Մարտին Դեմիչելիս

արգենտինացի ֆուտբոլիստ

Մարտին Դեմիչելիս (իսպ.՝ Martín Gastón Demichelis, դեկտեմբերի 20, 1980(1980-12-20)[1][2][3][…], Կորդովա, Արգենտինա), նախկին արգենտինացի ֆուտբոլիստ։ Խաղում էր կենտրոնական պաշտպանի և հենակետային կիսապաշտպանի դիրքում[4]։

Մարտին Դեմիչելիս
Martín Demichelis
Դեմիչելիսը Մանչեսթեր Սիթիի կազմում 2015 թվականին
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Martín Gastón Demichelis
Քաղաքացիությունը Արգենտինա Արգենտինա
Իտալիա Իտալիա
Ծննդյան ամսաթիվ դեկտեմբերի 20, 1980(1980-12-20)[1][2][3][…] (43 տարեկան)
Ծննդավայր Կորդովա, Արգենտինա
Հասակ 184 սմ
Քաշ 80 կգ
Դիրք կենտրոնական պաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ ավարտել է կարիերան
Պատանեկան կարիերա
1994-1995 Արգենտինա Կոմպլեխո Դեպորտիվո
1995-1998 Արգենտինա Ռենատո Սեսարինի
1998-2000 Արգենտինա Ռիվեր Փլեյթ
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (գոլ)
2000-2003 Արգենտինա Ռիվեր Փլեյթ 51 (1)
2003-2010 Գերմանիա Բավարիա Մյունխեն 174 (13)
2004 Գերմանիա Բավարիա II 1 (0)
2011-2013 Իսպանիա Մալագա 84 (7)
2013 Իսպանիա Ատլետիկո Մադրիդ 0 (0)
2013-2016 Անգլիա Մանչեսթեր Սիթի 78 (3)
2016-2017 Իսպանիա Էսպանյոլ 2 (0)
2017 Իսպանիա Մալագա 10 (0)
2000-2017 Ընդհանուր 400 (24)
Ազգային հավաքական
2005-2016 Արգենտինա Արգենտինա 51 (2)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Կարիերայի մեծ մասն անցկացրել է Բավարիայում՝ հաղթելով 11 տիտղոս։ Հանդես է եկել նաև Ռիվեր Փլեյթում, իսպանական Էսպանյոլում և Մալագայում, ինչպես նաև Մանչեսթեր Սիթիում։

Դեմիչելիսը Արգենտինայի ազգային հավաքականի կազմում անցկացրել է 51 խաղ՝ մասնակցելով 2010 և 2014 թվականների աշխարհի առաջնություններին։

Ակումբային կարիերա խմբագրել

Ռիվեր Փլեյթ խմբագրել

Դեմիչելիսը Ռիվեր Փլեյթի ակադեմիային միացել է 1998 թվականին։ Ակումբի հիմնական կազմում իր դեբյուտը նշել է 2001 թվականի սեպտեմբերի 2-ին՝ Էստուդիանտեսի դեմ խաղում[5]։ Ռիվեր Փլեյթի կազմում իր միակ գոլը խփել է Ռոսարիո Սենտրալի դեմ խաղում։

Բավարիա Մյունխեն խմբագրել

2003 թվականի ամռանը Դեմիչելիսը 4․5 միլիոն եվրոյի դիմաց տեղափոխվեց Բավարիա Մյունխեն[6]։ Իր առաջին մրցաշրջանում նա անցկացրեց ընդամենը 14 խաղ առաջնությունում, քանի որ նա շատ վնասվածքներ էր ստանում, իսկ Բավարիան զբաղեցրեց 2-րդ հորիզոնականը[7]։

Հաջորդ մրցաշրջանից Դեմիչելիսը դարձավ Բավարիայի հիմնական կազմի խաղացող և թիմի հետ 2 տարի անընդմեջ հաղթեց Բունդեսլիգան ու Գերմանիայի գավաթը՝ անցկացնելով 75 հանդիպում։

Նորանշանակ մարզիչ Օտմար Հիցֆելդի գլխավորությամբ Դեմիչելիսը սկսեց հանդես գալ կենտրոնական պաշտպանի դիրքում։ 2008-2009 մրցաշրջանում արգենտինացին դարձավ 4 գոլի հեղինակ 29 խաղերում, սակայն Բավարիան զիջեց չեմպիոնի տիտղոսը Վոլֆսբուրգին[8]։ Այնուամենայնիվ, Դեմիչելիսը տարաձայնություններ ուներ Բավարիայի մարզիչ Լուի վան Գալի հետ և դուրս մնաց հիմնական կազմից[9]։

2010 թվականի հոկտեմբերի 29-ին՝ Ֆրայբուրգի դեմ խաղը դարձավ Դեմիչելիսի վերջին հանդիպումներից մեկը Բավարիայի կազմում[10]։

