Հնդկաստանի լեզուները պատկանում են մի քանի լեզվաընտանիքների, հիմնականներն են հնդկական լեզուները, որոնցով խոսում է բնակչության 75%-ը, և դրավիդյան լեզուները՝ 20%[1][2]։ Հնդկաստանում տարածված են նաև ավստրոասիական, սինո-տիբեթական լեզուները, և որոշ փոքր լեզվաընտանիքներ և մեկուսացած լեզուներ[3]:283։ Ավելի քան երեք հազարամյակի շփումը զգալի ազդեցություն է ունեցել Հարավային Ասիայի և Հնդկական թերակղզու երեք գերիշխող լեզվաընտանիքների վրա։

Հնդկաստանի սահմանադրությունը ազգային լեզվի կարգավիճակ չի սահմանում[4][5]։ Սակայն սահմանադրությամբ Հնդկաստանի կառավարության պաշտոնական լեզուն հինդին է՝ դևանագարի գրով, ինչպես նաև անգլերենը[6]։

Ըստ 2001 թվականի Հնդկաստանի մարդահամարի՝ երկրում կա 122 խոշոր և 1599 այլ լեզու։ Այնուամենայնիվ այլ աղբյուրների տվյալները տարբերվում են, հիմնականում «լեզու» և «բարբառ» եզրերի սահմանումների տարբերության պատճառով։ 2001 թվականի մարդահամարը գրանցել է միլիոն և ավել լեզվակիր ունեցող 30 լեզու, և 122 լեզու, որով որպես մայրենի խոսում է 10․000 և ավել մարդ[7]։ Երկու հաղորդակցության լեզուներ կարևոր դեր են կատարել Հնդկաստանի պատմությունում՝ պարսկերենը[8] և անգլերենը[9]։ Պարսկերենը Հնդկաստանում մոնղոլական տիրապետության շրջանում արքունական լեզու էր։ Այն մի քանի դար թագավորել է որպես վարչական լեզու մինչև բրիտանական գաղութատիրության ժամանակաշրջանը[10]։ Մինչև այժմ անգլերենը կարևոր լեզու է Հնդկաստանում։ Այն գործածվում է կրթության և Հնդկական կառավարության որոշ բնագավառներում։ Հինդին, երկրի ամենատարածված լեզուն, ծառայում է որպես «լինգվա ֆրանկա» Կենտրոնական և Հյուսիսային Հնդկաստանների համար[11]։ Սակայն Հարավային Հնդկաստանում եղել են հակահինդիական խռովություններ, ամենահայտնին Թամիլ Նադու շրջանում[12]։

Ծանոթագրություններ Խմբագրել

  1. «Indo-Aryan languages»։ Encyclopædia Britannica Online։ Վերցված է դեկտեմբերի 10, 2014 
  2. «Dravidian languages»։ Encyclopædia Britannica Online։ Վերցված է դեկտեմբերի 10, 2014 
  3. Moseley Christopher (մարտի 10, 2008)։ Encyclopedia of the World's Endangered Languages։ Routledge։ ISBN 978-1-135-79640-2 
  4. Khan Saeed (հունվարի 25, 2010)։ «There's no national language in India: Gujarat High Court»։ The Times of India։ Վերցված է մայիսի 5, 2014 
  5. Press Trust of India (հունվարի 25, 2010)։ «Hindi, not a national language: Court»։ The Hindu։ Ahmedabad։ Վերցված է դեկտեմբերի 23, 2014 
  6. «Constitutional Provisions: Official Language Related Part-17 of The Constitution Of India»։ Department of Official Language, Government of India։ Վերցված է հուլիսի 1, 2015 
  7. Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ Census2001 անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  8. Abidi S.A.H., Gargesh Ravinder (2008)։ «4. Persian in South Asia»։ in Kachru,Braj B.։ Language in South Asia։ Kachru, Yamuna & Sridhar, S.N.։ Cambridge University Press։ էջեր 103–120։ ISBN 978-0-521-78141-1 
  9. Bhatia, Tej K and William C. Ritchie. (2006) Bilingualism in South Asia. In: Handbook of Bilingualism, pp. 780-807. Oxford: Blackwell Publishing
  10. «Decline of Farsi language - The Times of India»։ The Times of India։ Վերցված է 2015-10-26 
  11. «The World Factbook»։ www.cia.gov։ Արխիվացված է օրիգինալից 2008-06-11-ին։ Վերցված է 2015-10-25 
  12. Nehru Jawaharlal, Gandhi Mohandas (1937)։ The question of language: Issue 6 of Congress political and economic studies։ K. M. Ashraf (չաշխատող հղում)

Արտաքին հղումներ Խմբագրել