Հնդկաստանի դարպասը (նեպալ.՝ भारत द्वारमण्डप) ճարտարապետական հուշարձան է, որը կառուցվել է 20-րդ դարում, Մումբայում, Հնդկաստան[5]։

Հնդկաստանի դարպաս
Հնդկաստանի դարպաս․ հիմնադրվել է 1911 թվականին՝ ի հիշատակ Ջորջ V թագավորի և Մարիա Թեքցի թագուհու ժամանմանը Ապոլլո Բանդեր
Քարտեզ
Քարտեզ
Տեսակհաղթակամար
ՃարտարապետGeorge Wittet?[1]
Ստեղծում1924
Բացումդեկտեմբերի 4, 1924[2]
Բարձրություն26 մետր
Լայնություն15 մետր
Երկիր Հնդկաստան[3]
ՔաղաքColaba?
ԲնակավայրMumbai City district?[4]
ՈճIndo-Saracenic architecture?
Պատկանում էArchaeological Survey of India?
 Gateway of India Վիքիպահեստում
Հնդկաստանի Մումբայ քաղաքի դարպասը

Հուշարձանը կառուցվել է ի հիշատակ Հնդկաստանի կայսր Ջորջ V թագավորի և Մերի թագուհու Ապոլլո Բանդեր ժամանման, 1911 թվականին Հնդկաստան ուղևորության այցի ժամանակ։ Կառուցված է Ինդո-Սարացենիկ ոճով, Հնդկաստանի դարպասի հիմնաքարը դրվել է 1911 թվականի մարտի 31-ին։ Կառույցը կամար է, որը կազմված է բազալտից, 26 մետր (85 ոտնաչափ) բարձրության։ Ջորջ Վիթեթթի վերջնական դիզայնը վավերացվել է 1914 թվականին և և հուշարձանի կառուցումը ավարտվել է 1924 թվականին։ Դարպասը հետագայում օգտագործվեց որպես խորհրդանշական հանդիսավոր մուտք Վիկերոսների և Բոմբեյի նոր կառավարիչների համար դեպի Հնդկաստան։ Այն ծառայում էր թույլատրելու մուտք դեպի Հնդկաստան։ Հնդկաստանի դարպասը տեղակայված է [[Ապոլլո Բանդեր|Ապոլլո Բանդերի շրջանի ջրային հատվածի դիմաց Chatrapathi Shivaji Maharaj Marg-ի վերջում Մումբայի Հարավում և նայում է դեպի Արաբական ծովը[6][7][8]։ Հուշարձանը նաև անվանվում է Մումբային Թաջ Մահալ[9] և զբոսաշրջության գրավչության լավագույն քաղաքներից է[10]։

Երեկոյան տեսարան

Պատմություն

խմբագրել

Հնդկաստանի դարպասը կառուցվել է՝ հիշատակելու Ջորջ V թագավորի և Մերի թագուհու ժամանումը Մումբայ, մինչ 1911 թվականի դեկտեմբերին Դելի Դուրբար այցելելը։ Այնուամենայնիվ, նրանք միայն տեսել են հուշարձանի ստվարաթղթե մոդելը, քանի որ շինարարությունը չէր սկսվել մինչ 1915 թվականը։ Հիմնաքարը դրվել է 1913 թվականի մարտի 31-ին, Մումբայի կառավարիչՋորջ Սիդենհամ Քլարկիկողմից՝ Ջորջ Վիթեթթի՝ 1914 թվականին վերջնական հաստատված դիզայնով։ Հողատարածքը, որի վրա կառուցվել է Դարպասը, նախկինում չմշակված նավամատույց էր, որն օգտագործվում էր ձկնորսների համայնքի կողմից, որն հետագայում վերանորոգվեց և օգտագործվեց որպես բրիտանացի կառավարիչների և նշանավոր մարդկանց համար ժամանման վայր։ Վաղ ժամանակներում այն առաջին կառույցն էր, որ այցելուները նավով Մումբայ ժամանելով կարող էին տեսնել։

Վերջին բրիտանական զորքերը, որոնք լքեցին Հնդկաստանը՝ հետևելով երկրի Հնդկական անկախության շարժմանը, Somerset Light Infantry- ի առաջին գումարտակը, 1948 թվականի փետրվարի 28-ին արարողությանը դուրս գալու ճանապարհին անցել է Դարպասով՝ ազդարարելով Բրիտանական կանոնի վերջը[11][12] ։

