Էլիել Սաարինեն (ֆիններեն՝ Gottlieb Eliel Saarinen, օգոստոսի 20, 1873(1873-08-20)[1][2][3][…], Rantasalmi, Հարավային Սավո, Ֆինլանդիա[3] - հուլիսի 1, 1950(1950-07-01)[1][3][4], Bloomfield Hills, Օկլենդ շրջան, Միչիգան, ԱՄՆ[5][3]), ֆինն ճարտարապետ և դիզայներ, ազգային ռոմանտիզմի հիմնադիրը ֆիննական ճարտարապետության մեջ։

Էլիել Սաարինեն
ֆիններեն՝ Gottlieb Eliel Saarinen
Ի ծնեֆիններեն՝ Gottlieb Eliel Saarinen
Ծնվել էօգոստոսի 20, 1873(1873-08-20)[1][2][3][…]
ԾննդավայրRantasalmi, Հարավային Սավո, Ֆինլանդիա[3]
Մահացել էհուլիսի 1, 1950(1950-07-01)[1][3][4] (76 տարեկան)
Վախճանի վայրBloomfield Hills, Օկլենդ շրջան, Միչիգան, ԱՄՆ[5][3]
Ոճ(եր)մոդեռն, ար-դեկո, ինտերնացիոնալ ոճ և յուգենդստիլ
ԿրթությունՀելսինկիի պոլիտեխնիկական համալսարան և Former Real Lyceum?
ԱշխատավայրՄիչիգանի համալսարան
Ուշագրավ աշխատանքներՀելսինկի կենտրոնական կայարան
Պարգևներ
 Eliel Saarinen Վիքիպահեստում

Էրո Սաարինենի հայրը։

Կենսագրություն խմբագրել

Մանկության մի մասը անցկացրել է Սանկտ Պետերբուրգ նահանգի Գատչինայի մոտ գտնվող Շպանկովո գյուղում, որտեղ նրա հայրը՝ Յուխա Սաարինենը, ծառայել է որպես լյութերական ծխական համայնքի ղեկավար։ Սովորել է Գատչինայի պրոգիմնազիայում։ 1893-1897 թվականներին սովորել է Հելսինգֆորսի (Հելսինկի) համալսարանում (գեղանկարչություն) և Պոլիտեխնիկական ինստիտուտում (ճարտարապետություն)։ 1903-1923 թվականներին ապրել է Հելսինկիի հարևանությամբ գտնվող իր սեփական Վիտրես առանձնատանը՝ ճարտարապետական բյուրոյի իր գործընկերներ Արմաս Լինդգրենի և Գերման Գեզելիուսի հետ։ Սաարինենն ամուսնացել է երկու անգամ, 1904 թվականին երկրորդ անգամ ամուսնացել է Գեզելլիուսի քրոջ՝ Լոյեի հետ։ Այս ամուսնությունից ունեցել է երկու երեխա, աղջիկը՝ Եվա-Լիզան, որդին՝ Էրոն, ով հետագայում դարձավ ամերիկյան ամենահայտնի ճարտարապետը։ 1923 թվականին ընտանիքի հետ արտագաղթել է ԱՄՆ։

Սաարինենի նշանավոր գործը Հելսինկիի կայարանի շենքն է (1904-1914), այլ կառույցներից են՝ ֆիննական տաղավարը, Հելսինկիի Կենտրոնական կայարանը (1904–14) (1900) Փարիզի համաշխարհային ցուցահանդեսում, ստուդիա (1902) Վիտրեսկում (երկուսն էլ՝ Հերման Գեզելիուսի, Արմաս Լինդգրենի հետ), Ազգային թանգարանը (1902) Հելսինկիում։ 1923 թվականից աշխատել է ԱՄՆ-ում, 1937-ից՝ որդու՝ Էրո Սաարինենի հետ (եկեղեցի Միննեապոլիսում, 1950, Միննեսոթա նահանգ)։ Սաարինենի վաղ շրջանի քաղաքաշինական չիրականացված նախագծերը (հատկապես «Մեծ Հելսինգֆորս» նախագիծը, 1915-1918) զգալի ազդեցություն են ունեցել սկանդինավյան երկրների 1940-50-ական թվականներին քաղաքաշինության տեսության ու պրակտիկայի վրա։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 106  
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էլիել Սաարինեն» հոդվածին։