Հերիոն (հին հունարեն՝ Γηρυών, Γηρυονηΐς) հին հունական դիցաբանության մեջ Էրիֆայա կղզու հսկա կամ աժդահա, ծայր արևմուտքից, Քրիսաորայի և Կալլիրոեյի որդին, Մեդուզա Գորգոնայի թոռը[1][2]։ Հռոմեական աշխարհագրագետ Մելայի Պոմպոնիայի վկայությամբ, Էրիֆլայի դաշտերը, որտեղ ապրել էր Հերիոնը, տարվա մեջ բերում էին յոթ անգամից ոչ պակաս բերք[3]։ Ըստ Ստեսխիորի՝ Հերիոնը եղել է թևավոր, վեց ոտքով և վեց ձեռքով[4]։ Ըստ Էսքիլեսի՝ երեք աջ ձեռքերում բռնած երեք նիզակ, երեք ձախ ձեռքերում էլ երեք վահան և երեք սաղավարտ՝ երեք գլուխների վրա։ Սպանելով Հերիոնի հոտի հովիվ Էվրիտիոնային և պահապան շուն Օրֆին՝ Հերակլը առևանգում է նրա կովերին, որոնք կարմիր գույնի էին (Հերակլի 10-րդ սխրանքը)։ Հերիոնը մեկ նետով նետահարեց նրան։ Ագիրիա քաղաքում նա ստեղծեց Հերիոնի սրբատեղին։ Ըստ Բալեարյան կղզիներում տարածված ավանդության՝ Հերիոնը մեծ կարողության՝ ոսկու և արծաթի տեր էր։ Նրա ոսկորները ցույց էին տալիս Թեբեում։ Հերիոնական բլրի վրա աճում էին երկու ծառ՝ սոճի և իտալական սոճի, որոնցից արյուն էր հոսում։ Հերիոնի պատգամախոսը գտնվում էր Պատավիայի մոտակայքում[5]։

Հերիոն
ՏեսակՀին հունական դիցաբանության կերպար
Սեռարական
ԵրեխաներErytheia?
 Geryon Վիքիպահեստում

Գրականության մեջ խմբագրել

Հերիոնին է նվիրված Ստեսիխորայի «Հերիոնական պոեմը»։ Նրան գովերգել է Պինդարը։ Հերիոնը՝ Նիկոմախի «Հերիոնական» ողբերգության և Էպիֆի «Հերիոն» կատակերգության հերոսն է[6]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Աշխարհի ժողովուրդների դիցաբանություն. М., 1991-92. В 2 т. Т.1. С.283-284; Псевдо-Аполлодор. Դիցաբանական գրադարան II 4, 2; 5, 10
  2. Гесиод. Теогония 287—290. 979—983; Ստեսիխոր. Հերիոնական, фр.184 Пейдж
  3. Pomponius Mela's Description of the World De chorographia; [tr. by] F.E. Romer. — Ann Arbor: The University of Michigan Press, 1998. — P. 114-115.
  4. Стесихор. Герионеида, фр.229 Уэст
  5. Эсхил. Гераклиды, фр.74 Радт
  6. Афиней. Пир мудрецов VIII 37, 346f
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հերիոն» հոդվածին։