Ճարտարապետական դասավորություն

խմբագրել

Դարպասի կառուցվածքային դիզայնը կազմված է 26 մետր բարձրության մեծ կամարից։ Հուշարձանը կառուցված է դեղին բազալտից։ Հուշարձանի կենտրոնական գմբեթը 48 ոտնաչափ տրամագիծ ունի՝ ընդհանուր առմամբ 83 ոտնաչափ բարձրության։ Ձևավորված է բարդ ցանցանախշերով, 4 փոքրիկ աշտարակները Հնդկաստանի դարպասի ամբողջական կառույցի հիմնական առանձնահատկություններն են։ Դարպասի կամարի դիմաց կառուցված աստիճաններ կան, որոնք ուղեկցում են դեպի Արաբական ծով։

Դիզայնն ու ճարտարապետությունը

խմբագրել
 
Հնդկաստանի դարպասի ներսի կորերը

Շոտլանդացի ճարտարապետ Ջորջ Վիթեթթը համադրել է Հռոմեական հաղթական կամարը և Գուջարաթի 16-րդ դարի ճարտարապետությունը[13]։ Հուշարձանի դիզայնը հինդու և մուսուլմանական ճարտարապետության համադրում է։ Կամարը մուսուլմանական ոճի է, այնինչ՝ ձևավորումները հինդուի ոճի են[14]։ Կամարի յուրաքանչյուր կողմում մեծ փոսեր կան՝ 600 մարդ պահելու կարողությամբ։ Կառույցի արժեքը ₹2 միլիոն ռուփի է (28,000 ԱՄՆ դոլար), որը կրել էր հիմնականում Հնդկաստանի կայսերական կառավարության կողմից։

Վայրն ու նշանակությունը

խմբագրել
 
Հնդկաստանի դարպասի օդային տեսարան

Հնդկաստանի դարպասը համարվում է «սիմվոլիկ հուշարձան», որը ներկայացնում է Հնդկաստանի Մումբայ քաղաքը։

 
Թաջ Մահալ հյուրանոցը, որը տեղակայվախ է Հնդկաստանի դարպասի դիմաց

Տեղակայված է Taj Mahal Palace & Tower հյուրանոցի դիմաց[15]։ Հնդկաստան ժամանող բրիտանացիների համար դարպասը Բրիտանական կայսրության «հզորության և մեծության» սիմվոլ էր[6]։ Չնայած որ այն կառուցվել էր ի նշան գալուստի՝ 1911 թվականին Ջորջ V թագավորի այցի, այնուհետև Բրիտանական Հնդկաստանի և Բրիտանական կայսրության մեծ նշանակության իրադարձություն, այժմ նա ծառայում է որպես Բրիտանական գաղութային կանոնի «մոնումենտալ հուշարձան» ամբողջ Հնդկաստանում[16]։

 
Chhatrapati Shivaji Maharaj-ի հուշարձանը Դարպասի հարևանությամբ

Զբոսաշրջությունը

խմբագրել

Հնդկաստանի դարպասը մեծ զբոսաշրջային վայր է Մումբայում և հայտնի է որպես տեղացիների, փողոցային վաճառողների և լուսանկարիչների հավաքատեղի ։ 2012 թվականին Մահարաշթրայի զբոսաշրջության զարգացման ընկերությունը տեղափոխեց երգի և պարի Էլեֆանտա փառատոնը իր օրիգինալ տեղանք Էլեֆանտա քարանձավներից (որտեղ այն նշվել էր 23 տարի) դեպի Դարպաս՝ շնորհիվ տեղանքի առաջարկած ավելացված կարողությունների։ Դարպասը կարող է հյուրընկալել 2000-2500 մարդ, այնինչ Էլեֆանտա քարանձավները կարող էին հյուրընկալել ընդամենը 700-800 մարդ[17][18]։

Միջոցառումներ և միջադեպեր

խմբագրել

Հուշարձանը ականատես եղավ 2003 թվականի օգոստոսի 25-ի ահաբեկչական հարձակման, երբ ռումբը պայթեց՝ արյան հետքեր թողելով Դարպասի առջև։ Տաքսին taxi , որը պահում էր ռումբը, կայանել էր քաղաքի մամենաշքեղ հյուրանոցներից մեկի՝ Taj Mahal հյուրանոցի դրսում, որտեղ կոտրվեցին պատուհանները և վնասվեցին մեքենաները։ Հայտարարվեց, որ պայթյունի ուժը բազմաթիվ մարդիկ նետեց ծովը[10]

Հոգեկան խանգարում ստացած մի մարդ Մանիպուրից երկու երիտասարդ աղջկա դանակահարեց 2005 թվականի օգոստոսի 13-ին, Դարպասի մոտ[19]։ 2007 թվականի Ամանորի նախօրեին մի կին այրվեց ամբոխի կողմից Դարպասի մոտ[20]։ 2008 թվականի Մումբայի ահաբեկչությունից հետո առաջարկ եղավ փակել բոլոր նավամատույցներն ու վերատեղադրել դրանք երկու նորով՝ կառուցելով այն Բոմբեյի նախագահության ռադիո ակումբի մոտ[21]։

