Հելոֆոբիա (հին հունարեն՝ ἥλιος` արև և -φοβία, φόβος՝ վախ), 1. արևի տակ գտնվելու սևեռուն վախ, 2. հիպոխոնդրիայի, զառանցանքի և այլնի դեպքում արևահարման ցանկացած վախ[1]։

Հելոֆոբիա
Տեսակֆոբիա

Հելոֆոբիան պետք է տարբերել լուսավախության ախտանշանից։

Պատճառներ խմբագրել

Հելիոֆոբիան կարող է առաջանալ հոգեբանական այլ խանգարումներից, օրինակ՝ հիպոխոնդրիայից և նոզոֆոբիայից։ ԶԼՄ-ներում մաշկի քաղցկեղի դեպքերի լուսաբանման հետևանքով վերոնշյալ հիվանդություններով տառապող մարդիկ սկսել են խուսափել արևից՝ անտեսելով արևի ճառագայթների դրական ազդեցության մասին տեղեկատվությունը[2]։ Ֆոտոդերմատիտով և պորֆիրիայով տառապող մարդիկ խուսափում են արևից, քանի որ վախենում են հիվանդության ախտանիշներից։ Կարծիք կա, որ երկաթի պակասից տուժել է Վլադ Դրակուլան, որը հայտնի է որպես կոմս Դրակուլայի նախատիպ։ Պորֆիրիայով հիվանդներին հակացուցված չէ սահմանափակ քանակությամբ արևի տակ գտնվելը, սակայն ոչ էսթետիկ ախտանիշների կամ ցավերի դրսևորման հնարավորության պատճառով նրանք նախընտրում են խուսափել արևի լույսից։ Կերատոկոնուսի (աչքերի դեգեներատիվ հիվանդություն) դեպքում ախտանշաններից մեկը լուսավախությունն է։ Նրանք, ովքեր նախընտրում են գիշերային ապրելակերպը, օրինակ, գոթերը կամ գեյմերները չեն տառապում հելիոֆոբիայով, բայց գտնվում են ռիսկային խմբում։ Բժշկական ցուցումներով արևի հետ շփումից խուսափելը հելիոֆոբիա չէ լրիվ իմաստով։

Ախտանշաններ խմբագրել

Հիվանդության գլխավոր ախտանշանն է հստակ և մշտական արևի տակ գտնվելու վախը և արևի տակ գտնվելուց ակնհայտ խուսափելը։ Վախի առարկայի հետ հարկադիր հանդիպման ժամանակ նկատվում է ախտանիշների համալիր (ինչպես վեգետատիվ, այնպես էլ հոգեկան վիճակին վերաբերող)։

Ֆոբիայի երկրորդական նշաններից և ախտանշաններից են[3]

  • Մաշկի գունատություն (D վիտամինի պակասության պատճառով)
  • հիպերհիդրոզ
  • բարձր նյարդայնություն և գրգռվածություն
  • ընդհանուր թուլություն
  • ցածր աշխատունակություն
  • նիհարություն, մկանային զանգվածի դեֆիցիտ
  • ջղաձգում մկաններում

Խուճապի ժամանակ նկատվում են.

Անուշադրության մատնված ֆոբիայի փուլում կամ արևի տակ երկար մնալու դեպքում հնարավոր է ուշաթափություն և սրտի նոպա։ Խուճապի նոպայի ժամանակ մարդն աչքի է ընկնում անսթափ ռեակցիայով. կարող է ճչալ, լաց լինել, հրմշտել մարդկանց, փորձել թաքնվել ստվերում կամ շինությունում։ Հելոֆոբիայի մեկ այլ առանձնահատկություն է արտաքին տեսքը։ Մարդը փորձում է հագնել որքան հնարավոր է փակ հագուստ, կրել արևապաշտպան ակնոցներ և գլխարկ։ Հաճախ նկատվում է քնի ռեժիմի և առույգության խանգարում. օրվա ընթացքում անհատը քնում է, իսկ գիշերը աշխատում է և արթուն է մնում[4]։ Հելոֆոբները փորձելով իրենց կյանքը ապահովել՝ կիսախավար են ստեղծում նաև բնակարանում՝ վարագուրելով պատուհանները։

Բուժում խմբագրել

Հելոֆոբներին նշանակում են դեղեր, որոնք թույլ են տալիս լրացնել վիտամին D-ի դեֆիցիտը։ Դա նպաստում է կանխել վիտամինային անբավարարությյան հետևանքով զարգացող սրացումները։ Սոցիալական կյանքի հետ կապված խնդիրներ թույլ չտալու համար, որոնք հելիոֆոբիայի հետևանք են, անհրաժեշտ է բուժվել հոգեբույժի մոտ։ Խնդրի վերացումը իրականացվում է հիվանդի վախեցնող երևույթի հետ աստիճանական հարմարեցման եղանակով և ցերեկային լույսին աստիճանական դուրս գալով։ Հոգեթերապևտիկ մեթոդներ․

  • հիպնոզ՝ պացիենտին հիպնոսում են և ներշնչում այն միտքը, որ արևի տակ չափավոր մնալը իր մեջ վտանգ չի պարունակում
  • կոգնիտիվ-վարքային թերապիայի դեպքում բժիշկը որոշում է մարդու մոտ հիվանդագին տրամադրվածությունները և շտկում է դրանք՝ կիրառելով խթանման մեթոդիկան։ Արդյունքում հիվանդի մոտ ձևավորվում է այլ՝ դրական տրամադրվածություն արևի շողերի և դրանց՝ օրգանիզմի վրա ունեցած ազդեցության վերաբերյալ
  • նեյրոլինգվիստական ծրագրավորման մեթոդը հիմնված է ցանկացած առողջ մարդու վարքագծային մոդելի պատճենման վրա, որի կատարման ժամանակ հիվանդը սկսում է սովորել ճիշտ վարքագծային ռեակցիաներին
  • աուտոգեն մարզման պրոցեդուրա՝ ինքնաներշնչում այն մտքով, որ արևն ու նրա ճառագայթները անվնաս են։

Դեղերի օգնությամբ բուժումը բաղկացած է տրանկվիլիզատորների, ինչպես նաև β-բլոկատորների և հակադեպրեսանտների նշանակումից[2]։

Զանգվածային մշակույթում խմբագրել

  • Ելենա Ելագինի բանաստեղծությունների երրորդ ժողովածուն կոչվում է «Հելոֆոբիա»[5]։
  • Scumbucket գերմանական խումբը թողարկել է «Heliophobia» ալբոմը[6]։
  • Հելոֆոբիա է կոչվում արկածային սարսափ ժանրի տեսախաղը[7]։
  • Լույսից վախը համարվում է վամպիրիզմի նշաններից մեկը։ Հիվանդները, որոնք այլ հոգեկան խանգարումների ֆոնին իրենց վամպիրներ են համարում, վախենում են դուրս գալ արևի տակ, որպեսզի ողջ-ողջ չայրվեն[8]։
  • Վամպիրների բնորոշ գծերից է արևից վախը։ Այդ առասպելը արտացոլվել է «Բլեյդ», «Վամպիրներ», «Թող ինձ» և «Մայրամուտից մինչև արևագալ» և այլ ֆիլմերում։
  • Հելիոֆոբիան պորֆիրիայի համախտանիշ է, որով, ըստ չհաստատված տվյալների, տառապել է Վլադ Դրակուլա[9]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. http://www.xn--80aacc4bir7b.xn--p1ai/словари/толковый-словарь-психиатрических-терминов/гелиофобия#W3cik8slCveLxFfE.99
  2. 2,0 2,1 https://www.verywellmind.com/heliophobia-fear-of-sunlight-2671750
  3. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ նոյեմբերի 10-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 12-ին.
  4. https://www.thesun.co.uk/archives/news/949837/im-so-afraid-of-sunlight-ive-barely-been-out-for-two-years/
  5. https://magazines.gorky.media/october/2005/8/otognat-erinij.html
  6. https://www.discogs.com/ru/Scumbucket-Heliophobia/master/1607796
  7. https://store.steampowered.com/app/899590/Heliophobia/?l=russian
  8. Николас Коро; Сергей Павлов; Игорь Козуля Маркетинг Дракулы. Как зарабатывать на человеческих страхах. — Эксмо, 2017. — С. 231. — ISBN 978-5-04-032951-9
  9. https://www.eg.ru/society/374953/ https://ast.ru/news/nnn-m09-y18-voobshche-chuma-na-ast-non-fikshn/
Տես՝ гелиофобия Վիքիբառարան, բառարան և թեզաուրուս

Գրականություն խմբագրել

  • Стивен Джуан. Странности наших фобий: Почему мы боимся летать на самолётах? / Серия «Занимательная психология», 2011. — Издание на русском языке: ООО Группа Компаний «РИПОЛ Классик», 2012.
  • Андрей Кананин. Страхи. Энциклопедия человеческих фобий, 2016. — ISBN (EAN): 9785448331930