Հնդկաստանի մշակույթը հավաքականորեն վերաբերում է հազարավոր շրջանների և բոլոր կրոնների և համայնքների առանձնահատուկ մշակույթներին, որոնք այժմ ներկա են Հնդկաստանում։ Հնդկաստանի լեզուները, կրոնները, պարերը, երաժշտությունը, ճարտարապետությունը, կերակուրը և սովորույթները տարբերվում են ըստ տարածաշրջանի ամբողջ Հնդկաստանում։ Հնդկական մշակույթը՝ հաճախ պիտակավորված որպես մի քանի մշակույթների միավորում, տարածվում է Հինդուստան թերակղզու վրա և կրել է մի քանի հազարամյակների պատմության ազդեցությունը[1][2]։ Հնդկաստանի բազմազան մշակույթի բազմաթիվ տարրեր ինչպիսիք են հնդկական կրոնները, հնդկական փիլիսոփայությունը և հնդկական խոհանոցը խորը ազդեցություն են ունեցել աշխարհի վրա։

Հնդկաստանի մշակույթ

Կրոն և փիլիսոփայություն խմբագրել

 
Մաիթրեյա Բուդդա

Հնդկաստանն աշխարհի ամենաշատ բնակչություն ունեցող երկրներից մեկն է[3], որը ունի 29 նահանգ տարբեր մշակույթներով և քաղաքակրթություններով։ Հնդկական մշակույթը՝ հաճախ պիտակավորված որպես մի քանի մշակույթների միավորում, տարածվում է Հինդուստան թերակղզու վրա և կրել է մի քանի հազարամյակների պատմության ազդեցությունը[1][2]։ Իր պատմության ընթացքում հնդկական մշակույթը կրել է մեծապես Դհարմայի կրոնների ազդեցությունը[4]։ Նրանք են մեծապես պատասխանատու հնդկական փիլիսոփայության, գրականության, ճարտարապետության, արվեստի և երաժշտության ձևավորման համար[5]։ Հնդկական մշակույթը մեծ ազդեցություն է ունեցել ասիական երկրների վրա Մետաքսի ճանապարհով ճանապարհորդների և ծովային վաճառականների միջոցով տարածելով հինդուիզմը, բուդդիզմը, ճարտարապետությունը, վարչակազմը, գրի համակարգը ասիական այլ երկրներ[6][7]։ Արևմուտքում հնդկական մշակույթը համընկնում է պարսկական մշակույթի հետ Հինդուկուշի և Պամիրի լեռներում[8]։ Դարեր շարունակ եղել է մշակույթների զգալի միաձուլում բուդդիստների, հինդուիզմի հետևորդների, մուսուլմանների, ջայնիզմի հետևորդների և տարբեր ցեղային ժողովուրդների միջև Հնդկաստանում[9][10]։ Հնդկաստանը հինդուիզմի, բուդդիզմի, ջայնիզմի և այլ կրոնների ծննդավայրն է։ Հավաքական հայտնի որպես հնդկական կրոններ[11]։ Հնդկական կրոնները համաշխարհային կրոնների մեջ մեծ տեղ են գրավում աբրահամյան կրոններին զուգահեռ։ Այսօր հինդուիզմը և բուդդիզմը աշխարհի երրորդ և չորրորդ ամենամեծ կրոններն են, համապատասխանաբար, 2 միլիարդ[12][13][14] և 2,5-2,6 միլիարդ հետևորդներով[12][15]։ Հինդուիզմի, ջայնիզմի և բուդդիզմի հետևորդները Հնդկաստանում կազմում են բնակչության 80-82%-ը։ Հնդկաստանը կրոնապես և էթնիկապես ամենաբազմազան երկրներից մեկն է աշխարհում, որոշ մոլի կրոնական հասարակություններով և մշակույթներով։ Կրոնը խաղում է կենտրոնական և վերջնական դեր շատ մարդկանց կյանքում։ Չնայած Հնդկաստանում մեծ է հնդիկ բնակիչների քանակությունը, այտեղ նաև բնակվում են մեծ քանակությամբ մուսուլմաններ։ Հնդկաստանում կան նաև մեծ քանակությամբ սինգխեր և քրիստոնյաներ։ Համաձայն 2011 թվականի մարդահամարի բնակչության 79,8%-ը հինդուիզմի հետևորդներ են, 14,2%՝ իսլամի, 2,3%-ը՝ քրիստոնեության, 0,7%-ը՝ բուդդիզմի, 0,4%-ը ջայնիզմի[16]։ Հնդկաստանում կան շատ ցեղային կրոններ, բայց դրանք հիմնականում կրում են հինդուիզմի, բուդդիզմի, իսլամի, ջայնիզմի, քրիստոնեության ազդեցությունը[17]։ Հետազոտությունների համաձայն 2050 թվականին Հնդկաստանը կունենա հինդուիստների և իսլամիստների ամենամեծ բնակչությունը։ Աթեիզմը և ագնոստիցիզմը նույնպես ունեն իրենց հետևորդները Հնդկաստանում[18][19]։ Հնդկաստանի փիլիսոփայությունը ներառում է Հինդուստան թերակղզու փիլիսոփայական սովորույթները։ Կան օրթոդոքսյան փիլիսոփայության 6 դպրոց - Նյայա, Վայշեշիկա, Սամխյա, Յոգա, Միմամսա և Վեդանտա, և 4 հեթերոդոքսյան դպրոցներ - Ջային, Բուդդիստ, Աջիվիկա և Կառվակա, վերջին 2-ը նաև հինդուիզմի դպրոցներ են[20][21]։ Հնդկաստանի փիլիսոփայության դպրոցները հիմնականում ձևավորվել են մ.թ.ա. 1000 թվականից մինչև մ.թ. միջին դարեր։ Մ.թ.ա. 800-ից մինչև մ.թ. 200 թվականները փիլիսոփայական դպրոցների միջև ուժեղ հակամարտություն էր ընթանում, որի արդյունքում որոշ դպրոցներ գոյատևեցին իսկ որոշները կամ միաձուլվեցին կամ ոչնչացան։

