութ, 1970, 180 էջ։
  • Մեղքի արահետեն (պատմվածքներ), Երևան, «Սովետական գրող», 1977, 170 էջ։
  • Տարիներիս ապագան (բանաստեղծություններ), «Սովետական գրող», 1983, 116 էջ։

Աղբյուրներ խմբագրել

  1. Գրական տեղեկատու. Երևան: «Սովետական գրող». 1986. էջ էջ 417.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հակոբ Նորունի» հոդվածին։