Հունաստանի ռազմաօդային ուժեր

Հունաստանի ռազմաօդային ուժեր (հուն․՝ Ελληνική Πολεμική Αεροπορία, ΕПΑ), Հունաստանի Հանրապետության զինված ուժերի տեսակ։ Մինչ 1974 թվականի միապետության վերացումը Հունաստանի ռազմաօդային ուժերը կոչվում էին Հունաստանի թագավորական ռազմաօդային ուժեր (Ελληνική Βασιλική Αεροπορία, EBA): Հունական ռազմական ավիացիայի ղեկավար մարմինը համարվում է Գլխավոր ավիացիոն շտաբը (Γενικού Επιτελείου Αεροπορίας, ΓΕΑ): Հունաստանի ռազմաօդային ուժերի կարգախոսն է «Αίεν Υψικρατείν», որը նշանակում է «Միշտ իշխող բարձրության վրա»։ Այդ բառակապակցությամբ փոխգնդապետ (ավելի ուշ` գեներալ) Սպիրոս Պապասպիրոսը, ով հունական ավիացիոն կենտրոնի պետ էր Գազայի ավիաբազայում, 1941 թվականի հոկտեմբերի 5-ին ողջունել է 335-րդ էսկադրիլիայի ստեղծումը, որը Մերձավոր Արևելքում առաջին հունական կործանիչ էսկադրիլիան էր, որը մասնակցել է Եգիպտոսի մարտական գործողություններում։ Հունաստանի ռազմաօդային ուժերի տարբերանշանը օդում ճախրող արծիվ է սպիտակա-կապտավուն շրջանակի ֆոնի վրա։

Հունաստանի ռազմաօդային ուժեր
Изображение логотипа
Ընդհանուր տեղեկություն
Տեսակռազմա-օդային ուժեր
ԵրկիրՀունաստան Հունաստան
ԵնթարկոումՀունաստանի ազգային պաշտպանության նախարարություն
Մտնում էԿիպրոսի Հանրապետության Ազգային գվարդիա
.
ՇրաբԱթենք, Հունաստան
Կարգախոս«Αίεν Υψικρατείν» («Միշտ իշխող բարձրության վրա»)
Գույներcyan?, սպիտակ և նարնջագույն
Ստեղծվեց1930[1]
Հրամանատարներ
Ներկա հրամանատարգեներալ-լեյտենանտ Վասիլիոս Կլոկոզաս
հուն․՝ Αντιπτέραρχος Βασίλειος Κλόκοζας[2]
Կայքhaf.gr(անգլ.)

Ռազմական ավիացիա ստեղծելու որոշումն ընդունվել է Հունաստանի կառավարության կողմից 1911 թվականին։ Հունաստանի ռազմաօդային ուժերը մասնակցել են Բալկանյան պատերազմներում, Առաջին համաշխարհային պատերազմում, 1919—1921 թվականների հույն-թուրքական պատերազմում և 1930 թվականին առանձնացվել են որպես անկախ զորատեսակ։ 1941 թվականին գերմանական հարձակումների ժամանակ ռազմաօդային ուժերը ամբողջությամբ ոչնչացվել են։ Ավելի ուշ կազմավորվել են մի քանի հունական էսկադրիլիաներ, որոնք Մերձավոր Արևելքում մարտնչում էին բրիտանական հրամանատարության տակ։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ հայտնի է դարձել հույն ռազմական օդաչու Միտրալեկսիս Մարինոսը։ Նրա կիսանդրին տեղադրված է Աթենքի Էլլինիկո ավիաբազայում։

Տեխնիկա և սպառազինություն

խմբագրել

The Military Balance-ի տվյալների համաձայն, 2014 թվականի դրությամբ Հունաստանի ռազմաօդային ուժերն ունեին հետևյալ տեխնիկա.

Տիպ Արտադրություն Նշանակություն Քանակ Ծանոթագրություններ Պատկեր
Ռազմական ինքնաթիռներ
F-16C/D Block 30, 50 «Fighting Falcon»   ԱՄՆ բազմանպատակ կործանիչ 70[3] Block 30 ստացել են 1989 թվականին, 40 Block 50` 1997—1998 թվականներյն  
F-16C/D Block52+ «Fighting Falcon»   ԱՄՆ բազմանպատակ կործանիչ 56[3]  
F-16C/D Block52M «Fighting Falcon»   ԱՄՆ բազմանպատակ կործանիչ 30[3]  
Мираж 2000EGM/BGM   Ֆրանսիա բազմանպատակ կործանիչ 17[3]  
Mirage 2000-5 Mk.2   Ֆրանսիա բազմանպատակ կործանիչ 25[3]  
F-4E PI-2000 «Ֆանտոմ» II   ԱՄՆ բազմանպատակ կործանիչ 34[3]  
RF-4E «Ֆանտոմ» II   ԱՄՆ հետախուզական 15[3] F-4E «Ֆանտոմ» II` մոդեռնիզացված DASA ընկերության կողմից  
A/TA-7Ε/H «Կորսար» II   ԱՄՆ գրոհիչ 28[3]  
Օժանդակ ինքնաթիռներ
C-130B Hercules

C-130H Hercules

  ԱՄՆ ռազմա-տրանսպորտային 5[3]

10[3]

 
C-27J Spartan   Իտալիա ռազմա-տրանսպորտային 8[3]  
EMB-145H AEW&C   Բրազիլիա ռադիոհայտնաբերման և ուղղորդման ավիացիոն համալիր 4[3]  
EMB-135   Բրազիլիա վարչական 2[3]
Գոլֆսթրիմ V   ԱՄՆ վարչական 1[3]
Ուսումնական ինքնաթիռներ
T-2C/E Buckeye   ԱՄՆ Ուսումնամարզական 40  
Ուղղաթիռներ
AS-332C1 «Սուպեր Պումա»   Ֆրանսիա տրանսպորտային 11[3]  
AB-205A   Իտալիա տրանսպորտային 13[3]  
AB-212   Իտալիա տրանսպորտային/վարչական 4[3]  
ՀՕՊ համակարգեր
Փեթրիոթ   ԱՄՆ հրթիռահրետանային համալիր 36 հրթիռային արձակման կայանք[3]
Ս-300 «Ֆավորիտ»   Ռուսաստան հրթիռահրետանային համալիր 12 հրթիռային արձակման կայանք[3]
Crotale NG/GR   Ֆրանսիա հրթիռահրետանային համալիր 9 համալիր[3]
9К331 «Тор-М1»   Ռուսաստան հրթիռահրետանային համալիր 4 համալիր[3]
Skyguard-Sparrow   ԱՄՆ/  Շվեյցարիա հրթիռահրետանային համալիր մի քանի միավոր[3]

Տարբերանշաններ

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հունաստանի ռազմաօդային ուժեր» հոդվածին։