Լուսավախություն, ֆոտոֆոբիա (ֆոտո... և հուն․՝ Φόβος - վախ), աչքի բարձր զգայնությունը ցերեկվա կամ արհեստական լույսի հանդեպ։ Կարող է առաջանալ աչքի առաջային հատվածի բորբոքային պրոցեսների (շաղկապենաբորբ, եղջերաթաղանթի բորբոքում, ծիածանաբորբ), եղջերաթաղանթի մեջ օտար մարմիններ ընկնելու, առանց հատուկ ակնոցների էլեկտրազոդում կատարելու, ինչպես նաև բբերն արհեստական եղանակով լայնացնելու և ալբինիզմի դեպքում։ Արտահայտվում է կոպերի կծկումներով, արցունքահոսությամբ, ցավային զգացողություններով։ Բուժումը՝ պատճառների վերացում, մութ ապակիներով ակնոցների օգտագործում։

Լուսավախություն
Տեսակկլինիկական նշան և ախտանիշ կամ նշան
Բժշկական մասնագիտությունակնաբանություն
ՀՄԴ-9368.13
ՀՄԴ-10H53.1


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 690