Ալլան Շուլման

ֆինն ճարտարապետ

Կարլ Ալլան (Վալդեմար) Շուլման (շվեդ.՝ Carl Allan (Valdemar) Schulman, հունվարի 20, 1863(1863-01-20), Հյամեէնլիննա, Ռուսական կայսրություն - դեկտեմբերի 6, 1937(1937-12-06), Վիբորգ, Ֆինլանդիա), ֆինն ճարտարապետ, ով ստեղծագործել է հյուսիսային մոդեռն ոճով։

Ալլան Շուլման
շվեդ.՝ Allan Schulman
Ծնվել էհունվարի 20, 1863(1863-01-20)
ԾննդավայրՀյամեէնլիննա, Ռուսական կայսրություն
Մահացել էդեկտեմբերի 6, 1937(1937-12-06) (74 տարեկան)
Վախճանի վայրՎիբորգ, Ֆինլանդիա
ԿրթությունՀելսինկիի պոլիտեխնիկական համալսարան
 Allan Carl Waldemar Schulman Վիքիպահեստում

Կենսագրություն

խմբագրել

1889 թվականին ավարտել է Հելսինկիի պոլիտեխնիկական ուսումնարանը։ Աշխատել է Արգենտինայում, Գերմանիայում, Հոլանդիայում, Դանիայում և Շվեդիայում։ 1899 թվականին վերադառնալով իր հայրենիք՝ պատվեր է ստացել Խալիլա առողջարանի կառուցման համար (այժմ ՝ «Սոսնովի Բոր» առողջարան)։ 1906-1932 թվականներին Շուլմանն աշխատել է որպես Վիբորգի գավառական ճարտարապետ։ Այդ տարիների ընթացքում նա Վիբորգի համար նախագծել է տասից ավելի բազմաբնակարան շենքեր` ազգային ռոմանտիզմի ոճով։ Նա նաև նախագծել է շենքեր Տերիոկիում (Զելենոգորսկ) և Կուոկկալում (Ռեպինո)։

Եղել է Ֆինլանդիայի ճարտարապետների միության և Նկարիչների միության Վիբորգի մասնաճյուղի անդամ։ Հանդես է եկել նաև որպես պրոֆեսիոնալ երաժիշտ-դիրիժոր։ Շուլմանի ղեկավարությամբ երգչախմբերը հաջողությամբ հանդես են եկել Սանկտ Պետերբուրգում, Ֆինլանդիայում և արտասահմանում[1]։

Կառույցներ

խմբագրել
 
«Հյակլիի, Լալլուկկայի և Կ. °» ընկերության նախկին առևտրային տունը, 1906)

Շուլմանը Սավոնլիննա մերձակայքում գտնվող Ռաուխալինայի դաստակերտի նախագծի հեղինակն է։ «Հյակլիի, Լալլուկկայի և Կ. °» տան դիմաց գտնվում է նախկին «Ռաուխա» հյուրանոցի եռանկյունաձև հատակագծի շենքը, որը կառուցվել է 1904 թվականին Շուլմանի նախագծով վաճառական Ֆ. Վորոբյովի համար։

Մոդեռն ոճով կառուցվել է երկու տուն, որոնք ձևավորում էին Վիբորգի Կարմիր ջրհորի հրապարակի մուտքը, «Օտսո» բաժնետիրական ընկերության նախկին գրասենյակն ու բնակարանները (1903) և «Արինա» ընկերության շենքը, ներկայումս բնակելի շենքեր։ Շուլմանի հայտնի գործերից են` վաճառական Դ. Մարկելովի նախկին բնակելի շենքը (Տորկելինկատու, 6, այժմ՝ Լենինի պողոտա), այժմ` գրախանութ (1903) և համանման ոճի բնակելի շենք Ագրիկոլանկատուի (Պուշկինսկայա) 6 (1902) հասցեում։ Շուլմանի նախագծով 1904 թվականին Սանկտ Պետերբուրգում կառուցվել է Ի. Վ. Բեսսերի տունը (այժմ ՝ Վլադիմիրսկու պողոտա, 19)։ Ավելի ուշ կառուցված շենքերում ճարտարապետը շեղվել է ազգային ռոմանտիզմի սկզբունքներից։ Դրա օրինակն է 5-հարկանի շենքը Լենինգրադյան պողոտայում, 9 (1909) և նախկին համատեղ կրթության դպրոցը (այժմ` թիվ 11 միջնակարգ դպրոց, Դպրոցական հրապարակ, 5)։

Ծանոթագրություններ

խմբագրել

Արտաքին հղումներ

խմբագրել