Աուտոգեն մարզում (հուն. αυτός – ինքը, ինքս, ինքնա, γεννάω – ծնում եմ), հոգեֆիզիոլոգիական վարժությունների համակարգ և դրա կիրառման գործընթացը։Հոգեբանական վերականգնման ամենակարևոր միջոցներից է։ Օգտագործվում է ինքնուրույնաբար սեփական հոգեկան ու ֆիզիոլոգիական գործընթացները կարգավորելու, բնավորության և հմտությունների նպատակասլաց ձևավորման, ախտաբանական երևույթներից ազատվելու համար։

Աուտոգեն մարզման մեթոդիկան առաջարկվել է գերմանացի հոգեթերապևտ Հենրիխ Շուլցի կողմից։

Զուգորդվում է ինքնաներշնչման հետ։

Ներկայումս կիրառվում է նաև մանկավարժության բնագավառում, մասնավորապես դժվար դաստիարակվող երեխաների հետ տարվող աշխատանքի ընթացքում։

ԱղբյուրներԽմբագրել

  • Նալչաջյան Ա. Ա. (1984 թ.)։ Հոգեբանական բառարան (Լույս ed.)։ Երևան։ էջ 240 էջ