Ընտանիքի կառուցվածք և ամուսնություն խմբագրել

 
Հնդկուհի հարսնացու
 
Հարսնացուն և փեսացուն հարսանեկան զգեստներով

Դարեր շարունակ Հնդկաստանը ունեցել է ավանդական ընտանիքի մոդել, այսինքն երբ ծնողները, երեխաները, երեխաների կանայք և ամուսինները իրենց զավակներով ապրում են միասին։ Հիմնականում ընտանիքի գլուխ է համարվում ամենամեծ անդամը։ Նա է կայացնում կարևոր որոշումները և ընդունում կանոնները, իսկ ընտանիքի մյուս անդամները պետք է ենթարկվեն դրանց[22]։ 1966 թվականի հետազոտությունների ժամանակ Օրենստեյնը և Միքլինը վերլուծեցին Հնդկաստանի բնակչության տվյալները և ընտանիքի կառուցվածքը։ Նրանց հետազոտությունները փաստում են, որ հնդկական տնային տնտեսության չափը մնացել է նույնը 1911-1951 թվականներին։ Այնուհետև ուրբանիզացիայի և տնտեսական աճի հետևանքով Հնդկաստանը ականատես եղավ ավանդական ընտանիքների մասնատմանը միջուկային ընտանիքների[23][24]։ Սինհան բազմաթիվ սոցիոլոգիական հետազոտություններից հետո նշում է որ վերջին 60 տարիների ընթացքում Հնդկաստանի շատ տարածքներում շատացել է միջուկային ընտանիքների թիվը, ինչպես աշխարհի մյուս մասերում։ 1990-ականներին Հնդկաստանում կային քիչ քանակությամբ ավանդական ընտանիքներ և եղածներն էլ հիմնականում ունեիր ցածր եկամուտ[23]։ Կրթության տարածման և տնտեսության բարելավման հետ մեկտեղ ավանդական ընտանիքի համակարգը արագորեն մասնատվում է Հնդկաստանի տարածքում և փոխվում է վերաբերմունքը աշխատող կանանց նկատմամբ։