Մալագա / Ատլետիկո Մադրիդ խմբագրել

2010 թվականի դեկտեմբերին Դեմիչելիսը տեղափոխվեց Մալագա[11][12]։ Լա Լիգայում իր դեբյուտը նշեց 2011 թվականի հունվարի 8-ին՝ Ատլետիկ Բիլբաոյի դեմ խաղում՝ այդ խաղում նաև դառնալով գոլի հեղինակ[13]։

Մալագայի կազմում իր 4 ամիսների ընթացքում Դեմիչելիսը 2 անգամ հեռացվեց խաղադաշտից, սակայն մասնակցեց բոլոր մնացած խաղերին, իսկ Մալագան զբաղեցրեց 4-րդ հորիզոնականը։ 2012 թվականի օգոստոսի 22-ին՝ Պանատինաիկոսի դեմ խաղում Դեմիչելիսը խփեց Մալագայի պատմության առաջին գոլը Չեմպիոնների Լիգայում[14]։

2013 թվականի հուլիսի 11-ին Դեմիչելիսը 1 տարվա պայմանագիր կնքեց Ատլետիկո Մադրիդի հետ[15]։ Նա ակումբում անցկացրեց 2 ամիս, սակայն չանցկացրեց ոչ մի հանդիպում։ Դեկտեմբերին արգենտինացին դատի տվեց ակումբին՝ 400․000 եվրո չվճարված աշխատավարձի համար[16]։

Մանչեսթեր Սիթի խմբագրել

2013 թվականի սեպտեմբերի 1-ին Դեմիչելիսը 2 տարվա պայմանագիր կնքեց Մանչեսթեր Սիթիի հետ[17]։ Ակումբը նրա համար վճարեց 4․2 միլիոն եվրո[18]։

2013 թվականի հոկտեմբերի 27-ին՝ Չելսիի դեմ խաղում Դեմիչելիսը իր դեբյուտը նշեց Մանչեսթեր Սիթիի կազմում[19]։ 2014 թվականի մարտի 22-ին՝ Ֆուլհեմի դեմ խաղում Դեմիչելիսը խփեց իր առաջին գոլը Մանչեսթեր Սիթիի կազմում[20]։ Արգենտինացու օգնությամբ Մանչեսթեր Սիթին հաղթեց Պրեմիեր Լիգան, իսկ Դեմիչելիսը վերադարձավ ազգային հավաքական[21]։

2015 թվականի մարտի 12-ին Դեմիչելիսը երկարաձգեց իր պայմանագիրը ակումբի հետ մինչև 2016 թվականի հունիս[22]։

2016 թվականի հունիսի 10-ին Դեմիչելիսը ստացավ ազատ գործակալի կարգավիճակ[23][24]։

Էսպանյոլ խմբագրել

2016 թվականի օգոստոսի 10-ին՝ 36 տարեկան հասակում Դեմիչելիսը 1 տարվա պայմանագիր կնքեց Էսպանյոլի հետ[25]։ Այնուամենայնիվ, 2017 թվականի հունվարի 10-ին՝ ընդամենը 2 խաղ անցկացնելուց հետո Դեմիչելիսը հեռացվեց[26]։

Վերադարձ Մալագա խմբագրել

2017 թվականի հունվարի 17-ին Դեմիչելիսը 5 ամսվա պայմանագիր կնքեց Մալագայի հետ[27][28]։ Մայիսի 15-ին արգենտինացին հայտարարեց պրոֆեսիոնալ ֆուտբոլիստի կարիերան ավարտելու մասին[29][30][31]։

Միջազգային կարիերա խմբագրել

Դեմիչելիսը առաջին անգամ Արգենտինայի ազգային հավաքական է հրավիրվել 2005 թվականին։ Այդ տարի նա նաև մասնակվեց Կոնֆեդերացիաների գավաթին, սակայն այդպես էլ ոչ մի խաղի չմասնակցեց։

2007 թվականի սեպտեմբերի 11-ին՝ Ավստրալիայի դեմ ընկերական խաղում Դեմիչելիսը խփեց իր առաջին գոլը Արգենտինայի հավաքականի կազմում[32]։

2010 թվականի աշխարհի առաջնությանը Դեմիչելիսը մասնակցեց Արգենտինայի հավաքականի բոլոր խաղերին, իսկ Արգենտինան հասավ քառորդ եզրափակիչ[33]։ Հունիսի 22-ին նա խփեց առաջին գոլը Հունաստանի դեմ խաղում[34]։

