Հմայակ Հակոբյան

հայ նկարիչ
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հմայակ Հակոբյան (այլ կիրառումներ)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Հակոբյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Հմայակ Ստեփանի Հակոբյան (1871[1][2], Տրապիզոն, Օսմանյան կայսրություն[1][2] - հուլիսի 7, 1939(1939-07-07)[1][2], Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ[1][2]), հայ նկարիչ։

Հմայակ Հակոբյան
Ծնվել է1871[1][2]
ԾննդավայրՏրապիզոն, Օսմանյան կայսրություն[1][2]
Վախճանվել էհուլիսի 7, 1939(1939-07-07)[1][2]
Մահվան վայրԹբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ[1][2]
Ազգությունհայ
Քաղաքացիություն Օսմանյան կայսրություն և  ԽՍՀՄ
ԿրթությունՆերսիսյան դպրոց (1891)[1] և Մյունխենի գեղարվեստի ակադեմիա (1894)[1]
Մասնագիտություննկարիչ
Հմայակ Հակոբյան Վիքիդարանում
 Hmayak Hakobyan Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

 
Նատյուրմորտ. Բանջարեղեն (1901)

Սովորել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում (1886-1891 թթ., նկարչության ուսուցիչ՝ Հ. Ս. Շամշինյան), Մյունխենի կայսերական ակադեմիայում (1891-1894 թթ.)։ Ապրել և աշխատել է Գերմանիայում, Շվեյցարիայում, Կովկասում (մասնավորապես՝ Թիֆլիսում)։ Ստեղծագործել է հիմնականում դիմանկարի, նատյուրմորտի, բնանկարի ժանրերում, ունի նաև թեմատիկ-կոմպոզիցիոն ոչ մեծ կտավներ։ Հակոբյանի բնանկարներն արտացոլում են գյուղի կյանքը («Վարը Արագածի լանջին», 1910-1920 թթ., «Հովիվը», 1910-ական թթ.)։ Վավերագրական են Հակոբյանի քաղաքական տեսարանների պատկերները («Հին Թիֆլիս», 1888 թ.)։ Ստեղծել է հայ գեղջուկների («Հայ գյուղացին», 1917 թ.), արհեստավորների («Ոսկերիչ Ալեքոն», 1895-1898 թթ.) կենցաղական մեկնաբանությամբ տիպեր, ինչպես նաև մտավորականների ու պատմական անձանց դիմանկարներ («Մովսես Խորենացի», «Կաթողիկոս Խրիմյան», երկուսն էլ՝ 1900-1910 թթ.), ինքնանկարներ։ Հակոբյանը գեղանկարչական բարձր վարպետության է հասել իր նատյուրմորտներում («Բանջարեղեն», «Մրգեր», երկուսն էլ՝ 1901 թ.)։ Հակոբյանի արվեստին բնորոշ են քնարականությունը, կառուցվածքային պարզությունը, հուզականությունը։ 1948 թվականին Երևանում բացվել է նրա հետմահու ցուցահանդեսը։

Հակոբյանի գործերը պահվում են ՀԱՊ-ում[3], մասնավոր հավաքածուներում՝ Թբիլիսիում, Մոսկվայում։

Գրականություն խմբագրել

  • Շիշմանյան Ռ., Բնանկարն ու հայ նկարիչները, Երևան,1958։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 Հայկական համառոտ հանրագիտարան (հայ.)Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1990. — հատոր 3.
  3. «Շտեմարան - Հավաքածու - Հայաստանի ազգային պատկերասրահ». www.gallery.am (անգլերեն). Վերցված է 2017 թ․ փետրվարի 22-ին.
 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հմայակ Հակոբյան» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հմայակ Հակոբյան» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 73  
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։