Հովհաննես Ավետիսյան

հայ նկարիչ
Վիքիպեդիայում կան հոդվածներ Ավետիսյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Հովհաննես Ավետիսյան (հունիսի 12, 1939(1939-06-12), Լենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - հուլիսի 1, 2000(2000-07-01)), հայ գեղանկարիչ[1]։

Հովհաննես Նազարեթի Ավետիսյան
Դիմանկար
Ծնվել էհունիսի 12, 1939(1939-06-12)
ԾննդավայրԼենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էհուլիսի 1, 2000(2000-07-01) (61 տարեկան)
Քաղաքացիություն Հայաստան
ԱզգությունՀայ
ԿրոնՔրիստոնեություն
Մասնագիտություննկարիչ
Ծնողներհայրը՝ Նազարեթ Ավետիսյան
ԵրեխաներԱնդրանիկ Ավետիսյան
Կայքhovhanes.wordpress.com

Կենսագրություն խմբագրել

Հովհաննես Ավետիսյանի հայրը 1941 թ-ին մեկնել է ռազմաճակատ և այլևս չի վերադարձել։ Մայրը մահացել է 1942 թվականին։ 1946-1956 թվականներին Հովհաննեսը սովորել է Լենինականի թիվ 4 միջնակարգ դպրոցում, միաժամանակ՝ Մերկուրովի անվան նկարչական դպրոցում։ 1953 թվականին նյութական անհրաժեշտությունից ելնելով պատանի հասակից ուսմանը զուգընթաց աշխատանքի է անցել Լենինականի «Կարմիր նոյեմբեր» կահույքի ֆաբրիկայում՝ աշակերտելով գյումրեցի վարպետներին։ Հետագայում կատարելագործել է սովորածը՝ դրվագելով փայտի վրա, որն արժանացել է հասարակության բարձր գնահատանքին։ 1964 թվականին Հովհաննես Ավետիսյանն աշխատանքի է անցել Մաշտոցի անվան թիվ 29 միջնակարգ դպրոցում որպես նկարչության ուսուցիչ։ 1970-1972 թվականներին դպրոցում նրա ջանքերով ստեղծվել է պատկերասրահ[2], որը եղե է առաջին գեղարվեստի կենտրոնը քաղաքում։

1974 թվականին Լենինականում բացվոել է նկարչի անհատական ցուցահանդեսը, 1977 թ-ին Երևանում բացվել է նկարչի երկրորդ անհատական ցուցահանդեսը։ 1967 թ-ին Ավետիսյանն առաջին անգամ մասնակցել է ԽՍՀՄ նկարիչների համամիութենական ցուցահանդեսին։

Ավետիսյանը նկարել է հայրենի բնապատկերները՝ լեռները և դաշտերը, նկարել է նաև դիմանկարներ, նկարել է Մեծ եղեռնը պատկերող նկարներ՝ «Կոմիտասը և եղեռնը», «Անտունի» և այլն։

1967-1986-ական թվականներին մասնակցել է Խորհրդային Միությունում և սոցիալիստական երկրներում կազմակերպված գրեթե բոլոր ցուցահանդեսներին՝ արժանանալով դիպլոմների, նաև՝ դափնեկրի կոչման։

Լի ստեղծագործական ավյունով՝ ունեցել է բազմաթիվ ծրագրեր, սակայն 1988 թվականի ավերիչ երկրաշարժից հետո փլվել է նրա ստեղծած պատկերասրահը, որի հետևանքով շատ նկարներ վնասվել են, շատերն էլ չեն գտնվել։

1988 թ.-ից մինչև 1997 թ.-ը չնայած Գյումրիում տիրող հետերկրաշարժյան իրավիճակին, մեծ դժվարությամբ Հովհաննեսը մի փոքրիկ սենյակում շարունակել է ստեղծագործել։ Գեղանկարչությունից բացի Հովհաննես Ավետիսյանը գրել է նաև բանաստեղծություններ։ Նրա բանաստեղծությունների ժողովածուն լույս է տեսել հետմահու՝ 2002 թ-ին։

Մահացել է 2000 թվականի հուլիսի 1-ին։

Խմբակային ցուցահանդեսներ խմբագրել

1967-1986 թթ. մասնակցել է Շրի Լանկայում, Բուլղարիայում, Հնդկաստանում, Սիրիայում, Ֆինլանդիայում, Կանադայում, Իտալիայում, Հայաստանի արվեստը ներկայացնող խմբային ցուցահանդեսներին։ 1971 թվականից նախկին ԽՍՀՄ տարածքում տեղի ունեցած ցուցահանդեսներ՝ Կիևում, Թբիլիսիյում, Վիլնյուսում, Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում նաև՝ Վարշավայում։

Պարգևներ և մրցանակներ խմբագրել

  • 1974-Խորհրդային Միության նկարիչների «փառք աշխատանքին» մրցույթի մեդալակիր։
  • 1974-Համամիութենական ցուցահանդես «փառք աշհատանքին»։
  • 1974- «իններորդ հնգամյակի» հաղթող։
  • 1976- Համամիութենական ցուցահանդես Վիլնյուսում։
  • 1976- Համամիութենական ցուցահանդես Վիլնյուսում։
  • 1979- «Հայկական կերպարվեստ ցուցահանդես Զագրեբում (Հարավսլավիա)։
  • 1968- «Հայ արվեստի օրեր» Կանադայում և Բուխարեստում։

Հետաքրքիր փաստեր խմբագրել

Վարշավայում կազմակերպված ցուցահանդեսում գողացել էին նրա նկարներից մեկը, որի համար թեև տխրել էր, բայց ուրախ էր, որ բազմաթիվ նկարներից իրենն էին հավանել ու տարել։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Լրագիր «ՊԻՈՆԵՐ ԿԱՆՉ» 28 Հունվարի 1983 թ.
  2. Լրագիր «Սովետական Դպրոց», 14 Հուլիսի 1971 թ.