Հարություն Հակոբյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Հակոբյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Հարություն Հմայակի Հակոբյան (ապրիլի 25, 1918[1][2], Իգդիր, Անդրկովկասյան ԴՖՀ[1][2] - հունվարի 13, 2005, Մոսկվա, Ռուսաստան[2]), ձեռնածու-աճպարար։ ՀԽՍՀ (1961), ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1982)։
Հարություն Հակոբյան | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 25, 1918[1][2] |
Ծննդավայր | Իգդիր, Անդրկովկասյան ԴՖՀ[1][2] |
Մահացել է | հունվարի 13, 2005 (86 տարեկան) |
Մահվան վայր | Մոսկվա, Ռուսաստան[2] |
Գերեզման | Տրոեկուրովյան գերեզմանատուն |
Քաղաքացիություն | Հայաստան, ԽՍՀՄ և Ռուսաստան |
Ազգություն | հայ |
Մայրենի լեզու | հայերեն |
Կրթություն | Ռուսաստանի թատերական արվեստի համալսարան (1973)[1] |
Մասնագիտություն | ձեռնածու-աճպարար, աճպարար, դերասան, գրող և հրապարակախոս |
Աշխատավայր | Մոսկոնցերտ[1][2] |
Պարգևներ և մրցանակներ | |
Երեխաներ | Հմայակ Հակոբյան |
Harutyun Hakobyan Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրելՀարություն Հակոբյանը ծնվել է Արևմտյան Հայաստանի Իգդիր քաղաքում։ 1935 թվականին ավարտել է Երևանի Խորեոգրաֆիայի ուսումնարանը և պարել Պարի պետական անսամբլում։ Սովորել է նաև Երևանի շինարարական տեխնիկումում, այնուհետև աշխատել է «Հայշինում»։ 1973 թվականին ավարտել է Մոսկվայի Ա. Լունաչարսկու անվան թատերական ինստիտուտի ռեժիսորական բարձրագույն դասընթացները։ Ձեռնածու-աճպարարությամբ հանդես է եկել 1943 թվականից, 1965 թվականից՝ «Մոսկոնցերտի» արտիստ։
«Անսովոր համերգ» հեռուստաֆիլմը (1985, «Էկրան» կինոմիավորում) նվիրված է Հակոբյանի կյանքին և ստեղծագործությանը։
Հյուրախաղերով հանդես է եկել նաև Երևանում։ Մահացել է 2005 թվականին Մոսկվայում։ Թաղված է Տրոեկուրովյան գերեզմանատանը[3]։
Մրցանակներ, պարգևներ
խմբագրելՀակոբյանը միջազգային մի շարք մրցույթների դափնեկիր է՝ Կոլոմբոյում (Շրի Լանկա) արժանացել է 1-ին մրցանակի և «Միջազգային մոգական ակումբի» պատվավոր անդամի կոչման (1957), Փարիզում՝ «Մեծ մրցանակի» («Գրան պրի») և Ռոբեր Գուդենի անվան մեդալի (1959), Գերմանիայում՝ Բոսկոյի անվան մրցանակի և Վ. Դուրովի անվան մեդալի (1974), Կարլովի Վարիում՝ հատուկ մրցանակի (1977)։
- ՀԽՍՀ վաստակավոր արտիստ, 1950
- 1961 ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, 1961
- ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, 1982
- ՌԴ Պատվո շքանշան, 1998
- Կարմիր աստղի շքանշան
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 2,8 Հայկական համառոտ հանրագիտարան (հայ.) — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1990. — հատոր 3.
- ↑ Памятник на Могиле Артиста
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հարություն Հակոբյան» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հարություն Հակոբյան» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 73)։ |
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |