Տրանսպորտը Հնդկաստանում
Տրանսպորտը Հնդկաստանում, Հնդկաստանի տարածքում գործող տրանսպորտային միջոցների, ինֆրակառուցվածքի և վարչության ամբողջություն։
Ավտոբոլային ճանապարհներ խմբագրել
2017 թվականի դրությամբ՝ երկրի ավտոբոլային ճանապարհների ընդհանուր ցանցը կազմել է 5 603 293 կմ, որը նրան աշխարհում ձգվածությամբ դարձնում է երրորդը[1][2]։ Հնդկաստանի դաշնային ճանապարհների ցանցը (National Highways) կապում է բոլոր գլխավոր քաղաքները և երկրի նահանգների մայրաքաղաքները։ 2005 թվականին նրանց երկարությունը կազմել է 66 590 կմ, որոնցից 200 կմ-ը համարվել են արագընթաց մայրուղիներ։ NHAI- համաձայն (National Highways Authority of India)՝ ավտոմոբիլային ճանապարհներն ապահովում են ավելի քան 65% բեռային և 80% ուղևորային փոխադրումները[3]։ Դաշնային ճանապարհներն ապահովում են ճանապարհային շարժման 40%-ը, որոնք կազմում են ճանապարհների ընդհանուր ցանցի ընդամենը 2 %-ը։ Վերջին մի քանի տարիների ընթացքում տրանսպորտային միջոցների տարեկան միջին աճը կազմել է 10.16 %[4][5][6][7]։
Երկաթուղիներ խմբագրել
Երկաթուղիները Հնդկաստանում առաջին անգամ հայտնվել են 1853 թվականին, ղեկավարվում պետական Indian Railways ընկերության կողմից։ Ճանապարհների ընդհանուր երկարությունը կազմում է 64 015 կմ, և այդպիսով աշխարհում զբաղեցնում է չորրորդ տեղը։ Ամեն տարի երկրի երկաթուղիները տեղափոխում են ավելի քան 6 միլիարդ ուղևոր և ավելի քան 350 միլիոն տոննա բեռ։
Հասարակական տրանսպորտ խմբագրել
Ավտոբուսներ խմբագրել
Ավտոբուսները Հնդկաստանի քաղաքներում զբաղեցնում են հասարակական տրանսպորտի ավելի քան 90 %-ը և բնակչության բոլոր դասերի համար համարվում են էժան և երթևեկության համար բավականին հարմար միջոց։ Ավտոբուսային ընկերությունները գլխավորապես համարվում են նահանգի կառավարության սեփականությունը[8][9]։
Տուկ տուկներ խմբագրել
Երկրում բավականին հայտնի տրանսպորտ են համարվում տուկ տուկները, որոնք իրենց ներկայացնում են ծածկված եռանիվ մոտոռոլեր, սովորաբար առանց դռների։ Սովորաբար նրանց գունազարդումը լինում է դեղին, սև և կանաչ գույների, սակայն դա կախված է տեղանքից։ Տուկ տուկն էժան և արագ տրանսպորտը, խոշոր քաղաքներում երթևեկության համար հարմար է։ Նրա թերություններից կարելի է նշել, որ վարորդը սովորաբար բարձր է գնահատում վճարը կամ հրաժարվում է տանել համապատասխան տեղը, նաև դա բավականին վտանգավոր տրանսպորտ է, որոնք մասնակցությամբ հաճախ լինում են վթարներ և բացակայում է անվտանգության համակարգը։ Մումբայը միակ քաղաքն է, որում տուկ տուկներն օրենքով արգելված են քաղաքի որոշ մասերում, նաև այստեղ երթևեկության համար գրանցված է համապատասխանող վճար[10]։
Տաքսի խմբագրել
Երկրում տաքսիների մեծ մասը հնդկական արտադրության ավտոմեքենաներ են։ Մեքենաների գունազարդումը կախված է նահանգից, Դելիում և Մահարաշտրայում գերակշռում են դեղին-սև գունազարդման ավտոմեքենաները, իսկ Արևմտյան Բենգալիայում՝ դեղին։ Մասնավոր օպերատորները սովորաբար չունեն իրենց հատուկ ընտրված գունազարդումը, սակայն նրանք պետք է օրենքով գրանցված լինեն և ունենան հաշվիչ[11][12][13]։
Երկաթուղային տրանսպորտ խմբագրել
Քաղաքամերձ երկաթուղային հաղորդակցությունը Հնդկաստանում բավականին սահմանափակ է և գործում է միայն Մումբայում, Կալկաթայում, Չենայում և Դելիում։ Մումբայի քաղաքամերձ երկաթուղային ճանապարհը երկրում ամենահինն է, որը գործում է 1867 թվականին և ամեն օր տեղափոխում 6,3 միլիոն ուղևորի, որը նրան դարձնում է աշխարհում ամենածանրաբեռնվածներից մեկը[14]։ Հնդկաստանում մետրոպոլիտենի առաջին համակարգը կառուցվել է Կալկաթայում 1984 թվականին[15]։ Դելիի մետրոպոլիտենը կառուցվել է 2002 թվականին և առաջին 7 տարվա ընթացքում տեղափոխել է ավելի քան մեկ միլլիարդ ուղևորի։ Այսօր տրամվայային համակարգ կա միայն Կալկաթայում, այդպես համակարգեր եղել են նաև Մումբայ, Կանպուրում, Չենայում և Նասիկում[16][17][18]։
Նավահանգիստներ խմբագրել
Երկրի 13 գլխավոր նավահանգիստներն են՝ Նավի Մումբայ, Մումբայ, Կալկաթա, Պադիպ, Վիշահկապատնամ, Էնորե, Չենայ, Տուտիկորին, Կոչին, Նոր Մանղալոր, Մորմուգաո, Կանդլա և Պորտ Բլեր։ Երկրում կան 187 փոքր և միջին նավահանգիստներ։
Ավիացիա խմբագրել
