Ետկադրային թարգմանություն
- Պետք չէ շփոթել կրկնօրինակման հետ:
Ետկադրային թարգմանություն, ետկադրային ձայնավորում, վոյսովեր (անգլ.՝ voice-over — բառացի «ձայն վերևից»), ձայնավորման տեսակ, որը նախատեսում է ֆիլմի այլ լեզվով նոր ձայնային ճանապարհի ստեղծում, որն այնպես է միքսինգ արած, որ դիտողը լսի և՛ թարգմանությունը, և՛ ֆիլմի բնօրինակ ձայնը։ Թարգմանված ճանապարհի ձայնավորող դերասանների ձայնը լսվում է բնօրինակ ձայնային ճանապարհի վրայից։
Ետկադրային ձայնավորումը կարող է լինել միաձայն (օրինակ, ֆիլմերի և խաղերի «ծովահենական» պատճենները) կամ ձայնագրված դերասանական պրոֆեսիոնալ կամ սիրողական խմբով (երկու և ավել ոգի)։ Թարգմանության այդ տարբերակը շատ են օգտագործում հեռուստաալիքներում, կինովարձույթում չհայտնված ֆիլմերի ձայնավորման համար։ Այս տարբերակը ավելի էժան է, քան կրկնօրինակումը և այն հնարավոր է պատրաստել ավելի կարճ ժամանակահատվածում, քան կրկնօրինակումը։
Տարբերում են պրոֆեսիոնալ և սիրողական (հիմնականում հետաքրքրված կամավորների աշխատանք է) ետկադրային թարգմանություն[1]։
Երբեմն, սիրողական թարգմանությունը սխալմամբ կոչում են «հեղինակային», իսկ ետկադրային թարգմանությունը «կրկնօրինակում»։ Վերջինս հանդիպում է հայկական հեռուստաալիքներում երբ տիտրերի սկզբում նշվում է «Ֆիլմը կրկնօրինակվել է...»
Ետկադրային թարգմանության տեսակներ
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ Անտոն, Սեզանով (2010). «Կինո Ֆորմուլա Գորոդովոյ (ամսագիր)» (PDF).
Գրականություն
խմբագրել- Антон Сазонов Дубль два(ռուս.) // Формула Кино Городовой : журнал. — 2010. — № 8. — С. 51—53.
Արտաքին հղումներ
խմբագրել- «Леонид Володарский и еще три переводчика эпохи видеосалонов». Избранное. журнал «GQ». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունիսի 9-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 12-ին.
- Հեղինակային թարգմանություն — Բացատրական թարգմանչական բառարան. — 3-րդ հրատարակություն, վերամշակված. — Մ.: Ֆլինտի։ Գիտություն. Լ. Լ. Նելյուբին. 2003.
- Թարգմանության տեսակներ Արխիվացված 2017-04-06 Wayback Machine — glossary.ru
- Թարգմանությունների մասին Արխիվացված 2016-12-06 Wayback Machine ինքնակենսագրական պատմվածք Պողոս Սանաև
- Voice-over Մերիամ Վեբստերի բառարանում (անգլ.)