Taj Mahal Palace & Tower (հինդի՝ ताजमहल होटल, անգլ.՝ The Taj Mahal Palace Hotel)՝ Հնդկաստանի առավել հայտնի հյուրանոցներից մեկն է՝ ավելի քան 100 տարի։ Հիմնադրվել է XIX դարում, երկար տարիներ համարվում է լավագույն հյուրանոցը իր այցելուներով։ Նրանց թվում են շատ արվեստագետներ, գրողներ, քաղաքական գործիչներ։ 1970-ական թվականներին կառուցվել են ավելի քան 50 Թաջ մահալ հյուրանոցներ Հնդկաստանում և 13-ը ամբողջ աշխարհում։

Taj Mahal Palace & Tower
Տեսակհյուրանոց
Անվանված է ի պատիվԹաջ Մահալ
Հիմնադրված է1903
ՎայրՄումբայ, Հնդկաստան
Երկիր Հնդկաստան
ՍեփականատերTata Group?
Կայքtaj.tajhotels.com/en-in/taj-mahal-palace-mumbai/
 Taj Mahal Palace Hotel Վիքիպահեստում

Պատմություն խմբագրել

Ջամեստի Նուսսերվանջի Տատան, 19-րդ դարի առաջադեմ ձեռնարկատեր է։ Ավարտել է Էլֆինցտոնյան քոլեջը Բոմբեյում, եղել է խոշոր ձեռնակատեր։ Կազմակերպչական հարցերով նա շատ է ճանապարհորդել, եղել է Եվրոպայում և Ամերիկայում։

Նա 1898 թվականին դնելով ապագա հյուրանոցի առաջին քարը, ենթադրում էր, որ Թաջ Մահալը կլինի շատ ավելի մեծ ու շքեղ բոլոր մյուս հյուրանոցներից, որ երբևէ նա տեսել էր[1]։

Շինարարության մեջ ներդրվել էր զգալի կապիտալ։ Կառուցման համար գնվել էր հսկայական տարածք Բոմբեյում՝ Արաբական ծովի ափին։ 1902 թվականին Տատան Եվրոպայից գնում է ամեն անհրաժեշտ բան հյուրանոցի կահավորման համար։ Փարիզում նա ծանոթանում է Գուստավո Էֆելեի հետ, ումից էլ պատվիրում է 10 մետաղական սյուներ պարասրահի համար։

Հյուրանոցի հանդիսավոր բացումը տեղի է ունեցել 1903 թվականի դեկտեմբերի 16-ին։ Այն բացառիկ կառույց էր իր ժամանակի համար. լիովին պատրաստված էր կիսաթանկարժեք քարերից, ձեռագործ գորգեր, շքեղ բյուրեղյա ջահեր, էլեկտրական լույսեր (տվյալ պահին միակն ամբողջ Բոմբեյում)։ Հյուրանոցի բոլոր աշխատակիցները հատուկ վերապատրաստում էին անցել Եվրոպական հյուրանոցներում[2]։

1905 թվականի նոյեմբերին Թաջ Մահալ հյուրանոցը միջազգային ճանաչում ստացավ։ Հնդկաստան այցի ժամանակ այստեղ է կանգ առել բրիտանացի թագավոր Էդուարդ 7-րդը կնոջ՝ Ալեքսանդրիայի հետ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Викторов С. Дворец мечты // Gala Биография. —М., 2009. — № 5. — С. 98-106.
  2. Отель «Тадж-Махал»