Ավարական խանություն
Ավարական խանություն, ֆեոդալական տիրապետություն Դաղստանում 12-19 դարերում։ Ումմա-խանի (մահացել է 1634) օրոք ֆեոդալական խոշոր միություն էր։
| ||||
Քարտեզ | ||||
Ընդհանուր տեղեկանք | ||||
Մայրաքաղաք | Խրինգ | |||
Լեզու | Սլավոնական լեզուներ[1] | |||
Իշխանություն | ||||
Կառավարիչ | Բայան 1-ին |
Պատմություն խմբագրել
Ավարական խանությունը զորացել է հատկապես 18-րդ դարում, երբ նրան հարկատու են դարձել ոչ միայն Դաղստանի ժողովուրդները, այլև Դերբենդի և Ղուբայի խաները։ Ավարական խանությունում ֆեոդալական հարաբերությունները խճճված էին տոհմատիրական կարգերի մնացուկներով։
16-րդ դարից սկսած ավարական խանութունը մի քանի անգամ ընդունել է Ռուսաստանի հովանավորությունը, իսկ 1803 թվականին մտել նրա կազմի մեջ։ 1864 թվականին ցարական կառավարությունը վերացրել է ավարական խանություն, փոխարենը ստեղծելով Ավարական օկրուգը։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ Curta Florin (2004)։ «The Slavic lingua franca (Linguistic Notes of an Archeologist Turned Historian)» (PDF)։ East Central Europe/L'Europe du Centre-Est 31 (1): 132
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 607)։ |