Բրյունոլֆ Բլումկվիստ
Յուհան Բրյունոլֆ Բլումկվիստ (ռուսական գրականության մեջ նաև Իոհան Բլոմկվիստ (շվեդ.՝ Johan Brynolf Blomqvist, մարտի 4, 1855, Սվեաբորգ, Ֆինլանդիայի մեծ իշխանություն, Ռուսական կայսրություն - հունվարի 31, 1921, Վիբորգ, Ֆինլանդիա), շվեդական ծագման ֆինն ճարտարապետ, որը ներկայացնում է էկլեկտիկական ուղղությունը (հիմնականում՝ նեոռենեսանս ոճով)։
Բրյունոլֆ Բլումկվիստ շվեդ.՝ Johan Blomqvist | |
---|---|
Ի ծնե | ֆիններեն՝ Johan Brynolf Blomqvist |
Ծնվել է | մարտի 4, 1855 |
Ծննդավայր | Սվեաբորգ, Ֆինլանդիայի մեծ իշխանություն, Ռուսական կայսրություն |
Մահացել է | հունվարի 31, 1921 (65 տարեկան) |
Վախճանի վայր | Վիբորգ, Ֆինլանդիա |
Ոճ(եր) | նեոռենեսանս |
Կրթություն | Հելսինկիի պոլիտեխնիկական համալսարան (1878) |
Johan Brynolf Blomkvist Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրելԲրյունոլֆ Բլումկվիստը 1878 թվականին ավարտել է Հելսինգֆորսի պոլիտեխնիկական ուսումնարանի ճարտարապետական բաժինը։ Ուսանողական տարիներին աշխատել է որպես երգեցողության ուսուցիչ, երգել է թատրոնում։ Ավարտելուց հետո աշխատել է Ֆրանս Շյորստրյոմի և Թեոդոր Հոյերի ճարտարապետական բյուրոյում, նախագծել տներ Հելսինգֆորս քաղաքում։ Իտալիա, Շվեյցարիա, Ֆրանսիա, Գերմանիա և Սկանդինավիա ուղևորությունների ընթացքում, որպես բյուրոյի աշխատակից, բարելավել է իր ճարտարապետական հմտությունները։
1887 թվականից մինչև 1912 թվականը Վիբորգ քաղաքի ճարտարապետի պաշտոնը զբաղեցնելիս մշակել է մոտ հարյուր նախագիծ՝ հանրային շենքեր (ներառյալ դպրոցներ, ռեստորան, հրշեջ կայան, ոստիկանության բաժանմունք)[1], ինչպես նաև եկամտային տներ և ձեռնարկություններ։ Կարևոր նշանակություն է ունեցել նրա կողմից քաղաքապետարանի շենքի վերակառուցումը, թանգարանի հարմարեցնելու նպատակով։ Բլոմկվիստի գործունեության շնորհիվ, որը նախընտրում էր նոր վերածննդի ոճը, 19-րդ և 20-րդ դարերի շրջադարձային ժամանակահատվածում Հին քաղաքի տեսքը ամբողջովին փոխվել է, սակայն պատերազմների պատճառով հետագայում նրա նախագծած շատ շենքեր և շինություններ ավերվել կամ վերակառուցվել են։
Բրյունոլֆ Բլումկվիստը Վիբորգի գեղարվեստի դպրոցի հիմնադիրներից մեկն է, որտեղ աշխատել է որպես ուսուցիչ։
Պատկերասրահ
խմբագրել-
Գինեժուժկալ հանրության նախկին ռեստորան (1890)
-
Վիբորգի ռատուշա (1898)
-
Վաճառական Բուտտենհոֆֆի եկամտաբեր տուն (Վիբորգ, 1898)
-
Վիբորգի նավահանգստի վարչություն (նախկին մաքսատունը, 1898)
-
Կյապյարի մատուռ (Պորի, 1892)
-
Ռեպոլսկայա ժողովրդական դպրոց (1901)
-
Հրշեջ ծառայության շենք (Վիբորգ, 1906)
Ծանոթագրություններ
խմբագրելԳրականություն
խմբագրել- Неувонен П., Пёюхья Т., Мустонен Т. Выборг. Архитектурный путеводитель / Пер. Л. Кудрявцевой. — 2-е изд. — Выборг: «СН», 2008. — 160 с. — ISBN 5-900096-06-8
- Кепп Е.Е. Выборг. Художественные достопримечательности / Ред. О.В. Казаков. — Выборг: «Фантакт», 1992. — 200 с.