Կինոնկարահանման ապարատ
Տեղեկությունը այս հոդվածում կամ նրա որոշ բաժիններում հնացել է: Դուք կարող եք օգնել նախագծին՝ թարմացնելով այն և դրանից հետո հեռացնել կաղապարը: |
Կինոնկարահանման ապարատ, որոշակի ժամանակահատվածներում կինոժապավենի վրա օբյեկտները նկարահանող ապարատ, նկարահանումը կատարվում է հաջորդական պատկերումների (կինոկադրերի) տեսքով, որոնք օգտագործվում են կինոնկարի ստեղծման համար։ Կինոապարատը կազմված է հետևյալ մասերից.
- Նկարահանման օբյեկտիվ
- Հայելային փական
- Կոլեկտիվային ոսպնյակ
- Հայելի
- Դիտոց-խոշորացույց
- Մատուցման կասետ,
- Ատամնավոր ձգող թմբուկ
- Վերևի օղակ
- Կադրի պատուհան
- Կինոնկարի կանալ
- Թռիչքի մեխանիզմ
- Ներքևի օղակ
- Պահող ատամնավոր թմբուկ
- Ընդունող կասետ
Կինոնկարահանման ապարատի օպտիկական մասը բաղկացած է նկարահանման օբյեկտիվից և դիտոցային համակարգից։ Հայելային Կինոնկարահանման ապարատում լույսի ճառագայթները հայելիով և հայելային փականով ուղղվում են դիտոց-խոշորացույցի վրա, որի միջոցով դիտվող պատկերը ստացվում է կոլեկտիվ ոսպնյակի հարթ փայլատ մակերևույթի վրա։ Կինոնկարահանման ապարատը կարող է ունենալ մեկ մշտական օբյեկտիվ (իրանի մեջ ամրացված) կամ տարբեր կիզակետային հեռավորություններով փոխովի օբյեկտիվների հավաքածու։ Կինոնկարահանման ապարատի մեխանիկական մասը բաղկացած է ժապավենաձիգ մեխանիզմից, հաղորդակից և փականից։ Ըստ նշանակման և կոնստրուկտիվ առանձնահատկությունների, կինոնկարահանման ապարատները լինում են ձեռքի և ստացիոնար։ Տարբերում են նաև սինխրոն, ճշգրիտ, մասնագիտացված, սիրողական և հատուկ կինոնկարահանման ապարատներ։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կինոնկարահանման ապարատ» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 436)։ |