Հենրիխ Ֆոգտ
Հենրիխ Ֆոգտ (գերմ.՝ Heinrich Vogt, հոկտեմբերի 5, 1890[1], Գաու-Ալգեսհայմ, Gau-Algesheim, Մայնց Բինգեն, Ռայնլանդ Պֆալց[2] - հունվարի 23, 1968[3], Հայդելբերգ[2]), գերմանացի աստղագետ, աշխատել է Հայդելբերգ-Կյոնիգշտուլի աստղադիտարանում։
Հենրիխ Ֆոգտ Heinrich Vogt | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 5, 1890[1] Գաու-Ալգեսհայմ, Gau-Algesheim, Մայնց Բինգեն, Ռայնլանդ Պֆալց[2] |
Մահացել է | հունվարի 23, 1968[3] (77 տարեկան) Հայդելբերգ[2] |
Գերեզման | Handschuhsheim Cemetery |
Բնակության վայր(եր) | Գերմանիա |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Մասնագիտություն | աստղագետ |
Հաստատություն(ներ) | Հայդելբերգի համալսարան և Ենայի համալսարան |
Գործունեության ոլորտ | աստղագիտություն |
Անդամակցություն | ՍԱ, Հայդելբերգի գիտությունների ակադեմիա, Լեոպոլդինա և Հայդելբերգի գիտությունների ակադեմիա |
Ալմա մատեր | Հայդելբերգի համալսարան[4] |
Գիտական աստիճան | դոկտորի աստիճան[2] և պրոֆեսոր[2] |
Տիրապետում է լեզուներին | գերմաներեն[5] |
Գիտական ղեկավար | Մաքս Վոլֆ[4] |
Եղել է գիտական ղեկավար | Hermann Lambrecht?[4] և Helmut Werner?[4] |
Կուսակցություն | Նացիոնալ-սոցիալիստական գերմանական բանվորական կուսակցություն |
![]() |
Կենսագրություն
խմբագրելՀենրիխ Ֆոգտը ծնվել է ֆերմերական Ֆիլիպ և Մագարետ Ֆոգտերի ընտանիքում[6]
1911 թվականին, Մանցում դպրոցը ավարտելուց հետո, Ֆոգտը ընդունվեց Հայդելբերգի համալսարան ուսանելու աստղագիտություն, մաթեմատիկա և ֆիզիկա, Մաքս Վոլֆի ղեկավարության տակ[7]։ Նրա ուսումը ընդհատվեց Առաջին համաշխարհային պատերազմի պատճառով, սակայն հետագայում նա շարունակեց իր գիտական կարիերան և ստացավ դոկտորական կոչում 1919 թվականին։ Նրա դոկտորական աշխատությունը կոչվում էր «Ալգոլի փոփոխականի տեսության մասին»։ 1921 թվականին նա հրատարակեց «Պերսեոսի h և χ քլաստերների ֆոտոմետրիկ ուսումնասիրությունները և պայծառության չափումները»։
Հենրիխ Ֆոգտը ամուսնացած է եղել Մարգարետ Բրաունի հետ և ունեցել է մեկ որդի և մեկ դուստր։
Աշխատամնքը և ակադեմիկական նշանակումները
խմբագրել1926 թվականին Ֆոգտը նշանակվեց որպես պրոֆեսոր Հայդելբերգի համալսարանում, ինչպես նաև գլխավոր դիտարկող Հայդելբերգի լանդային աստղադիտարանում։ 1929-ին նա նշանակվեց պրոֆեսոր Ենայի համալսարանում որպես Ենայի աստղադիտարանի տնօրեն։
1931 թվականին նա դարձավ Նացիստական կուսակցության անդամ և ընտրվեց որպես այս կուսակցության ղեկավար իր համալսարանում։ 1933 թվականին Ֆոգտը ներգրավվեց Գրոհային ջոկատների կազմի մեջ, որը Նացիստական կուսակցության կիսառազմականացված թևն էր, ստանալով Օբերշտուրմանֆյուրերի կոչում[8]։
1933 թվականին Ֆոգտը փոխարինեց Մաքս Վոլֆին Հայդելբերգի համալսարանի պրոֆեսորի և Հայդելբերգի լանդային աստղադիտարանի տնօրենի պաշտոնում[7]։ 1945 թվականին նա թողեց աստղադիտարանի տնօրենի պաշտոնը, սակայն շարունակեց դասախոսական աշխատանքը մինչև 1957 թվականին թոշակի անցնելը։ Նա ավելի շատացրեց ուսուցողական գործունեությունը և սկսեց գրել աստղագիտության և կոսմոլոգիայի մասին հանրամատչելի գրքեր[7]։
Նվաճումները
խմբագրելՀենրիխ Ֆոգտը և Հենրի Ռասելը իրարից անկախ հայտնաբերել են Ֆոգտ-Ռասելի թեորեմը[9]։ 1912 թվականի դեկտեմբերի 9-ին Ֆոգտը հայտնաբերել է (735) Մարգհաննա աստերոիդը, որը նա անվանել է իր մոր և բարեկամուհու պատվին։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 https://d-nb.info/gnd/117468002/about/lds / German National Library
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 Deutsche Nationalbibliothek Record #117468002 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ 3,0 3,1 3,2 Biographical Encyclopedia of Astronomers — NYC: Springer Science+Business Media, 2007. — ISBN 978-0-387-31022-0 — doi:10.1007/978-0-387-30400-7
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 Mathematics Genealogy Project — 1997.
- ↑ CONOR.Sl
- ↑ Kollnig-Schattschneider, E. «Heinrich Vogt 5.10.1890-23.1.1968». Astronomische Nachrichten. 292: 45–46.
- ↑ 7,0 7,1 7,2 Hockey, Thomas; Trimble, V.; Williams, Th.; Bracher, K.; Jarrell, R.; Marché, J.D.; Ragep, F.J. (2007). Biographical Encyclopedia of Astronomers. Springer. էջ 1184. ISBN 978-0-387-31022-0.
{{cite book}}
: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) - ↑ Ernst Klee: Das Personenlexikon zum Dritten Reich. Wer war was vor und nach 1945. Fischer Taschenbuch Verlag, Zweite aktualisierte Auflage, Frankfurt am Main 2005, ISBN 978-3-596-16048-8, p. 643.
- ↑ Carroll, Bradley W. & Ostlie, Dale A. (2007). An Introduction to Modern Astrophysics. Addison-Wesley. էջ 333.
{{cite book}}
: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հենրիխ Ֆոգտ» հոդվածին։ |