Համբույրի համաշխարհային օր

Համբույրի համաշխարհային օր (անգլ.՝ World Kiss Day կամ անգլ.՝ World Kissing Day), ոչ պաշտոնական տոն, որը նշվում է ամեն տարի՝ հուլիսի 6-ին[1][2]։ Ծագել է Մեծ Բրիտանիայում[2][3] և տարածվել աշխարհում 2000-ական թվականների սկզբին[1][4]։

Համբույրի համաշխարհային օր
անգլ.՝ World Kissing Day

Համբույր (1945 թ.)
Տեսակպարբերական իրադարձություն
Ամսաթիվ6 հուլիսի
Տոնվում էՄիացյալ Թագավորություն Միացյալ Թագավորություն
Ի հիշատակհամբույր

Պատմություն խմբագրել

Համբույրի համաշխարհային օրվա հայրենիքը համարվում է Մեծ Բրիտանիան։ Հենց Ալբիոնի ափերին 19-րդ դարում[5] գտան, որ համբույրը` որպես սիրո դրսևորման ձև, արժանի է ունենալու իր տոնը[6]։

Հուլիսի 6-ին աշխարհի տարբեր քաղաքներում անցկացվում են միջոցառումներ, մրցույթներ ու հանդիսություններ, որոնք այս կամ այն կերպ կապ ունեն ֆիլեմատոլոգիայի հետ[7]։ Մրցությունների մասնակիցների միջև խաղարկվում են տարբեր նվերներ («Ամենաերկարատև համբույրի համար», «Ամենագեղեցիկ համբույրի համար», «Ամենաանսովոր համբույրի համար» և այլն)։

Որպես Համբույրի համաշխարհային օր նշվում է ևս մեկ օր՝ փետրվարի 13-ը, որը կազմում է Վալենտինի շաբաթվա մաս[8]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Teri Greene, "Give Some Lip To All You'd Like", The Montgomery Advertiser (July 6, 2007), p. D1.
  2. 2,0 2,1 "Grins and Groans", The Times-Press (Streator, Illinois, July 6, 2005), p. 4.
  3. Smith, Joan (2000 թ․ հուլիսի 6). «Of mouths and men» – via www.theguardian.com.
  4. Kirshenbaum, Sheril (2011 թ․ հուլիսի 6). «International Kissing Day!» – via www.wired.com.
  5. Այս օրը պատմության մեջ. 6 հուլիսի
  6. Տոներ ու իրադարձություններ(չաշխատող հղում) (ռուս.)
  7. Համբույրի համաշխարհային օր
  8. «Valentine Week 2011 | Rose Day | Love | Celebration | Valentine's day». www.oneindia.com. 2011 թ․ փետրվարի 7.

Արտաքին հղումներ խմբագրել