Ականջակալներ (անգլերեն՝ Headphones), անհատական սարք է երաժշտություն կամ ձայն լսելու համար, որը միացվում է մեկ սարքի։ Այն կարելի է միացնել փլեյերներին, համակարգիչներին, բջջային հեռախոսներին կամ այլ տեսակի սարքերին որոնք ունեն նման հնարավորություն։ Ականջակալները օգտագործվում է նաև ձայնագրման ստուդիաներում, երաժշտության ձայնագրման հաստակ վերահսկողությունը սահմանելու նպատակով։ Առաջին ականջակալը օգտագործել է Ֆիլիպ Ռեյսը 1861 թվականին։

Ծալվող ականջակալներ

Տեխնիկական բնութագրեր

խմբագրել

Հիմնական տեխնիկական բնութագրիչները համարվում են՝ մաքուր ձայնաբաժինը (диапазон), զգայունությունը, դիմադրողականությունը, մաքսիամալ հզորությունը և խեղաթյուրման տոկոսային հարաբերության։

  • Ձայնաբաժնի մաքրություն - այս բնությագիրը ականջակալների ձայնային որակի մասին է խոսում։ Մեծ դիամետրայով ականջակալների մոտ մեմբրաններն ունեն ձայնի բարձր որակ։ Միջին բնութագրական որակը կազմում է 18 Հց - 20 000 Հց (Հերց)։ Որոշ որակյալ ականջակալներ ունեն ձայն 7 Հց - 120 Կհց հաճախականություն։
  • Զգայունությունը - (КПД), զգայունությունը ներգործում է ականջակալների ձայնի բարձրության վրա։ Հիմնականում ականջակալները ապահովված են լինում ոչ ավել քան 100 Դբ հզորությամբ, ավելի քչի դեպքում ձայնը կարող է շատ ցածր լինել, մանավանդ եթե ականջակալները օգտագործվում են նվագարկիչի համար։ Զգայունության վրա ազդում է մագնիսական սիտիկի պատրաստանյութը, որն ականջակալների մեջ է, օրինակ՝ չհարող մագնիսական սրտիկներ։
  • Դիմադրողականություն - (իմպեդանս), այստեղ կարևոր է ականջակալների լրիվ էլեկտրական դիմադրողականության համապատասխանեցումը և ձայնի աղբյուրի դուրս արտաքին՝ դրսի դիմադրողականությունը։

Ականջակալների մեծամասնությունը պատրաստված է 32 Օմ դիմադրողականությամբ։ Իսկ 16 Օմ դիմադրողականություն գրանցողները ունեն ավելացված, տարբերակված ակուստիկակական հզորություն։

  • Մաքսիմալ հզորություն - Այս տեխնիկան ապահովում է ականջակալների ամբողջովին ձայնի հզորությունը։
  • Խեղաթյուրման տոկոսային հարաբերության - Այս բնութագրիչը չափվում է տոկոսներով՝ մասնաբաժիններով։ Որքան փոքր է դրա չափը, այնքան ավելի որակով է ձայնի արտահայտումը։

Արտաքին հղումներ

խմբագրել