Հովարդ Վելտոն Վեբ(անգլ.՝ Howard Melton Webb, արտասանությունը ['haʊəd web]; հուլիսի 14, 1971, Ռոտերեմ, Հարավային Յորկշիր), անգլիացի ֆուտբոլային մրցավար։ 2003-2014 թվականների ընթացքում վարել է Անգլիական Պրեմիեր Լիգայի խաղերը։ 2005 թվականին համալրել է ՖԻՖԱ-ի մրցավարների ցուցակը։ Բրիտանական կայսրության ասպետի շքանշանակիր[2]։ Աշխարհի առաջնությունների եզրափակիչներում ցույց տված դեղին քարտերի քանակով ռեկորդակիր է[3]։ 2013 թվականին ճանաչվել է լավագույն մրցավար[4]։ 2014 թվականին ավարտել է մրցավարական կարիերան[5]։

Հովարդ Վեբ
Դիմանկար
Ծնվել էհուլիսի 14, 1971(1971-07-14)[1] (52 տարեկան)
ԾննդավայրՌոտերեմ, Հարավային Յորքշիր, Յորքշիր և Համբեր, Անգլիա, Միացյալ Թագավորություն
ՔաղաքացիությունԱնգլիաանգլիացի
ԱզգությունԱնգլիա Անգլիա
ԿրոնՔրիստոնյա
ԿրթությունRotherham College? և Brinsworth Academy?
Մասնագիտությունոստիկանության սպա, ֆուտբոլային մրցավար
ԳործունեությունՖԻՖԱ-ի մրցավար (2005-2014)
ԱմուսինՔեյ Վեբ
Զբաղեցրած պաշտոններՖԻՖԱ-ի մրցավար
Պարգևներ և
մրցանակներ
Բրիտանական կայսրության ասպետի շքանշան
ԵրեխաներՀոլլի, Ջեկա, Լյուսի
 Howard Webb Վիքիպահեստում

Մրցավարական կարիերա խմբագրել

ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգա 2010-ի եզրափակիչ խմբագրել

Մայիս 22, 2010
Բավարիա Մյունխեն   0:2   Ինտեր Սանտիագու Բերնաբեու, Մադրիդ
Հանդիսական՝ 80 355
Մարտին ԴեմիկելիսԴեղին քարտ
վան Բոմմել Դեղին քարտ
Միլիտո    
Կիվու Դեղին քարտ

2010 թվականի մայիսի 20-ին Վեբը նշանակվեց Չեմպիոնների Լիգա 2010-ի եզրափակչի գլխավոր[6]։ Խաղում, որը կայացավ մայիսի 22-ին, նա ցույց տվեց 3 դեղին քարտ։

Աշխարհի առաջնություն 2010 խմբագրել

2008 թվականի հոկտեմբերի 24-ին ՖԻՖԱ-ն հրապարակեց ԱԱ 2010-ի մրցավարների ցանկը, որտեղ կար նաև Վեբը[7]։ 2010 թվականի փետրվարի 5-ին ՖԻՖԱ-ն ընդունեց Վեբի մասնակցությունը մրցությանը։ 2010 թվականի հունիսի 16-ին նա վարեց H խմբի Իսպանիա-Շվեյցարիա խաղը[8], հունիսի 24-ին՝ F խմբի Իտալիա-Սլովակիա խաղը[9], իսկ հունիսի 28-ին 1/8 եզրափակչի Բրազիլիա-Չիլի խաղը[10]։

Աշխարհի առաջնություն 2010-ի եզրափակիչ խմբագրել

հունիսի 11, 2010
20:30
 Նիդերլանդներ 0:1 (ա.ժ.)  Իսպանիա Սոքեր Սիթի, Յոհանեսբուրգ
Հանդիսական՝ 84 490
Ռոբին վան Պերսի ԴՔ(15)
Մարկ վան Բոմմել ԴՔ(22)
Նայջել դե Յոնգ ԴՔ(28)
Ջովանի վան Բրոնկհորստ ԴՔ(54)
Ջոն Հեյտինգա ԴՔ(57), Երկրորդ ԴՔ(110) և ԿՔ
Արիեն Ռոբեն ԴՔ(84)
Գրեգորի վան դեր Վիլ ԴՔ(112)
Յորիս Մատեյսեն ԴՔ(117)
հաշվետվություն Անդրես Ինիեստա   116'
Կարլես Պույոլ ԴՔ(17)
Սերխիո Ռամոս ԴՔ(23)
Խոան Կապդեվիլա ԴՔ(67)
Անդրես Ինիեստա ԴՔ(118)
Չավի ԴՔ(120)

2010 թվականի հուլիսի 8-ին Վեբը նշանակվեց ԱԱ 2010-ի եզրափակիչ խաղի գլխավոր մրցվար, որտեղ հանդիպելու էին Նիդերլանդները և Իսպանիան[11]։ Նա դարձավ առաջին անգլիացի մրցավարը, ով նշանակվեց ԱԱ եզրափակչի գլխավոր մրցավար, 1974 թվականից հետո, երբ Ջեք Թեյլորը վարեց Նիդերլանդների և ԳԴՀ-ի խաղը[12]։

Եզրափակիչ խաղում Վեբը ցույց տվեց 14 դեղին և 1 կարմիր քարտ, անցնելով ԱԱ 1986-ի եզրափակչի ռեկորդը, որում ցույց էին տվել 6 դեղին քարտ[13]։

Աշխարհի առաջնություն 2014 խմբագրել

Վարել Կոլումբիա-Կոտ դ’Իվուար հանդիպումը խմբային փուլում։ 2014 թվականի հունիսի 28-ին վարել է 1/8 եզրափակչի Բրազիլիա-Չիլի խաղը[14]։

Վիճակագրություն խմբագրել

Դեղին և կարմիր քարտեր խմբագրել

Մրցաշրջան Խաղեր Ամբողջ ԴՔ-եր ԴՔ խաղում Ամբողջ ԿՔ-եր ԿՔ խաղում
2000/01 26 58 2,23 1 0,04
2001/02 32 69 2,16 5 0,16
2002/03 39 145 3,72 4 0,10
2003/04 34 92 2,94 9 0,26
2004/05 34 100 2,94 2 0,06
2005/06 47 117 2,49 7 0,15
2006/07 43 151 3,51 9 0,21
2007/08 38 128 3,37 2 0,05
2008/09 40 132 3,30 6 0,15
2009/10 35 124 3,54 4 0,11
Արդյունքում 368 1116 3,03 49 0,13

Կարմիր քարտեր Պրեմիեր Լիգայում խմբագրել

 
Վեբը 2006 թվականի հոկտեմբերին խաղ վարելիս

2003/04 խմբագրել

2004/05 խմբագրել

2005/06 խմբագրել

2006/07 խմբագրել

2007/08 խմբագրել

2008/09 խմբագրել

2009/10 խմբագրել

Անձնական կյանք խմբագրել

Ամուսնացած է Կեյ Վեբի հետ, ունի երեք երեխա՝ Հոլլի, Ջեկա, Լյուսի։ Բացի մրցավարական աշխատանքից, Վեբը համարվում է Հարավային Յորկշիրի ոստիկանության բաժնի սերժանտ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Deutsche Nationalbibliothek Record #1024213900 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  2. «Певица Энни Леннокс награждена Орденом Британской Империи». РИА Новости. 31 декабря 2010. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 31-ին.
  3. «Уэбб показал рекордное количество жёлтых карточек в финале ЧМ». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հուլիսի 14-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 27-ին.
  4. Հովարդ Վեբը ճանաչվել է 2013թ-ի լավագույն մրցավար(հայ.)
  5. Հովարդ Վեբն ավարտեց իր մրցավարական կարիերան(հայ.)
  6. «Howard Webb will referee the Champions League final» (անգլերեն). BBC News. 20.05.2010.
  7. © . «referee – Howard Webb – bio» (անգլերեն). WorldReferee.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 14-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 27-ին.{{cite web}}: CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link)
  8. «Spain 0–1 Switzerland» (անգլերեն). BBC Sport. 16.06.2010.
  9. «Slovakia 03-2 Italy» (անգլերեն). BBC Sport. 24.06.2010.
  10. «Brazil 3–0 Chile» (անգլերեն). BBC Sport. 28.06.2010.
  11. «Howard Webb given honour of refereeing World Cup final» (անգլերեն). The Guardian. 08.07.2010.
  12. Pearse, Damien (11.07.2010). «Howard Webb: English Referee Books 14 Players In World Cup Final Between Spain And Holland» (անգլերեն). Sky News.
  13. Fifield, Dominic (12.07.2010). «World Cup final: Howard Webb's dream job descends into nightmare» (անգլերեն). London: The Guardian.
  14. «Brazil vs. Chile» (ռուսերեն). Sports.ru. 28.06.2014.

Արտաքին հղումներ խմբագրել