Պլանավորված ամուսնություններ խմբագրել

 
Ամոթխած ժպիտի հարսնացուի դեմքին
 
Հնդկուհի հարսնացուն իր հարսանիքի օրը

Հնդկական հասարակությունում պլանավորված ամուսնությունները երկար ժամանակ համարվել են նորմալ։ Անգամ այսօր, հնդիկների մեծամասնության ամուսնությունները պլանավորում են իրենց ծնողները կամ ընտանիքի մյուս անդամները։ Անցյալում ամուսնության տարիքը ցածր էր[25]։ Այժմ ամուսնության միջին տարիքը կանանց համար բարձրացել է մինչև 21, ըստ 2011 թվականի մարդահամարի[26]։ 2009 թվականին կանանց 7%-ը ամուսնացել է նախքան 18 տարեկան դառնալը[27]։ Հին Հնդկաստանում կրոնական պատկերացումները ընտանեկան կյանքի և շատ երեխաների կարևորության մասին ենթադրում էին, որ բոլոր կանայք և տղամարդիկ պետք է ամուսնանային, ընդ որում կանայք երիտասարդ տարիքում[28]։ Այրիները հալածվում էին և նրանց չէր թույլատրվում այցելել հարսանեկան տոնակատարությունները։ Կանայք ովքեր չունեին տղաներ նույնպես նմանատիպ ճնշումների էին ենթարկվում։ Սերունդ պարգևող ընտանիքի գաղափարը բացառում էր միասեռական հարաբերությունների գոյությունը։ Հենց ընտանիքում երեխա էր ծնվում ծնողները շրջապատում էին նրան հսկայական սիրով։ Մոր և որդու հարաբերությունները շատ կարևոր էին Հին Հնդկաստանում, որը լարվածություն էր առաջացնում սկեսուրի և հարսի միջև։ Ամուսնությունների մեծամասնությունում հարսի ընտանիքը օժիտ է տալիս փեսայի ընտանիքին։ Ավանդաբար, օժիտը համարվում էր կնոջ բաժինը ընտանեկան ունեցվածքից, քանի որ կանայք ժառանգություն ստանալու օրինական իրավունք չունեին։ Այն նաև ներառում էր շարժական արժեքներ ինչպիսիք են՝ զարդերը, կենցաղային իրերը, որը հարսը կարող էր վերահսկել իր կյանքի ընթացքում[29]։ Պատմականորեն ընտանիքներում ժառանգությունը մեծ մասամբ անցնում էր արական սեռի ներկայացուցիչներին։ 1956 թվականից հնդկական օրենքները հավասար վերաբերմունք են ցուցաբերում ժառանգության հատկացման գործում՝ եթե չկա պաշտոնական կտակ[30]։ Հնդկաստանում ամուսնալուծությունների մակարդակը ցածր է՝ ընդամենը 1%, համեմատած ԱՄՆ-ի հետ 40%[31][32]։ Բայց ամուսնալուծությունների քանակը մեծանում է և ամուսնալուծությունների 80%-ի նախաձեռնողը կանայք են[33]։ Ոմանք կարծում են որ այդ հանգեցնում է հասարակության մասնատման, իսկ մյուսները կարծում են որ՝ հանգեցնում է կանանց հզորացման։ Վերջին հետազոտությունները ցույց են տալիս, որ հնդկական մշակույթը հեռանում է պլանավորված ամուսնություններից։

Հարսանեկան ծիսակարգ խմբագրել

 
Հնդկական հարսանեկան ծիսակարգ

Հարսանիքները տոնական միջոցառումներ են Հնդկաստանում մեծ զարդարանքներով, գույներով, երաժշտությամբ, պարերով, զգեստներով և ծիսակարգերով՝ որոնք կախված են հարսնացուի և փեսացոուի կրոններից, ինչպես նաև նրանց նախասիրություններից[34]։ Հնդկաստանը տարեկան նշում է 10 միլիոն հարսանիք[35], որից 80%-ը հնդիկների հարսանիքներ են։ Հինդուիզմում կան շատ ծիսակատարություններ, բայց վիվիհան (հարսանիք) համարվում է ամենակարևոր ծիսակատարությունը, որը հասուն հնդիկը կատարում է իր կյանքում[36][37]։ Տիպիկ հնդկական ընտանիքները հսկայական ջանքեր և ֆինանսական միջոցներ են ծախսում հարսանիքին պատրաստվելու և նշելու համար։ Հնդկական հարսանիքների ծիսակարգերը և արարողությունները մեծապես կախված են տարածաշրջանից, ընտանիքի ռեսուրսներից և հարսի ու փեսայի նախասիրություններից։ Այնուամենայնիվ կան մի քանի հիմնական ծիսակատարություններ բոլոր հնդկական հարսանիքների համար - Կանյադաան, Պանիգրահանա և Սապտապադի. համապատասխանաբար՝ հարսնացուի հանձնումը հոր կողմից, կամավոր ձեռքերը պահելը կրակի մոտ որպես ապագա միության ապացույց, կրակի մոտ 7 քայլ անելը, որի յուրաքանչյուր քայլի ժամանակ ասվում են փոխադարձ խոստումներ։ 7-րդ քայլից և Սապտապադիի երդումներից հետո զույգը դառնում է օրինական ամուսին և կին[38][39]։ Հնդիկ մուսուլմանների հարսանիքի ծիսակատարությունները նման են Միջին Արևելքում անցկացվող հարսանիքներին։ Այդ ծիսակատարությունները ներառում են Նիկահը, Մահրը որի ժամանակ փեսան ֆինանսական օժիտ է տալիս հարսի համար, հարսանեկան պայմանագրի ստորագրումը և ընդունելությունը[40]։ Հնդիկ քրիստոնյաների հարսանիքները արևմտյան նահանգներում՝ ինչպիսի է Գոան, նման են հարսանիքներին, որոնք տեղի են ունենում քրիստոնյա երկրներում, բայց այլ նահանգներում ունեն ավելի շատ հնդկական ծեսեր։

Ողջույնի ձևեր խմբագրել

Ողջույնները ներառում են Նամաստեն (հնդկերեն և սանսկրիտ), Նամասկար(հնդկերեն), Ջուհար/Նամասկար Օդիայում։ Այս բոլորը բանավոր ողջույններ են, որոնք մարդիկ իրար ասում են հանդիպելիս և բաժանվելիս։ Նամասկարը համարվում է ավելի պաշտոնական քան Նամաստեն, բայց երկուսն էլ ցույց են տալիս մեծ հարգանք։ Նամասկարը հիմնականում օգտագործվում է Հնդկաստանի և Նեպալի հնդիկների կողմից, բայց շատերը օգտագործում են այն Հինդուստան թերակղզուց դուրս։ Հնդկաստանի և Նեպալի մշակույթներում, բառը ասվում է բանավոր կամ գրավոր հաղորդակցման սկզբում։ Այնուամենայնիվ, ձեռքերը ափերով իրար միացրած և դեպի կուրծքը պահած շարժումը կարող է արվել առանց որևէ բառի։ Բառը սերել է սանսկրիտից. նամահ - խոնարհվել, հարգել, տե - քեզ։ Բառացի «Ես խոնարհվում են քո առաջ»[41]։ Հինդուիզմում այն նշանակում է «Ես խոնարհվում եմ քո աստվածայինի առաջ»[42][43]։ Շատ հնդկական ընտանիքներում, երիտասարդ կանանց և տղամարդկանց սովորեցնում են խոնարհվել մեծերի առաջ՝ խնդրելով նրանց օրհնությունը։ Այս սովորույթը կոչվում է Պրամանա։ Բայց ողջույնի այս ավանդական ձևերը կարող են բացակայել բիզնես աշխարհում և քաղաքներում, որտեղ ձեռքսեղմումը ողջույնի ավելի տարածված ձև է։

Տոնակատարություններ խմբագրել

Հնդկաստանը լինելով բազմամշակույթ, բազմազգ և բազմակրոն հասարակություն նշում է տարբեր կրոնների տոներ և տոնակատարություններ։ Հնդկաստանի 3 ազգային տոները ՝ Անկախության օր, Հանրապետության օր, Գանդի Ջայանիտի, նշվում են մեծ նվիրվածությամբ և եռանդով ամբողջ Հնդկաստանի տարածքում։ Ի հավելումն, շատ հնդկական նահանգներ և տարածաշրջաններ ունեն տեղական տոնակատարություններ կախված կրոնական և լեզվական ժողովրդագրությունից։ Հայտնի կրոնական տոնակատարությունները ներառում են Նավրատրին, Ջանմաշտամին, Դիվալին, Մահա Շիվրատրին, Գանեշ Չատուրտին, Դուրգա Պուջան, Հոլին և այլ տոնակատարություններ։

Հնդկական Նոր տարվա տոնակատարությունները Հնդկաստանի տարբեր տարածաշրջաններում նշվում են տարբեր և յուրահատուկ ոճով և տարբեր ժամանակ։ Որոշ տոնակատարություններ Հնդկաստանում նշվում են տարբեր կրոնների կողմից։ Դրա վառ օրինակ է Դիվալին, որը տոնվում է հինդուիստների, սինգխերի և ջայինների կողմից։ Սինգխերի տոնակատարությունները՝ինչպիսիք են Գուրու Նանակ Ջայանտին և Բաիսախին, նշվում են սինգխերի և հինդուիստների կողմից Դելիում և Փենջաբում, որտեց երկու հասարակությունների միությունը կազմում է բնակչության մեծ մասը։ Գույներ ավելացնելով հնդկական մշակույթին, Դռիի տոնակատարությունը նույնպես նշվում է մեծ շուքով։ Իսլամը Հնդկաստանում երկրորդ ամենատարածված կրոնն է ավելի քան 172 միլիոն հետևորդներով, ըստ 2011 թվականի մարդահամարի։ Իսլամական տոնակատարությունները որոնք Հնդկաստանը ճանաչել է պետական կրոններ հետևյալն են. Էիդ ուլ Ֆիթր, Միլաբ ուն Նաբի, Մուհարամ և Շաբ -է-Բարաթ[44]։ Քրիստոնեությունը Հնդկաստանի երրորդ ամենատարածված կրոնն է, ավելի քան 23 միլիոն հետևորդներով, որից 17 միլիոնը կաթոլիկենր են։ Երկիրը նշում է Սուրբ ծնունդը և մի քանի այլ տոներ որպես պետական կրոն։

Կենդանիներ խմբագրել

 
Կովերի պաշտամունքի արձան

Հնդկաստանի հարուստ և բազմազան կենդանական աշխարհը մեծ ազդեցություն է թողել տարածաշրջանի մշակույթի վրա։ Անտառների համար Հնդկաստանում օգտագործում են ջունգլի բառը, որը բրիտանական գաղութատերերը փոխառել են անգլերեն։ Այդ բառին տարածում ապահովեց նաև Ռեդյարդ Կիպլինգի «Ջունգլիների գիրքը» ստեղծագործությունը։ Հնդկաստանի կենդանական աշխարհը բազմաթիվ հեքիաթների և առակների առարկա է դարձել[45]։ Հինդուիզմում կովը համարվում է ազատության խորհրդանիշ, մայր աստվածուհի և հարստություն ու բարեկեցություն շնորհողը[46]։ Այդ իսկ պատճառով կովերը հարգված են հինդուիզմի մշակույթում և կովերին կերակրելը համարվում է երկրպագություն։ Դրա համար կովի միսը համարվում է արգելված սնունդ հինդուիստների և ջայնիստների հասարակությունում[47]։ 2012 թվականից կովերի երկրպագությունը մնում է բաժանող և հակասական թեմա Հնդկաստանում։ Հնդկաստանի որոշ նահանգներ կովերին պաշտպանող օրենքներ են ընդունել, մինչդեռ այլ նահանգներ չունեն ոչ մի սահմանափակում կովերի մսի արտադրության և սպառման դեմ։ Որոշ խմբեր դեմ են կովերի սպանությանը սնունդի համար, մինչդեռ այլ խմբեր փաստում են, որ մարդ ինքը պետք է ընտրի թե ինչ տեսակի միս է ցանկանում ուտել։ 2012 թվականին Հնդկաստանում օրենք է ընդունվել ըստ որի կովերի սպանդը համարվում է լուրջ հանցագործություն։ Որոշ նահանգներ արգելում են կովերի սպանությունը, կովի մսի առքը, վաճառքը և տեղափոխությունը։ Բայց դա գործում է ոչ բոլոր նահանգներում։

Խոհանոց խմբագրել

 
Հնդկական կերակուր
 
Հնդկական կերակուր

Հնդկական կերակուրը այնքան բազմազան է, որքան Հնդկաստանը։ Հնդկական խոհանոցը օգտագործում է բազմաթիվ բաղադրիչներ, կերակուրի պատրաստման բազմապիսի եղանակներ և մատուցման ձևեր։ Աղցաններից մինչև սոուսներ, բուսակերից մինչև մսակեր, համեմունքներ, հացաբուլկեղենից մինչև աղանդեր։ Հնդկական խոհանոցը բազմազան է և բարդ։ Հարոլդ Մաքգին, միշլենյան աստղեր ունեցող խոհարարների սիրված քննադատը ասել է. «Անգամ սովորական կաթի հետ, որպես հիմնական բաղադրիչ, գյուտարարության համար ոչ ոք չի համեմատվի Հնդկաստանի հետ»[48]։ Ընդհանուր առմամբ հնդկական խոհանոցը բաժանվում է 5 ճյուղի -հյուսիսային, հարավային, արևմտյան, արևելյան և հյուսիսարևելյան։ Ճյուղերը տարբերվում են իրարից համեմունքների և խոտաբույսերի տարբերությամբ, պատրաստման եղանակներով։ Չնայած նրան, որ կերակուրների մեծ մասը բուսակերների համար են, կան նաև ուտեստներ որոնք պարունակում են հավի, տավարի, խոզի և ձկան միս, ձու և ծովամթերք։ Ձուկ շատ են օգտագործում Հնդկաստանի արևելյան նահանգներում[49]։ Հնդկական խոհանոցը կրել է նաև այնպիսի խոհանոցների ազդեցությունը ինչպիսիք են Կենտրոնական Ասիայինը, արաբներինը, մոնղոլներինը և եվրոպացիներինը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 John Keay (2011), India: A History, 2nd Ed – Revised and Updated, Grove Press / Harper Collins, ISBN 978-0-8021-4558-1, see Introduction and Chapters 3 through 11
  2. 2,0 2,1 Mohammada, Malika (2007), The foundations of the composite culture in India, Aakar Books, ISBN 81-89833-18-9
  3. Kenoyer, Jonathan Mark; Heuston, Kimberley (May 2005). The Ancient South Asian World. Oxford University Press. ISBN 0-19-517422-4. OCLC 56413341
  4. Nikki Stafford Finding Lost, ECW Press, 2006 ISBN 1-55022-743-2 p. 174
  5. "1". Cultural History of India. New Age International Limited Publications. 2005. p. 3. ISBN 81-224-1587-3.
  6. Southeast Asia: A Historical Encyclopedia, from Angkor Wat to East Timor, by Keat Gin Ooi p.642
  7. Hindu-Buddhist Architecture in Southeast Asia by Daigorō Chihara p.226
  8. Lange, Christian. Justice, Punishment and the Medieval Muslim Imagination. Cambridge Studies in Islamic Civilization. Cambridge University Press. ISBN 978-0-521-88782-3. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ օգոստոսի 16-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 31-ին. Lange: Greater Persia (including Khwārazm, Transoxania, and Afghanistan)."
  9. E. Dunn, Ross. The adventures of Ibn Battuta, a Muslim traveller of the fourteenth century. University of California Press, 1986. ISBN 978-0-520-05771-5. ISBN 0-520-05771-6.
  10. Tharoor, Shashi. India: From Midnight to the Millennium and Beyond. Arcade Publishing, 2006. ISBN 978-1-55970-803-6. ISBN 1-55970-803-4.
  11. Nikki Stafford (2006). Finding Lost: The Unofficial Guide. ECW Press. p. 174. ISBN 978-1-55490-276-7. Retrieved 5 December 2013.
  12. 12,0 12,1 "45". What Is Hinduism?Modern Adventures Into a Profound Global Faith. Himalayan Academy Publications. 2007. p. 359. ISBN 1-934145-00-9.
  13. «Non Resident Nepali – Speeches». Nrn.org.np. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ դեկտեմբերի 25-ին. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 1-ին.
  14. "BBCVietnamese.com". Bbc.co.uk. Retrieved 1 August 2010.
  15. "Religions of the world: numbers of adherents; growth rates". Religioustolerance.org. Retrieved 1 August 2010.
  16. "India has 79.8% Hindus, 14.2% Muslims, says 2011 census data on religion". First Post. August 26, 2015. Retrieved 2015-09-22.
  17. Clothey, Fred (2006). Religion in India : a historical introduction. London New York: Routledge. ISBN 978-0-415-94024-5.
  18. Ramkrishna Bhattacharya (2011), Studies on the Cārvāka/Lokāyata, Anthem Press, ISBN 978-0857284334, pages 26–29
