Հրանտ Թադևոսյան (Թաթոս)

հայ նկարիչ
Վիքիպեդիայում կան հոդվածներ Թադևոսյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Հրանտ Հովհաննեսի Թադևոսյան (Թաթոս) (ապրիլի 20, 1938(1938-04-20), Արևշատ, Արթիկի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ նկարիչ, Հայաստանի Հանրապետության վաստակավոր նկարիչ (2008), Հայաստանի Հանրապետության ժողովրդական նկարիչ (2014)[1]։

Հրանտ Թադևոսյան
Ծնվել էապրիլի 20, 1938(1938-04-20) (86 տարեկան)
ԾննդավայրԱրևշատ, Արթիկի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Հայաստան
Մասնագիտություննկարիչ
Պարգևներ
ԱնդամակցությունՀայաստանի նկարիչների միություն

Կենսագրություն խմբագրել

1961-1965 թվականներին սովորել է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտի գեղագիտության ֆակուլտետում։

Հայաստանի նկարիչների միության, Արվեստի միջազգային ընկերության և նկարիչների միջազգային միության (ՅՈՒՆԵՍԿՕ), ԱՄՆ Տեխաս նահանգի Պոմպեո Կոպինիի Գեղարվեստի ակադեմիայի անդամ է։

2008 թվականից դասավանդում է Ճարտարապետության և շինարարարության Հայաստանի ազգային համալսարանում, նույն համալսարանի պատվավոր պրոֆեսոր է։

Ցուցահանդեսներ խմբագրել

Անհատական ցուցահանդեսներ է ունեցել Երևանում (5 ցուցահանդես)[2][3], Վանաձորում, Մոսկվայում, Բուենոս Այրեսում, Մարսելում, Կարլսրուեում (Գերմանիա), Բանբերգում, Քոբուրգում, Մյունխենում, Փարիզում, Ժնևում, Լիոնում, Տուրում, Լոս Անջելեսում (2014[4]

Պարգևներ և կոչումներ խմբագրել

Մեջբերումներ Հրանտ Թադևոսյանից խմբագրել

  Կտավը պետք է ծնվի ինքնին։ Ձեռքը պետք է աշխատի ինքն իրեն, ամեն ինչ պետք է ենթարկվի ներքին մղումին։ Ես նկարելիս աշխատում եմ ինքս ինձ չխանգարել։  

Մեջբերումներ Հրանտ Թադևոսյանի մասին խմբագրել

  Գեղանկարիչ Հրանտ Թադևոսյանի կտավները, լինի բնանկար, նատյուրմորտ, բոլորն էլ հայկական արմատներ ունեն, շատ խորը և ինձ շատ հարազատ արմատներ։ Հրանտ Թադևոսյանը եզակի բնանկարիչ է, մեծ արվեստագետ։ Ես անսահման հպարտ եմ, որ նա կա համաշխարհային գեղանկարչության պատմության մեջ։ Ես անսահման հպարտ եմ, որ նա իմ ընկերն ու ցեղակիցն է։  

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել