Սպորտը Հնդկաստանում

Սպրոտը Հնդկաստանի մշակույթի կարևորագույն մասերից մեկը։ Սպորտի առավել տարածված տեսակներն են կրիկետը, ֆուտբոլը, մականախաղը, թենիսը, գոլֆը, շախմատը և կաբադին:

Հնդիկ սպորտսմենը՝ Նորման Պրիչարդը, առաջին անգամ Օլիմպիական խաղերին մասնակցել է 1900 թվականին՝ հաղթելով երկու արծաթե մեդալներ: Հնդիկ սպորտսմենները 1920 թվականից մասնակցում են Ամառային օլիմպիական խաղերին, իսկ 1964 թվականից՝ ձմեռային օլիմպիական խաղերին: Հնդկաստանի մականախաղի տղարամդկանց հավաքականը 1928 թվականից մինչև 1980 թվականն ընկած ժամանակաշրջանում հաղթել է տասնմեկ օլիմպիական մեդալներ, այդ թվում 8 ոսկե: Հնդկաստանի սպորտի պատմության միակ անհատական ոսկե մեդալը նվաճել է Աբհինավ Բինդրան 2008 թվականի Պեկինի օլիմպիական խաղերին: Ձմեռային օլիմպիական խաղերում Հնդկաստանը ոչ մի մեդալ չի նվաճել:

Հնդիկ սպորտսմենները նաև մասնակցում են Ասիական խաղերին, Աշխարհի առաջնություններին, Ասիայի առաջնություններին և այլն:

ՄականախաղԽմբագրել

 
Сборная Индии по хоккею на траве на Летних Олимпийских играх 1936 года в Берлине

Մականախաղը Հնդկաստանում ազգային խաղ է համարվում: Մինչև 20-րդ դարի կեսերը Հնդկաստանը գերակշռում էր միջազգային մականախաղում՝ հաղթել 8 ոսկե օլիմպիական մեդալներ, 1975 թվականի աշխարհի առաջնությունը, ինչպես նաև եղել է 1973 թվականի աշխարհի առաջնության եզրափակչում: Հնդիկ խաղացող Դհիան Չանդը՝ մականախաղի ամենահայտնի խաղացողների մեկը, եվրոպական լսարանի կողմից կոչվել է «կախարդ»: Ներկայումս Հնդկաստանի մականախաղի հավաքականը աշխարհում զբաղեցնում է 8-րդ հորիզոնականը[1][2]:

ԿրիկետԽմբագրել

 
Հնդկաստանի կրիկետի հավաքականը Վանկհենդի մարզադաշտում խաղի ժամանակ

Ներկայումս Կրիկետը Հնդկաստանում համարվում է սպորտի ամենահայտնի տեսակը: Նրա զարգացման մեջ մեծ ներդրում են ունեցել այնպիսի հայտնի խաղացողներ, ինչպիսիք են Սաչին Տենդուլկարը, Սոուրավ Գանգուլին, Սունիլ Գավասկարը, Կապիլ Դևը և Ռահուլ Դրավիդը: Կրիկետի Հնդկաստանի հավաքականը հաղթել է 1983 թվականի կրիկետի աշխարհի առաջնությունը, ինչպես նաև դարձել է 2003 թվականի կրիկետի աշխարհի առաջնության եզրափակչի մասնակից:

ՖուտբոլԽմբագրել

Ֆուտբոլը Հնդկաստանի սպորտի հիմնական տեսակներից է: Այն երկրում հայտնվել է բրիտանական գաղութատիրական տիրապետության ժամանակ, և երկրի որոշ շրջաններում այն ոչ քիչ հայտնի է, քան կրիկետը: Հնդկաստանը մինչև 1960-ական թվականները եղել է ամենահզոր ասիական հավաքականը, բայց այլ երկրների հետ համեմատ աստիճանաբար ֆուտբոլի մակարդակը ցածրացել է, և 2013 թվականի հունիսի 6-ի դրությամբ՝ ՖԻՖԱ-ի վարկանիշով Հնդկաստանի ֆուտբոլի հավաքականը զբաղեցնում է 147-րդ հորիզոնականը: Հավաքականի գլխավոր ձեռքբերումներն են 1951 և 1962 թվականների Ասիական խաղերում հաղթանականները և Մելբուռնի Օլիմպիական խաղերում չորրորդ հորիզանականը[3][4][5]:

ԾանոթագրություններԽմբագրել

  1. «Hero FIH Rankings Outdoor»։ fih.ch։ Արխիվացված է օրիգինալից հուլիսի 24, 2018-ին։ Վերցված է հուլիսի 23, 2018 
  2. «KPS Gill and IHF reinstated by Delhi High Court»։ Breakingnewsonline.net։ մայիսի 22, 2010։ Արխիվացված է օրիգինալից մայիսի 9, 2013-ին։ Վերցված է մարտի 1, 2013 
  3. Chaudhuri Arunava։ «The Indian National Team's World Cup qualifying»։ Indianfootball.de։ Արխիվացված է օրիգինալից հունիսի 14, 2010-ին։ Վերցված է մարտի 1, 2013 
  4. «Football: India's day of Glory at Melbourne»։ Արխիվացված է օրիգինալից հոկտեմբերի 23, 2013-ին։ Վերցված է հոկտեմբերի 22, 2013 
  5. Nitin N. Sethi (հունվարի 13, 2004)։ «Mumbai salutes soccer legend»։ The Indian Times։ Արխիվացված է օրիգինալից հունվարի 29, 2010-ին։ Վերցված է մարտի 8, 2009 

Արտաքին հղումներԽմբագրել