Վիքիպեդիայում կան հոդվածներ Չաքրյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Հարություն Խաչիկի Չաքրյան (1918, Սուխում, Սուխումի օկրուգ, Ռուսական կայսրություն - մայիսի 8, 1944(1944-05-08), Սևաստոպոլ, Ղրիմի ինքնավար խորհրդային սոցիալիստական հանրապետություն, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), հայ զինվորական, Երկրորդ համաշխարհային պատերազմի մասնակից, 4-րդ ուկրաինական ճակատի 51-րդ բանակի 77-րդ հրաձգային դիվիզիայի[1] 276-րդ հրաձգային գնդի հրաձգային գումարտակի հրամանատարի տեղակալ, կապիտան, Խորհրդային Միության հերոս։

Հարություն Չաքրյան
1918 - մայիսի 8, 1944(1944-05-08)
ԾննդավայրՍուխում, Սուխումի օկրուգ, Ռուսական կայսրություն
Մահվան վայրՍևաստոպոլ, Ղրիմի ինքնավար խորհրդային սոցիալիստական հանրապետություն, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
ԳերեզմանՂրիմ
Քաղաքացիություն ԽՍՀՄ
Կոչումկապիտան
Մարտեր/
պատերազմներ
Հայրենական մեծ պատերազմ
Պարգևներ
Խորհրդային Միության հերոս,
, Լենինի շքանշան, «Հայրենական պատերազմի» I աստիճանի շքանշան և «Խիզախության համար» մեդալ (ԽՍՀՄ)

Կենսագրություն խմբագրել

Չաքրյանը ծնվել է 1918 թվականին Գումիստա գյուղում (ներկայումս գտնվում է Աբխազիայի հանրապետության Սուխում քաղաքի տարածքում)՝ ծառայողի ընտանիքում։ Ազգությամբ հայ է։ Ընտանիքում եղել է 3 որդի և 1 դուստր։ Հարությունը գերազանցությամբ սովորել է Գումիստինսկի ոչ լրիվ միջնակարգ դպրոցում։ 1935 թվականին ավարտելով դպրոցը՝ ընդունվել է Սուխումի հայկական միջնակարգ դպրոց։ Եղել է ակտիվ հասարակական գործիչ։ Դպրոցն ավարտել է գերազանց ցուցանիշներով։

Կարմիր բանակում ծառայել է 1939 թվականի նոյեմբերից։ Զեկույցի հիման վրա ընդունվել է Ժիտիմիրսկու հետևակային ուսումնարան, որն ավարտել է 1941 թվականին և ստացել լեյտենանտի կոչում։ 1942 թվականից եղել է ԽՄԿԿ անդամ։

Ռազմական գործունեություն խմբագրել

Երկրորդ աշխարհամարտի ժամանակ Չաքրյանը եղել է Դոնի Ռոստովի այն մասում, որտեղ անցկացվում էին ճամբարային հավաքները։ Շուտով նա ուսումնարանն ավարտած մի խումբ սպաների հետ ուղևորվել է Ավչալա (Թբիլիսիի մոտակայքում), որտեղ դաշտային դպրոցում պատրաստել է հավելումներ ռազմաճակատի համար։

1942 թվականի ամռանը՝ Կովկասի պաշտպանության օրերին, Չաքրյանը դիմել է հրամանատարությանը իրեն ռազմաճակատ ուղարկելու խնդրանքով։ Խնդրանքը կատարվել է։ Լեյտենանտ Չաքրյանը նշանակվել է 77-րդ հրաձգային դիվիզիայի կազմում գտնվող հրաձգային վաշտի հրամանատար։ 1942 թվականի օգոստոսին Վերխնեբականսկի ավանում կայացած առաջին իսկ պաշտպանական մարտերում նա դրսևորել է իրեն որպես կամային և խիզախ հրամանատար։ Նրա ռազմական վաստակը հերոս-քաղաքի պաշտպանության համար պարգևատրվել է «Խիզախության համար» երկու մեդալով։

1943 թվականին ավագ լեյտենանտ Չաքրյանը մասնակցել է Կրասնոդարի երկրամասի շատ ավանների ազատագրմանը։ Նույն տարվա սեպտեմբերին 77-րդ հրաձգային դիվիզիան փոխադրել են Ազովի ծովի հյուսիսային ափամերձ հատված, որտեղ Չաքրյանի գումարտակը ծովային հետևազորի 384-րդ առանձին գումարտակի հետ մասնակցել է Տագանրոգ քաղաքի գրոհին։ Տագանրոգի ազատագրության համար Չաքրյանը պարգևատրվել է Հայրենական պատերազմի առաջին աստիճանի շքանշանով։

