Հաջի-Մուրադ
Հաջի Մուրադ (ավարերեն՝ ХӀажимурад Хунзахъаса, 1795[1], Խունզախ (գյուղ, Խունզախսկի շրջան), Avar Khanate - մայիսի 5, 1852, Շաքի, Շամախիի նահանգ, Ռուսական կայսրություն[1]), ցարական գաղութարարների և տեղական ֆեոդալների դեմ Դաղստանի և Չեչնիայի լեռնականների ազատագրական շարժման ղեկավարներից։ Ավար ժողովրդի ազգային հերոս։
Հաջի-Մուրադ ավարերեն՝ XIажи Мурад | |
---|---|
Ծնվել է | 1795[1] |
Ծննդավայր | Խունզախ (գյուղ, Խունզախսկի շրջան), Avar Khanate |
Մահացել է | մայիսի 5, 1852 |
Մահվան վայր | Շաքի, Շամախիի նահանգ, Ռուսական կայսրություն[1] |
Կրոն | իսլամ |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ |
Hadji Murad Վիքիպահեստում |
1834 թվականին մասնակցել է Համգաթբեկ իմամի դեմ դավադրությանը, որի մահից հետո դարձել է Ավարական խանության կառավարիչ։ 1836 թվականին մեղադրվել է Շամիլի հետ ունեցած գաղտնի կապերի մեջ և ձերբակալվել։ Սակայն, փախչելով հարել է ապստամբ լեռնականներին, դարձել Շամիլի մերձավոր զինակիցներից մեկը, նրա աջ ձեռքը Դաղստանում[2]։ 1843 թվականից, երբ Ավարական խանությունը մտավ Շամիլի իմամության մեջ, Հաջի Մուրադը դարձավ ավարական ցեղերի նաիբ (կառավարիչ)։ Իմամության ներքին կյանքի և պատերազմավարության հարցերում Շամիլի հետ ունեցած տարակարծությունները, փառասիրությունը, ինչպես նաև ռազմական մի շարք անհաջողությունների պատճառով Շամիլից ունեցած վախը Հաջի Մուրադին ստիպեցին 1851 թվականի նոյեմբերի 23-ին փախչել Չեչնիա և անցնել ռուսների կողմը։ Բայց 1852 թվականին Հաջի Մուրադը փախավ ռուսներից և սպանվեց փոխհրաձգության ժամանակ (Նուխիի մոտ)։ Տեղեկություններ կան, որ նա իր մյուրիդներով մի որոշ ժամանակ ապրել է Նուխիի գավառապետ Հովսեփ Ղորղանյանի տանը, որտեղից և նրա վերջին օրերի մասին նյութեր է վերցրել Լև Տոլստոյը իր «Հաջի Մուրադ» պատմվածքի համար։
Հիշատակ
խմբագրել2015 թվականի նոյեմբերին Մոսկվայում՝ Ազգությունների տանը, կազմակերպվել են Հաջի Մուրադի ծննդյան 200-ամյակին նվիրված միջոցառումներ, այդ թվում՝ Ռուդոլֆ Իվանովի «Ճշմարտությունը Հաջի Մուրադի մասին» գրքի և փաստագրական կինոնկարի շնորհահանդես[3]։ 2016 թվականի օգոստոսի վերջերին Դաղստանում՝ Խուզնախի շրջանում հանդիսավորությամբ նշվել է նշանավոր նաիբի ծննդյան 200-ամյակը[4]։
2014 թվականի դեկտեմբերին Շամիլ Մուխումաևի նախաձեռնությամբ և մեկենաս Զուբաիր Մուխումաևի հովանավորությամբ Հաջի Մուրադի ծննդավայր Խուզնախ գյուղում կառուցվել է ավար ժողովրդի ազգային հերոսի անունը կրող զբոսայգի[5][6][7][8][9][10]։
Հաջի Մուրադի կերպարը գեղարվեստում
խմբագրելԼև Տոլստոյի հետմահու հրատարակված «Հաջի Մուրադ» վիպակում (1912)[11] մասամբ գեղարվեստականացված ձևով ներկայացված է[12] լեռնցիների ազատագրական մարտերի հերոսի պայքարը ռուսական կայսրության դեմ։ Վերջինիս կերպարը հանդես է բերված նաև ավար անվանի գրող Ռասուլ Համզատովի «Իմ Դաղստան» վեպում։
Agi Murad il diavolo bianco («Հաջի Մուրադ՝ Սպիտակ դևը») (1959) իտալական գեղարվեստական կինոնկարում արտացոլված է Հաջի Մուրադի պայքարը դուսական կայսրության դեմ։ Գլխավոր հերոսի կերպարը մարմնավորել է նախկին «միստր տիեզերք»[13], բոդիբիլդեր Սթիվ Ռիվզը[14]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Deutsche Nationalbibliothek Record #13623240X // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ Р. Н. Иванов. Хаджи-Мурат: документы, письма, очерки, факты. М.: Эхо Кавказа, 1999—247 с.
- ↑ РИА «Дагестан»200-летие со дня рождения Хаджи-Мурата отметили в Москве
- ↑ «В Дагестане отметили 200-летие со дня рождения легендарного наиба имама Шамиля Хаджи-Мурата». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 3-ին. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 9-ին.
- ↑ Хунзах: столица конного спорта, каменная глыба в честь Льва Толстого и особое отношение к армии
- ↑ В Хунзахском районе Дагестана открыли МФЦ, детсад и сквер имени Хаджи-Мурата
- ↑ Гостевые домики в старинном горском стиле появятся в Хунзахском районе
- ↑ В Хунзахском районе открыли сквер имени Хаджимурата ФОТОРЕПОРТАЖ
- ↑ Саид Юсупов: «Я — слуга народа, а не глава»
- ↑ В ХУНЗАХСКОМ РАЙОНЕ ОТКРЫЛИ СКВЕР ИМЕНИ ХАДЖИМУРАТА ФОТОРЕПОРТАЖ. Подробнее: http://www.sknews.ru/rubriki/raznoe/67057-v-xunzaxskom-rajone-otkryli-skver-imeni-xadzhimurata-fotoreportazh.html
- ↑ Tolstoy biography
- ↑ claims that Tolstoy was witness to many of the events leading to Hadji Murad’s death, set down this story with painstaking accuracy
- ↑ WRMEA, The Sabres of Paradise reviewed by Mowahid H. Shah
- ↑ IMDB
Գրականություն
խմբագրել- Шапи Казиев. Имам Шамиль. — ЖЗЛ. — М.: Молодая гвардия, 2010. — ISBN 5-235-02677-2.
- Шапи Казиев. Ахульго. Роман о Кавказской войне XIX в. — Махачкала: Эпоха, 2008.
- Василий Потто. Гаджи-Мурат (биографический очерк)
- Патимат Тахнаева. Хаджи-Мурат. Хаджимурад из Хунзаха М.: Ин-т востоковедения РАН, 2019. — 678 с. ISBN 978-5-6042536-9-4
- Lesley Blanch "The Sabres of Paradise".
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հաջի-Մուրադ» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 242)։ |