Թաջ Մահալ հյուրանոցի մոտ տեղի ունեցած 26/11 ահաբեկչությունից հետո հանրային մուտքը Դարպասի տարածք սահմանափակվեց[22]։

Պատկերասրահ

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Gateway of India
  2. Gateway of India, Mumbai Overview
  3. Gateway of India
  4. Gateway of India in Mumbai
  5. National Portal Content Management Team. «National Portal of India, Monuments». National Informatics Centre (NIC). Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 26-ին. Վերցված է 2012 թ․ ապրիլի 23-ին.
  6. 6,0 6,1 William J. Duiker; Jackson J. Spielvogel (2006 թ․ հունվարի 3). World History: From 1500. Cengage Learning. էջ 582. ISBN 978-0-495-05054-4. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 31-ին. Վերցված է 2012 թ․ ապրիլի 3-ին.
  7. DNA (2012 թ․ ապրիլի 24). «Walk amid a wealth of heritage in Mumbai». DNA India. Mumbai. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մայիսի 25-ին. Վերցված է 2012 թ․ ապրիլի 24-ին.
  8. Holloway, James (1964 թ․ նոյեմբերի 29). «Gateway of India; Colorful, Crowded Bombay Provides An Introduction to Subcontinent». The New York Times. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ ապրիլի 8-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 26-ին.(subscription required)
  9. Duncan Forbes (1968). The heart of India. Hale. էջ 76. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ մարտի 3-ին. Վերցված է 2012 թ․ ապրիլի 3-ին.
  10. 10,0 10,1 «2003: Bombay rocked by twin car bombs». BBC. 2003 թ․ օգոստոսի 25. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 10-ին. Վերցված է 2012 թ․ ապրիլի 16-ին.
  11. Dwivedi, Sharada; Rahul Mehotra (1995). Bombay – The Cities Within. Mumbai: India Book House. ISBN 81-85028-80-X.
  12. Bradnock, Robert; Bradnock, Roma; Ballard, Sebastian (1993). South Asian handbook. Trade & Travel. ISBN 978-0-8442-9980-8. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ հունիսի 17-ին. Վերցված է 2012 թ․ ապրիլի 30-ին.
  13. Shobhna Gupta (2003). Monuments of India. Har-Anand Publications. էջ 111. ISBN 978-81-241-0926-7. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ հունվարի 1-ին. Վերցված է 2012 թ․ ապրիլի 3-ին.
  14. Sigh, Kirpal; Mathew, Annie. Middle School Social Sciences. Frank Brothers. էջ 8. ISBN 978-81-8409-103-8. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ հունվարի 1-ին. Վերցված է 2012 թ․ ապրիլի 16-ին.
  15. Pippa De Bruyn; Keith Bain; David Allardice; Shonar Joshi (2010 թ․ փետրվարի 12). Frommer's India. John Wiley & Sons. էջ 125. ISBN 978-0-470-60264-5. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ հուլիսի 7-ին. Վերցված է 2012 թ․ ապրիլի 3-ին.
  16. Simon, Sherry; St-Pierre, Paul (2000 թ․ նոյեմբերի 27). Changing the Terms: Translating in the Postcolonial Era. University of Ottawa Press. էջ 245. ISBN 978-0-7766-0524-1. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ հունվարի 3-ին. Վերցված է 2012 թ․ ապրիլի 22-ին.
  17. Tembhekar, Chittaranjan; Jaisinghani, Bella (2012 թ․ մարտի 5). «Elephanta festival 'moves' to Gateway of India». The Times of India. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունվարի 10-ին. Վերցված է 2012 թ․ ապրիլի 30-ին.
  18. «Festival weaves magic». The Indian Express. Mumbai. Express news service. 2012 թ․ մարտի 27. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 30-ին.
  19. «Maniac stabs girl to death at Gateway». The Times of India. 2005 թ․ օգոստոսի 14. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հունվարի 18-ին. Վերցված է 2005 թ․ օգոստոսի 14-ին.
  20. «Gateway groping shocks Mumbai». The Times of India. 2007 թ․ հունվարի 3. Արխիվացված օրիգինալից 2010 թ․ նոյեմբերի 29-ին. Վերցված է 2007 թ․ հունվարի 3-ին.
  21. «5 jetties may be shut». Daily News and Analysis. 2009 թ․ հունվարի 29. Վերցված է 2012 թ․ ապրիլի 30-ին.
  22. Clara Lewis, Times News Network (2012 թ․ մարտի 18). «Gateway not quite a getaway». The Times of India. Վերցված է 2012 թ․ ապրիլի 4-ին. {{cite news}}: Check |first= value (օգնություն)(չաշխատող հղում)

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հնդկաստանի դարպաս» հոդվածին։