Հնդկաստանի խոշորագույն պետական ավիաընկերությունը Air India-ն է, որը ապահովում է միջազգային ավիափոխադրումների մեծ մասը[19]։ Խոշորագույն ներքին ավիափոխադրողներն են համարվում նաև Kingfisher Airlines-ը և Jet Airways-ը, որոնք միացնում են Հնդկաստանի ավելի քան 80 քաղաքներ[20], ինչպես նաև իրականացնում որոշ միջազգային ռեյսեր։ Մումբայ - Դելի օդային միջանցքը համարվում է աշխարհում ամենածանրաբեռնվածներից մեկը։ Երկրում կան ավելի քան 355 քաղաքացիական օդանավակայաններ, որոնցից 250-ը՝ ծածկով։ Ինդիրա Գանդի անվան և Չատրապատի Շիվաջիի անվան օդանավակայաններն ապահովում են Հարավային Ասիայի բոլոր օդային ուղևորումների ավելի քան կեսը[21][22]։
Խողովակաշարային տրանսպորտ խմբագրել
Խոնավ նավթի համար խողովակաշարերի երկարությունը կազմում է 20 000 կմ, նավթամթերքների համար՝ 268 կմ, գազամուղների համար՝ 1 700 կմ (2008 թվականի տվյալների համաձայն)[23]։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ «Արխիվացված պատճենը»։ Արխիվացված է օրիգինալից 2019-06-07-ին։ Վերցված է 2021-06-01
- ↑ «The World Factbook»։ Արխիվացված է օրիգինալից 2008-06-11-ին։ Վերցված է 2020-10-25
- ↑ «National Highways»։ Portal of Government of India։ Արխիվացված է օրիգինալից հունվարի 10, 2009-ին։ Վերցված է հունիսի 23, 2009
- ↑ «Bangalore's car pooling venture ropes in celebrities»։ IANS։ Արխիվացված է օրիգինալից հունիսի 14, 2010-ին։ Վերցված է մայիսի 28, 2009
- ↑ «Radio One, CommuteEasy partner to promote car pooling in Bangalore»։ Արխիվացված է օրիգինալից հուլիսի 20, 2011-ին։ Վերցված է մայիսի 28, 2009
- ↑ «Car pooling kicks off in City»։ Bangalore Traffic Police։ Արխիվացված է օրիգինալից հուլիսի 21, 2011-ին։ Վերցված է մայիսի 28, 2009
- ↑ Shwetha S.։ «10,000 plunge into car pool»։ Online edition of DNA, dated 22 May 2009։ Վերցված է մայիսի 28, 2009
- ↑ C. Gopalakrishnan։ «Pricing of urban public bus transport in India : a study based on select undertakings»։ Official webpage of the Indian Institute of Technology, Bombay։ Վերցված է հունիսի 1, 2009(չաշխատող հղում)
- ↑ Sanjay K. Singh (2005)։ «Review of Urban Transportation in India»։ Journal of Public Transportation 8 (1)։ Արխիվացված է օրիգինալից հունիսի 15, 2010-ին։ Վերցված է հունիսի 23, 2009
- ↑ «Honda tightens two-wheeler grip in India»։ Online edition of The Hindu Business Line, dated 2009-02-03։ Արխիվացված է օրիգինալից փետրվարի 6, 2009-ին։ Վերցված է հունիսի 19, 2009
- ↑ Duggan Chris (օգոստոսի 15, 2006)։ «India's 'Amby' notches up half century»։ The Independent (London, UK)։ Վերցված է հունիսի 23, 2009
- ↑ «Your PREMIER ride is arriving now | Uber Blog»։ Uber Blog (en-US)։ փետրվարի 5, 2018։ Վերցված է 2018-02-25
- ↑ «uberXL: more room with more seats | Uber Blog»։ Uber Blog (en-US)։ դեկտեմբերի 27, 2016։ Վերցված է 2018-02-25
- ↑ «Archived copy»։ Արխիվացված է օրիգինալից փետրվարի 26, 2015-ին։ Վերցված է դեկտեմբերի 3, 2012
- ↑ «Kolkata Metro is now the 17th zone of Indian Railways»։ The Times of India
- ↑ «Mountain Railways of India»։ UNESCO World Heritage Centre։ Վերցված է հունիսի 15, 2009
- ↑ R.R. Bhandari (2005)։ Indian Railways: Glorious 150 years։ Ministry of Information and Broadcasting, Government of India։ էջեր 44–52։ ISBN 978-81-230-1254-4
- ↑ «Geography: Railway zones»։ Indian Railways Fan Club։ Վերցված է դեկտեմբերի 23, 2008
- ↑ [1] Archived 30 December 2012 at the Wayback Machine.
- ↑ [2] Archived 27 August 2012 at the Wayback Machine.
- ↑ «Fleet Details»։ Official webpage of Air India։ Արխիվացված է օրիգինալից ապրիլի 23, 2009-ին։ Վերցված է հունիսի 11, 2009
- ↑ Manorama Yearbook 2006 (India – The Country)։ Malayala Manorama։ 2006։ էջ 515։ ISSN 0542-5778
Արտաքին հղումներ խմբագրել
- Follow a young commuter on her way through Mumbai, a web documentary by Deutsche Welle Global Ideas (www.dw.de/globalideas) Archived 2014-02-04 at the Wayback Machine.
- Ministry of Road Transport & Highways
- Mile by Mile, India Paves a Smoother Road to Its Future, The New York Times, 4 December 2005.
- Motor Vehicles Act, 1988