Հեյկի Նաբի
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Հեյկի Նաբի (էստ․՝ Heiki Nabi, հունիսի 6, 1985[1], Կեռդլա, Էստոնիա[1]), էստոնացի ըմբիշ, հանդես է գալիս Հունահռոմեական ոճում։ 7 անգամ կարողացել է դառնալ Էստոնիայի չեմպիոն (2005 թ., 2006 թ., 2007 թ., 2009 թ., 2010 թ., 2011 թ., 2012 թ.)։ Աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր է, 2 անգամ նվաճել է Աշխարհի ուսանողական առաջնության բրոնզե մեդալը։ 2012 թ. Լոնդոնում անցկացվող Օլիմպիական խաղերի ժամանակ կարողացել է նվաճել արծաթե մեդալ։ Հանդես է գալիս մինչև 120 կգ քաշային կարգում։
Հեյկի Նաբի Heiki Nabi | |
---|---|
Ընդհանուր տեղեկություններ | |
Իրական քաշ | 111 կգ |
Իրական հասակ | 192.5 սմ |
Ծննդյան թվական | հունիսի 6, 1985 |
Ծննդավայր | Կեռդլա, Էստոնիա |
2006 թ. Նաբին ճանաչվել է Էստոնիայի լավագույն մարզիկ։ 2011 թ. մայիսի 28-ին ծնվեց նրա և կնոջ՝ Էգլեի աղջիկը՝ Ռենատան։
Նվաճումներ
խմբագրելԱշխարհի առաջնություններ (Հունահռոմեական ըմբշամարտ)
2005 թ., Վիլնյուս Լիտվա - 5-րդ տեղ (96 կգ), (25 մասնակից)
2006 թ., Գուանչժոու Չինաստան - 1-ին տեղ (96 կգ), (27 մասնակից)
2007 թ., Բաքու Ադրբեջան - 24-րդ տեղ (96 կգ), (42 մասնակից)
2009 թ., Հերնինգ Դանիա - 11-րդ տեղ (96 կգ), (34 մասնակից)
2010 թ., Մոսկվա Ռուսաստան - 14-րդ տեղ (120 կգ), (30 մասնակից)
2011 թ., Ստամբուլ Թուրքիա - 27-րդ տեղ (120 կգ), (39 մասնակից)
Եվրոպայի առաջնություններ (Հունահռոմեական ըմբշամարտ)
2002 թ., Վիլնյուս Լիտվա - 16-րդ տեղ (100 կգ), (16 մասնակից)
2004 թ., Մուրսկա Սոբոտա Սլովենիա - 4-րդ տեղ (96 կգ), (19 մասնակից)
2005 թ., Վառնա Բուլղարիա - 17-րդ տեղ (120 կգ), (17 մասնակից)
2006 թ., Մոսկվա Ռուսաստան - 9-րդ տեղ (96 կգ), (22 մասնակից)
2007 թ., Սոֆիա Բուլղարիա - 5-րդ տեղ (96 կգ), (26 մասնակից)
2008 թ., Տամպերե Ֆինլանդիա - 5-րդ տեղ (96 կգ), (27 մասնակից)
2009 թ., Վիլնյուս Լիտվա - 7-րդ տեղ (96 կգ), (23 մասնակից)
2010 թ., Բաքու Ադրբեջան - 14-րդ տեղ (120 կգ), (18 մասնակից)
2011 թ., Դորտմունդ Գերմանիա - 5-րդ տեղ (120 կգ), (26 մասնակից)
2012 թ., Բելգրադ Սերբիա - 16-րդ տեղ (120 կգ), (22 մասնակից)
Աշխարհի ուսանողական առաջնություններ (Հունահռոմեական ըմբշամարտ)
2005 թ., Իզմիր Թուրքիա - 3-րդ տեղ (96 կգ)
2006 թ., Ուլան Բատոր Մոնղոլիա - 3-րդ տեղ (96 կգ)
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 Eesti spordi biograafiline leksikon (эст.)
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հեյկի Նաբի» հոդվածին։ |