Աստղաքար
(Վերահղված է Ասուպից)
Չշփոթել Երկնաքար հոդվածի հետ։
Աստղաքար կամ Ասուպ (անգլերեն՝ Meteoroid), երկնային մարմին, որը միջանկյալ դիրք է զբաղեցնում տիեզերական փոշու և աստերոիդի միջև։ Համաձայն Միջազգային աստղաքարային միության պաշտոնական սահմանման, աստղաքարը պինդ մարմին է, որը շարժվում է միջմոլորակային տարածության մեջ, չափերով զգալիորեն փոքր է աստերոիդից, սակայն զգալիորեն մեծ է ատոմից[1]։ Բրիտանական Թագավորական աստղագիտական միությունը առաջ է քաշել մեկ այլ սահմանում, ըստ որի աստղաքարը մարմին է, որի տրամագիծը տատանվում է 100 մկմ-ից մինչև 10 մ[2]։ Այլ աղբյուրները սահմանափակում են աստղաքարի չափերը 50 մետրով։
Աստղաքարի տեսանելի հետքը երբ այն ներխուժում է Երկրագնդի մթնոլորտ, կոչվում է բոլիդ, իսկ Երկրի մակերևույթի վրա ընկած աստղաքարը կոչվում է երկնաքար։
Տես նաևԽմբագրել
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ International Meteor Association glossary
- ↑ Martin Beech; Duncan I. Steel (September 1995)։ «On the Definition of the Term Meteoroid»։ Quarterly Journal of the Royal Astronomical Society 36 (3): 281–284։ Վերցված է 2006 թ․ օգոստոսի 31–ին )
Արտաքին հղումներԽմբագրել
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 597)։ |