Պաավո Ուոտիլա
Պաավո Ուոտիլա (ապրիլի 4, 1881, Ուրյալա, Պիրկանմաա, Ռուսական կայսրություն - նոյեմբերի 25, 1964, Ուրյալա, Պիրկանմաա, Ֆինլանդիա), ֆինն ճարտարապետ, ով հիմնականում աշխատել է Վիբորգում, եղել քաղաքի գլխավոր ճարտարապետը (1912-1928)։
Պաավո Ուոտիլա ֆիններեն՝ Paavo Uotila | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 4, 1881 |
Ծննդավայր | Ուրյալա, Պիրկանմաա, Ռուսական կայսրություն |
Մահացել է | նոյեմբերի 25, 1964 (83 տարեկան) |
Վախճանի վայր | Ուրյալա, Պիրկանմաա, Ֆինլանդիա |
Ոճ(եր) | Հյուսիսային մոդեռն ոճ և Հյուսիսեվրոպական նեոկլասիցիզմ |
Կրթություն | Հելսինկիի պոլիտեխնիկական համալսարան |
Paavo Uotila Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրելՊաավո Ուոտիլան ծնվել է 1881 թվականի ապրիլի 4-ին, գյուղացու ընտանիքում։ 1900 թվականին ավարտել է Թամերֆորսի լիցեյը և ընդունվել Հելսինգֆորսի պոլիտեխնիկական ուսումնարան։ Դեռևս ուսանող՝ 1903 թվականին նա հաղթել է դաստակերտի նախագծման ճարտարապետական մրցույթում, իսկ 1904 թվականին՝ Հելսինգֆորսի երկաթուղային կայարանի մրցույթում զբաղեցրել է 2-րդ տեղը։ 1905 թվականին ճարտարապետի դիպլոմ ստանալուց հետո աշխատել է տարբեր ճարտարապետական արվեստանոցներում, մասնավորապես՝ Վիբորգում գտնվող Ալլան Շուլմանի արվեստանոցում։ 1912 թվականին նշանակվել է Վիբորգի գլխավոր ճարտարապետ և աշխատել այդ պաշտոնում մինչև 1928 թվականը։
Պաավո Ուոտիլան հայտնի է նաև որպես Ռակկոլանիոկսկու խեցեգործական ֆաբրիկայի վառարանների դիզայներ[1]։ Ուոտիլայի նախագծով պատրաստված վառարանները պահպանվել են Վիբորգի, Սանկտ Պետերբուրգի և այլ քաղաքների շատ տներում։
Շենքեր և շինություններ
խմբագրել- Սիիտոնենի տունը (Սորտավալա, Վյանյամեյնինի փողոց 6), 1907
- Վաճառական Ֆեոդոր Մոսկվինի տունը (Վիբորգ, Սուվորովի պողոտա 25), 1907
- Պեսոնենի տունը (Վիբորգ, Լենինգրադյան մայրուղի 12), 1908
- «Ֆ. Սերգեև և որդիներ» ընկերության շենքը (Վիբորգ, Երկաթուղայինների փողոց 4), 1908
- Գորիշինի տունը (Վիբորգ, Լենինգրադյան մայրուղի 3), 1908
- Sampo ընկերության բնակելի շենք։ Զգալիորեն տուժել է Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ, վերականգնվել է գեղազարդման ամբողջական կորստով (Վիբորգ, Պուտեյսկայա փողոց 8), 1908[2]
- Բազմաբնակարան բնակելի շենք (Վիբորգ, Սուվորովյան պողոտա 1), 1909
- Վաճառական Կոնկոնենի տունը (Վիբորգ, Լենինի պողոտա 16), 1910
- Բազմաբնակարան բնակելի շենք (Վիբորգ, Կուտուզովի բուլվար10), 1910
- Բնակելի շենքեր խանութներով (Վիբորգ, Հյուսիսային փողոց 8), 1910-1928
- Մասսինենի տունը (Վիբորգ, Լենինգրադյան մայրուղի, 15, մասնաշենք Կուտուզովի պուրակում), 1910
- Պյայվալայի տունը (Վիբորգ, Ռոստովսկայա փողոց 5), 1910
- Մաքսային պահեստ, այժմ՝ մշակութային կենտրոն (Յոէնսուու, Ռանտակատու 2), 1910
- Հյուրանոց (Վիբորգ, Երկաթուղայինների փողոց 9), 1914
- Պապուլսկու ժողովրդական դպրոց, այժմ թիվ 37 դպրոցը (Վիբորգ, Լեռնային փողոց 10), 1914
- Հեռախոսային կայան (համահեղինակ՝ Ունո Ուլբերգ) (Վիբորգ, Խաղաղության փողոց 6), 1921
- Ն. Լամմետմայի տունը, հետագայում Չեխոսլովակիայի հյուպատոս Մ. Վիլսկայի տուն (Վիբորգ, Կուտուզովի բուլվար 2), 1921
- Քաղաքի մանկատունը (Վիբորգ, Սուխովի փողոց 2), 1927
Ընտանիք
խմբագրել- Կին՝ Տյունե Պորտան (Tyyne Porthan, 1883-1942)
- Երեխաներ՝ Ուլլա Մայա (Ulla Maija, 1909-?), Անտտի Վիլլե (Antti Ville, 1910-1979)
Պատկերասրահ
խմբագրել-
Վաճառական Սիիտոնենի տուն
-
Մաքսային պահեստ Յոէնսուում
Ծանոթագրություններ
խմբագրելԳրականություն
խմբագրելԱրտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Պաավո Ուոտիլա կատեգորիայում։ |