  19. Johannes Quack (2014), Disenchanting India: Organized Rationalism and Criticism of Religion in India, Oxford University Press, ISBN 978-0199812615, page 50 with footnote 3
  20. Flood 1996, pp. 82, 224–49
  21. For an overview of this method of classification, with detail on the grouping of schools, see: Radhakrishnan & Moore 1989
  22. «Indian Families». Facts About India. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 30-ին. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 11-ին.
  23. 23,0 23,1 Raghuvir Sinha (1993). Dynamics of Change in the Modern Hindu Family. South Asia Books. ISBN 978-81-7022-448-8.
  24. Henry Orenstein; Michael Micklin. «The Hindu Joint Family: The Norms and the Numbers». Pacific Affairs. 39 (3/4): 314–325. JSTOR 2754275. «Autumn, 1966»
  25. Heitzman, James. «India: A Country Study». US Library of Congress. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 26-ին.
  26. Women and men in India 2012 Արխիվացված 12 Հոկտեմբեր 2013 Wayback Machine CSO/Census of India 2011, Government of India, pp xxi
  27. K. Sinha Nearly 50% fall in brides married below 18 The Times of India (February 10, 2012)
  28. Wiesner, Merry E. “The Family.” Gender in History: Global Perspectives, 2nd Edition, John Wiley & Sons, Ltd., 2011, pp. 30–31.
  29. Heitzman, James. «India: A Country Study». US Library of Congress. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 26-ին.
  30. Bina Agarwal (2005 թ․ սեպտեմբերի 25). «Landmark step to gender equality». The Hindu – India's National Newspaper. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 16-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 31-ին.
  31. «India moves to make it easier for couples to divorce». BBC News. 2010 թ․ հունիսի 10.
  32. Marriage and Divorce data by Country – United Nations database
  33. Sangeeta Pisharoty (2010 թ․ մայիսի 15). «Marriages are in trouble». The Hindu newspaper. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 24-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 31-ին.
  34. Sari nights and henna parties, Amy Yee, The Financial Times, May 17, 2008
  35. India's love affair with gold Արխիվացված 2013-08-08 Wayback Machine, CBS News, February 12, 2012
  36. Hindu Saṁskāras: Socio-religious Study of the Hindu Sacraments, Rajbali Pandey (1969), see Chapter VIII, 978-81-208-0396-1, pages 153–233
  37. The Illustrated Encyclopedia of Hinduism: A-M, James G. Lochtefeld (2001), 978-0-8239-3179-8, Page 427
  38. History of Dharmasastra, Vaman Kane (1962)
  39. P.H. Prabhu (2011), Hindu Social Organization, 978-81-7154-206-2, see pages 164–165
  40. Three Days of a Traditional Indian Muslim Wedding, zawaj.com
  41. Namaste Douglas Harper, Etymology Dictionary
  42. Ying, Y. W., Coombs, M., & Lee, P. A. (1999), Family intergenerational relationship of Asian American adolescents, Cultural Diversity and Ethnic Minority Psychology, 5(4), pp 350–363
  43. Lawrence, J. D. (2007), The Boundaries of Faith: A Journey in India, Homily Service, 41(2), pp 1–3
  44. «Central Government Holidays» (PDF). Government of India. 2010.
  45. Symbolism in Indian culture Արխիվացված 9 Մայիս 2006 Wayback Machine
  46. Peter J. Claus; Sarah Diamond; Margaret Ann Mills (2003). South Asian folklore. Taylor & Francis. ISBN 0-415-93919-4.
  47. Peter H. Marshall Nature's web: rethinking our place on earth M.E. Sharpe, 1996 1-56324-864-6 p. 26
  48. Harold McGee (2004). «On food and cooking». Scribner. ISBN 978-0-684-80001-1.
  49. Banerji, Chitrita (1997). Bengali Cooking: Seasons and Festivals. Serif. ISBN 978-1-897959-50-3.

Արտաքին հղումներ խմբագրել