Հառլոու Շեփլի (Շափլի, անգլ.՝ Harlow Shapley, նոյեմբերի 2, 1885(1885-11-02)[1][2][3][…], Nashville, Բարտոն շրջան, Միսսուրի, ԱՄՆ[4][5] - հոկտեմբերի 20, 1972(1972-10-20)[4][1][2][…], Բոուլդեր, Կոլորադո, ԱՄՆ[5]), ամերիկացի աստղագետ։

Հառլոու Շեփլի
անգլ.՝ Harlow Shapley
HarlowShapely-crop.jpeg
Ծնվել էնոյեմբերի 2, 1885(1885-11-02)[1][2][3][…]
Nashville, Բարտոն շրջան, Միսսուրի, ԱՄՆ[4][5]
Մահացել էհոկտեմբերի 20, 1972(1972-10-20)[4][1][2][…] (86 տարեկան)
Բոուլդեր, Կոլորադո, ԱՄՆ[5]
ԳերեզմանNorth Cemetery[6]
ՔաղաքացիությունFlag of the United States.svg ԱՄՆ
Մասնագիտությունաստղագետ և համալսարանի պրոֆեսոր
Հաստատություն(ներ)Հարվարդի համալսարան, Հարվարդի աստղադիտարան[5] և Մաունթ Վիլսոնի աստղադիտարան[5]
Գործունեության ոլորտաստղագիտություն
ԱնդամակցությունՇվեդիայի թագավորական գիտությունների ակադեմիա, Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա, Ամերիկյան աստղագիտական միություն[7], Գիտության զարգացման աջակցության ամերիկյան ասոցացիա[7] և ԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիա
Ալմա մատերՓրինսթոնի համալսարան (1913)[5] և Միսուրիի համալսարան (1911)[5]
Կոչումպրոֆեսոր
Տիրապետում է լեզուներինանգլերեն[1]
Գիտական ղեկավարՀենրի Նորիս Ռասել
Եղել է գիտական ղեկավարՍեսիլիա Հելենա Փեյն-Գապոշկինա[8], Carl Keenan Seyfert? և James Cuffey?
ՊարգևներԺուլ Ժանսենի մրցանակ Հենրի Դրեյպերի մեդալ Հենրի Նորիս Ռասելի մրցանակ Թագավորական աստղագիտական ընկերության ոսկե մեդալ Քեթրին Բրյուսի մեդալ Ռամֆորդի մրցանակ Ջանսենի մեդալ Ֆրանկլինի մեդալ և Մեքսիկայի ազգային ինքնավար համալսարանի պատվավոր դոկտոր
Ամուսին(ներ)Martha Betz Shapley?[5]
Երեխա(ներ)Mildred Shapley Matthews?, Willis H. Shapley?, Alan Horace Shapley?, Լլոյդ Շեփլի և Carl Betz Shapley?
Harlow Shapley Վիքիպահեստում

1910 թվականին ավարտել է Միսսուրի նահանգի համալսարանը (Կոլումբիա1912-1914 թվականներին աշխատել է Պրինստոնի համալսարանում, 1914-1921 թվականներին՝ Մաունթ-Վիլսոնի աստղադիտարանում։ 1921-1952 թվականներին եղել է Հարվարդի աստղադիտարանի տնօրենը։ Մեր գալակտիկայի, ինչպես նաև արտագալակտիկական աստղային համակարգերի հետազոտման՝ փոփոխական աստղերի ուսումնասիրության վրա հիմնված նոր ուղղության հիմնադիրներից է։ Մշակել է խավարուն կրկնակի աստղերի ուղեծրերի տարրերի որոշման (ամերիկացի աստղագետ Հ․ Ռասելի հետ) և մինչև հեռավոր աստղային համակարգեր ու աստղակույտեր եղած հեռավորությունների որոշման մեթոդներ, ուսումնասիրել է Մագելանի ամպերը, հետազոտել է այլ գալակտիկաների կառուցվածքային յուրահատկություններն ու տարածական բաշխումը։ Շեփլիի նախաձեռնությամբ է կազմակերպվել ասուպների ուսումնասիրությունը լուսանկարչական մեթոդներով։

ԾանոթագրություններԽմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 489