2011 թվականի նոյեմբերին Դեմիչելիսը կորցրեց իր դիրքը Արգենտինայի հավաքականի հիմնական կազմում՝ աշխարհի առաջնության որակավորման փուլի Բոլիվիայի դեմ խաղից հետո[35]։ 2․5 տարվա բացակայությունից հետո Դեմիչելիսը որակավորվեց Արգենտինայի՝ 2014 թվականի աշխարհի առաջնության կազմում[36]։ Իր դեբյուտը առաջնությունում նշեց հուլիսի 5-ին՝ Բելգիայի դեմ խաղում[37]։

Կարիերայի վիճակագրություն խմբագրել

Ակումբային վիճակագրություն խմբագրել

[38]

Ակումբ Մրցաշրջան Առաջնություն Գավաթ Լիգայի գավաթ Մայրցամաքային Այլ Ընդհանուր
Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Ռիվեր Փլեյթ 2001–02 17 0 7 1 24 1
2002–03 35 1 11 1 46 2
Ընդհանուր 52 1 18 2 70 3
Բավարիա Մյունխեն 2003–04 14 2 2 0 0 0 5 0 21 2
2004–05 23 0 5 0 2 0 5 0 35 0
2005–06 27 1 4 0 1 0 8 2 40 3
2006–07 26 3 2 0 1 0 6 0 35 3
2007–08 28 1 4 0 2 0 10 0 44 1
2008–09 29 4 3 0 8 0 40 4
2009–10 21 1 4 0 9 0 34 1
2010–11 6 1 1 0 2 0 1 0 10 1
Ընդհանուր 174 13 25 0 6 0 53 2 1 0 259 15
Մալագա 2010–11 18 1 1 0 19 1
2011–12 35 2 4 1 39 3
2012–13 31 4 3 0 11 1 45 5
Ընդհանուր 84 7 8 1 11 1 103 9
Մանչեսթեր Սիթի 2013–14 27 2 2 0 2 0 4 0 35 2
2014–15 31 1 0 0 2 0 7 0 40 1
2015–16 18 0 2 0 5 0 4 1 29 1
Ընդհանուր 76 3 4 0 9 0 15 1 104 4
Էսպանյոլ 2016–17 2 0 0 0 2 0
Ընդհանուր 2 0 0 0 2 0
Մալագա 2016–17 10 0 0 0 10 0
Ընդհանուր 10 0 0 0 10 0
Կարիերայի ընդհանուր 398 24 37 1 15 0 97 6 1 0 548 31

Միջազգային վիճակագրություն խմբագրել

[39]

Արգենտինա
Տարի Խաղեր Գոլեր
2005 2 0
2006 1 0
2007 5 1
2008 9 0
2009 7 0
2010 9 1
2011 4 0
2014 7 0
2015 5 0
2016 2 0
Ընդհանուր 51 2

Միջազգային գոլեր խմբագրել

# Ամսաթիվ Մարզադաշտ Մրցակից Հաշիվ Արդյունք Մրցաշար
1 Սեպտեմբերի 11, 2007 Մելբուրն Կրիկետ Գրաունդ, Մելբուրն, Ավստրալիա   Ավստրալիա 1–0 1–0 Ընկերական խաղ
2 Հունիսի 22, 2010 Պիտեր Մոկաբա, Պոլոկվանե, Հարավային Աֆրիկա   Հունաստան 1–0 2–0 ԱԱ 2010

