Սողոմոն Սողոմոնյան (գրականագետ)
Այս հոդվածը Սողոմոն Սողոմոնյան գրականագետի մասին է։ Այլ գործածությունների համար այցելեք Սողոմոն Սողոմոնյան (այլ կիրառումներ)։
Սողոմոն Սողոմոնյան (1907, սեպտեմբեր 3, Գետաշեն - 1978, օգոստոս 28, Երևան), հայ գրականագետ, բանասիրական գիտությունների դոկտոր, ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1967 թ.), պրոֆեսոր (1967 թ.-ից), ԽՍՀՄ գրողների միության անդամ 1938 թ.-ից, Հայրենական Մեծ պատերազմի մասնակից։ ԽՄԿԿ անդամ 1938 թվականից:
Սողոմոն Սողոմոնյան | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 3, 1907 |
Մահացել է | օգոստոսի 28, 1978 (70 տարեկան) |
Մահվան վայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Ազգություն | հայ |
Կրթություն | Երևանի պետական համալսարան |
Գիտական աստիճան | բանասիրական գիտությունների դոկտոր |
Մասնագիտություն | գրականագետ |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
ԿենսագրությունԽմբագրել
Ծնվել է Արցախի Գետաշեն գյուղում։ 1928 թ.-ին ավարտել է Բաքվի թիվ 22 իննամյա դպրոցը, 1931 թ.-ին Երևանի պետական համալսարանի պատմագրական ֆակուլտետը։ 1931 - 1933 թթ.-ին աշխատել է Աշտարակում, սկզբում որպես ժողկրթբաժնի վարիչ, ապա «Այգեգործ» թերթի քարտուղար։ 1933 թ.-ին սովորել է Լենինգրադի գեղարվեստագիտության պետական ակադեմիայի արևմտաեվրոպական գրականության բաժնում։ Այնուհետև աշխատել է Երևանի մանկավարժական ինստիտուտում` որպես բանասիրական ֆակուլտետի դեկան, արտասահմանյան գրականության ամբիոնի վարիչ և եվրոպական գրականության ավագ դասախոս։ Միաժամանակ դասախոսել է Երևանի պետական համալսարանում և Վ. Բրյուսովի անվան ռուսաց և օտար լեզուների մանկավարժական ինստիտուտում։ 1941 - 1946 թթ.-ին ծառայել է խորհրդային բանակում, Մասնակցել Հայրենական Մեծ պատերազմին, որի ընթացքում վաստակել է մայորի կոչում։ 1946 - 1947 թթ.-ին եղել է «Սովետական գրականություն և արվեստ» ամսագրի խմբագիրը և Հայաստանի գրողների միության վարչության քարտուղար։ 1947 թ.-ին «Ռոմանտիկական դրամայի տեսությունը» թեմայով դիսերտացիա է պաշտպանել և ստացել բանասիրական գիտությունների թեկնածուի աստիճան։ 1966 թ.-ին «Ժամանակակից հայ պոեզիան» թեմայով դիսերտացիա է պաշտպանել և ստացել բանասիրական գիտությունների դոկտորի աստիճան։ 1971 թ.-ից Երևանի պետական համալսարանի արտասահմանյան գրականության ամբիոնի վարիչն էր։ Պարգևատրվել է Հայրենական Մեծ պատերազմի երկրորդ աստիճանի և Աշխատանքային կարմիր դրոշի շքանշաններով։ Մահացել է Երևանում[1]: Նրա աշխատությունները մինչ օրս ծառայում են որպես բուհական դասագրքեր։
Մահացել է 1978 թվականի օգոստոսի 28-ին Երևանում, թաղված է Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոնում։
ՍտեղծագործությունըԽմբագրել
Ս. Սողոմոնյանի երկերի մատենագիտությունԽմբագրել
ԳրքերԽմբագրել
- Ռոմանտիկական դրամայի տեսությունը, Երևան, 1947, 120 էջ։
- Եվրոպական գրականության ուրվագծեր (Բոկաչիո, Շիլլեր, Հյուգո), Երևան, Հայպետհրատ, 1954, 344 էջ։
- Արդի պոեզիայի մի քանի հարցերը, Երևան, 1960, 328 էջ։
- Արտասահմանյան գրականություն, Երևան, 1964, 220 էջ։
- Ժամանակակից հայ բանաստեղծներ, գիրք Ա, Երևան, «Հայաստան», 1965, 556 էջ։
- Ժամանակակից հայ բանաստեղծներ, գիրք Բ, Երևան, «Հայաստան», 1967, 514 էջ։
- Արտասահմանյան գրականություն, Երևան, 1969, 178 էջ։
- Եվրոպական ռեալիզմի պատմությունից, Երևան, 1974, 486 էջ։
- Արտասահմանյան գրականություն, Երևան, «Լույս», 1979, 258 էջ։
- Արտասահմանյան գրականության պատմություն, Երևան, Երևանի համալսարանի հրատարակչություն, 1981, 336 էջ։
ՄամուլԽմբագրել
- Գրողը և քաղաքացին (Հրաչյա Քոչարի ծննդյան տարեդարձի առթիվ): «Գրական թերթ», 1969, № 6:
ԱղբյուրներԽմբագրել
- ↑ Գրական տեղեկատու։ Երևան: «Սովետական գրականություն»։ 1981։ էջ էջ 423