Շախմատի միջազգային օր

Շախմատի միջազգային օր (անգլ.՝ International Chess Day), շախմատին նվիրված ամենամյա միջազգային տոն։ Այն նշվում է հուլիսի 20-ին՝ ՖԻԴԵ-ի հիմնադրման օրը[1]։

Շախմատի միջազգային օր
Chess Players in Dupont Circle (20109566).jpg
Շախմատ
ՊաշտոնապեսInternational chess day
Տեսակմիջազգային օր
Ամսաթիվհուլիսի 20
Տոնվում էտարբեր երկրներում
ՀաստատվածՖԻԴԵ
Տոնումամենամյա
Անվանված էՖԻԴԵ
ՆմանWorld Chess Day?
ԿապվածՇախմատ
Կայքinternationalchessday.com/#main և un.org/en/observances/world-chess-day(անգլ.)

Պատմություն և տոնումԽմբագրել

Շախմատի միջազգային օրը տոնվում է 1966 թվականից։ Տոնի ստեղծման գաղափարն առաջացել է Շախմատի միջազգային ֆեդերացիայի (ՖԻԴԵ) մոտ, որը հիմնադրվել է 1924 թվականի հուլիսի 20-ին Փարիզում[2]։ Ըստ ՖԻԴԵ-ի տվյալների՝ 2012 թվականին աշխարհում հաշվառվել է մշտապես շախմատ խաղացող 605 միլիոն մեծահասակ[3]։

Տոնը նշվում է 178 երկրներում։ Այս օրը անցկացվում են տարբեր թեմատիկ մրցություններ[4]։ Միաժամանակյա խաղեր են անցկացվում նույնիսկ բանտերում[5]։

2004 թվականի հուլիսի 20-ին Կրեմլում աշխարհի չեմպիոն Անատոլի Կարպովը միաժամանակյա խաղեր է անցկացրել։ Նա ոչ-ոքի է խաղացել պատգամավոր Վլադիմիր Ժիրինովսկիի հետ։ Նրանք խաղացել էին 150,000 ամերիկյան դոլար արժողությամբ խաղաքարերով[6]։

Տես նաևԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Շախմատի միջազգային օրվա պատմություն
  2. «Շախմատի միջազգային օր»։ РИА Новости։ 20.07.2012։ Վերցված է 2015-7-6 
  3. «AGON-ը թողարկում է նոր վիճակագրություն» (անգլերեն)։ FIDE։ օգոստոսի 09, 2012։ Վերցված է 2015-7-11 
  4. «178 երկիր նշում է այս օրը»։ Вести.Ру։ 20 июля 2013։ Վերցված է 2015-7-6 
  5. Բանտում անցկացվում է միաժամանակյա խաղ
  6. Ռ. Վասիլենկո (29-07-2004)։ «հուլիսի 20 – Շախմատի միջազգային օր»։ Русский Базар, № 31 (431)։ Վերցված է 2015-7-6 

Արտաքին հղումներԽմբագրել