Նվաճումներ խմբագրել

Ակումբային խմբագրել

Ռիվեր Փլեյթ
Բավարիա Մյունխեն
Մանչեսթեր Սիթի

Միջազգային խմբագրել

Արգենտինա

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 FBref.com(բազմ․)
  3. 3,0 3,1 Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
  4. «Argentina - M. Demichelis - Profile with news, career statistics and history - Soccerway». uk.soccerway.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունվարի 6-ին.
  5. «Diario deportivo Olé | La ficha del partido». edant.ole.com.ar. Վերցված է 2018 թ․ հունվարի 6-ին.(չաշխատող հղում)
  6. «Die Transfers in der Bundesliga». sueddeutsche.de (գերմաներեն). 2010. ISSN 0174-4917. Վերցված է 2018 թ․ հունվարի 6-ին.
  7. fussball.wettpoint.com, Cpr. «League Table 1. Bundesliga Season 2003/04 Germany - Soccer Database Wettpoint». fussball.wettpoint.com. Վերցված է 2018 թ․ հունվարի 6-ին.
  8. «German Bundesliga Table». ESPN.com. Վերցված է 2018 թ․ հունվարի 6-ին.
  9. «Demichelis unhappy with life at Bayern Munich». ESPNFC.com. Վերցված է 2018 թ․ հունվարի 6-ին.
  10. «Bayern Munich vs. SC Freiburg - Football Match Report - October 29, 2010 - ESPN». ESPN.com. Վերցված է 2018 թ․ հունվարի 6-ին.
  11. «Malaga Complete Signing Of Bayern Munich Defender Martin Demichelis - Report | Goal.com». www.goal.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունվարի 6-ին.
  12. «Demichelis Leaving Bayern Munich for Spanish Side Malaga» (ամերիկյան անգլերեն). 2010 թ․ դեկտեմբերի 28. Վերցված է 2018 թ․ հունվարի 6-ին.
  13. «Málaga vs. Athletic Bilbao - Football Match Line-Ups - January 8, 2011 - ESPN». ESPN.com. Վերցված է 2018 թ․ հունվարի 6-ին.
  14. uefa.com (2012 թ․ օգոստոսի 22). «UEFA Champions League 2012/13 - History - Málaga-Panathinaikos – UEFA.com». Uefa.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունվարի 6-ին.
  15. «Demichelis joins Atletico Madrid - Soccer News». www.soccernews.com (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունվարի 6-ին.
  16. Thorogood, Tom. «Manchester City defender in financial dispute with former club». Here Is The City (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունվարի 6-ին.
  17. Association, Press (2013 թ․ սեպտեմբերի 1). «Manchester City sign Atlético Madrid's Martin Demichelis». The Guardian (բրիտանական անգլերեն). ISSN 0261-3077. Վերցված է 2018 թ․ հունվարի 6-ին.
  18. «Martin Demichelis: Manchester City sign Atletico Madrid defender». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2013 թ․ սեպտեմբերի 1. Վերցված է 2018 թ․ հունվարի 6-ին.
  19. «Torres pounces on Hart blunder to stun City». Metro (բրիտանական անգլերեն). 2013 թ․ հոկտեմբերի 27. Վերցված է 2018 թ․ հունվարի 6-ին.
  20. «Manchester City 5-0 Fulham». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2014 թ․ մարտի 22. Վերցված է 2018 թ․ հունվարի 6-ին.
  21. Gibson, Owen (2014 թ․ հուլիսի 7). «Martín Demichelis turns his world around to bolster Argentina | Owen Gibson». The Guardian (բրիտանական անգլերեն). ISSN 0261-3077. Վերցված է 2018 թ․ հունվարի 6-ին.
  22. «Manchester City defender Martin Demichelis signs new contract». Sky Sports (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունվարի 6-ին.
  23. Pollard, Rob (2016 թ․ հունիսի 10). «Confirmed: City release first-team pair». men. Վերցված է 2018 թ․ հունվարի 6-ին.
  24. «Manchester City confirm Martin Demichelis has left the club». Sky Sports (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունվարի 6-ին.
  25. Press, Associated (2016 թ․ օգոստոսի 11). «Martín Demichelis signs for Espanyol on one-year contract». The Guardian (բրիտանական անգլերեն). ISSN 0261-3077. Վերցված է 2018 թ․ հունվարի 6-ին.
  26. «Demichelis released by Espanyol» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունվարի 6-ին.
  27. «Demichelis signs short-term Malaga deal». ESPN.com. Վերցված է 2018 թ․ հունվարի 6-ին.
  28. «Martin Demichelis returns to Malaga after Espanyol exit». Sky Sports (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունվարի 6-ին.
  29. Isaacs, Marc (2017 թ․ մայիսի 15). «Former Manchester City defender announces retirement from football». mirror. Վերցված է 2018 թ․ հունվարի 6-ին.
  30. «Former Manchester City defender Martin Demichelis announces retirement». Mail Online. Վերցված է 2018 թ․ հունվարի 6-ին.
  31. «Former Bayern Munich and Manchester City defender Martin Demichelis retires | Goal.com» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ փետրվարի 14-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 6-ին.
  32. «Argentina edge out Aussies». Sky Sports (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունվարի 6-ին.
  33. FIFA.com. «2010 FIFA World Cup South Africa™ - Teams - Argentina - FIFA.com». FIFA.com (բրիտանական անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ ապրիլի 25-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 6-ին.
  34. Liew, Jonathan (2010 թ․ հունիսի 22). «Greece v Argentina: as it happened» (բրիտանական անգլերեն). ISSN 0307-1235. Վերցված է 2018 թ․ հունվարի 6-ին.
  35. «Argentina v Bolivia Starting XIs, 11/11/2011, WC Qualification South America | Goal.com». www.goal.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունվարի 6-ին.
  36. FIFA.com. «2014 FIFA World Cup Brazil™ - Teams - Argentina - FIFA.com». FIFA.com (բրիտանական անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 24-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 6-ին.
  37. FIFA.com. «2014 FIFA World Cup Brazil™ - Matches - Argentina-Belgium - FIFA.com». FIFA.com (բրիտանական անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 6-ին.
  38. «Martín Demichelis » Club matches». worldfootball.net (բրիտանական անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունվարի 6-ին.
  39. Strack-Zimmermann, Benjamin. «Martín Demichelis». www.national-football-teams.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունվարի 6-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարտին Դեմիչելիս» հոդվածին։