1943 թվականի նոյեմբերին 77-րդ հրաձգային դիվիզիան տեղափոխել են 51-րդ բանակի կազմ, և կապիտան Չաքրյանի գումարտակը ուղարկվել է Սիվաշի մարտահենադաշտ։

1944 թվականի ապրիլին՝ Սիվաշից մինչև Սապուն լեռները 77-րդ հրաձգային դիվիզիայի 276-րդ հրաձգային գնդի հարձակողական գործողությունների ժամանակ, Չաքրյանը, գործելով գումարտակի գլխավոր ռազմերթի ջոկատում, ապրիլի 11-ին Կիրկ-Իշուն ավանի շրջանում թշնամու հետ մարտի է բռնվել։ Խիզախ և վճռական գործողությունների շնորհիվ Կիրկ-Իշուն բնակավայրը հեշտությամբ գրավվել է։ Այդ մարտում Չաքրյանն անձամբ ոչնչացրել է թշնամու 8 զինվոր և 2 սպա։

Չաքրյանը քաջությամբ աչքի է ընկել նաև այլ մարտերում։ 1944 թվականի ապրիլի 15-18-ը հրամանատարության հրամանով նա գլխավորել է ռազմերթում մնացած խմբի զինվորներին։ Ընթացքի ժամանակ նրա խումբը Մանգուլ-կալե և Շուդան սարերի շրջանում մարտի է բռնվել ղրիմյան քարանձավներում թաքնված հիտլերյան ստորաբաժանման հետ։ Չնայած ստացած վնասվածքին՝ նա չի լքել մարտի դաշտը և շարունակել է իր խմբի հրամանատարությունը։ Հիտլերյան «պարտիզպանները» ոչնչացվել են։

Չաքրյանը հատկապես աչքի է ընկել քաղաք-հերոս Սևաստոպոլի համար մղված մարտերում։ Նա առաջնորդել է իր զինվորներին դեպի Սապուն լեռը` Սևաստոպոլի մերձակայքում հիտլերյան զորքերի գլխավոր հենակետը։

1944 թվականի մայիսի 7-ի առավոտյան ժամը 5-ին սկսվել է հարձակումը։ Չաքրյանն այս մարտում անձամբ ոչնչացրել է թշնամու 10 զինվոր և 21 սպա։ Ստորաբաժանումը գերի է վերցրել 60 ֆաշիստի և առաջինը հասնելով Սապուն լեռան գագաթը՝ այնտեղ ամրացրել կարմիր դրոշը։

1944 թվականի մայիսի 8-ին՝ Սևաստոպոլի վրա հարձակման ժամանակ, հրամանատար Չաքրյանը մահացու վնասվածք է ստացել։ Ստորաբաժանման զինվորները, երդվելով վրեժ լուծել իրենց հրամանատարի մահվան համար, շարունակել են մարտը և մայիսի 9-ին ազատագրել Սևաստոպոլը։

1948 թվականի հունվարի 31-ին ԽՍՀՄ Գերագույն խորհրդի Նախագահության նախագահ Նիկոլայ Շվերնիկը Չաքրյանի հորը՝ Խաչիկ Հարությունի Չաքրյանին գրել է․

  Ռազմական հրամանատարության հաղորդմամբ՝ Ձեր որդին` հրամանատար Հարություն Խաչիկի Չաքրյանը, սովետական հայրենիքի համար մղվող մարտերում մահացել է հերոսի մահով։ …Ուղարկում եմ Ձեզ ԽՍՀՄ-ի Գերագույն խորհրդի Նախագահության պատվոգիրը առ այն, որ Ձեր որդուն շնորհվել է Խորհրդային Միության հերոսի կոչում։ Պահպանեք որպես հուշ Ձեր հերոս որդու մասին, որի սխրանքը երբեք չի մոռացվի մեր ազգի կողմից։  

Հարություն Չաքրյանը թաղվել է Ղրիմում՝ Վերին Չորգուն գյուղում (Սևաստոպոլի մոտակայքում)։

Պարգևներ խմբագրել

Հիշատակ խմբագրել

  • 2010 թվականին Բալակլավում հիմնել են հուշարձան՝ ի հիշատակ Հարություն Չաքրյանի[2]։

Ծանոթագրություններ խմբագրել

Աղբյուրներ խմբագրել

  • Герои битвы за Кавказ. Ирыстон. Цхинвали. 1975.
  • Герои Советского Союза: Краткий биографический словарь / Пред. ред. коллегии И. Н. Шкадов. — М.: Воениздат, 1988. — Т. 2 /Любов — Ящук/. — 863 с. — 100 000 экз. — ISBN 5-203-00536-2.
  • Гречко А. А. Битва за Кавказ. М., Воениздат, 1967.

Արտաքին հղումներ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 686