Տեսամագնիտոֆոն, հեռուստատեսային ծրագրերը և դրանց ձայնային ուղեկցումը մագնիսական ժապավենի վրա գրառող և վերարտադրող ապարատ։ Աշխատում է մագնիտոֆոնի սկզբունքով, սակայն 6-7 Մհերց հաճախականությունների շերտը զբաղեցնող տեսաազդանշանների մագնիսական գրառման համար անհրաժեշտ է ժապավենի՝ մագնիսական գլխիկի նկատմամբ տեղաշարժման ավելի մեծ արագություն (20 սմ/վրկ առաջին երկու ժապավենի և 40 սմ/վրկ՝ վերջինի համար)։ Սովորաբար կիրառում են մի քանի պտտվող մագնիսական գլխիկներով և մագնիսական լայն ժապավենով (12,7, 25,4 և 50,8 մմ) տեսամագնիտոֆոններ։

Տեսամագնիտոֆոն
Տնային տեսամագնիտոֆոն
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 655
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տեսամագնիտոֆոն» հոդվածին։