Հանս Ուրս ֆոն Բալթազար (գերմ.՝ Hans Urs von Balthasar, օգոստոսի 12, 1905(1905-08-12)[1][2][3][…], Լյուցերն, Շվեյցարիա[4] - հունիսի 26, 1988(1988-06-26)[1][2][3][…], Բազել, Շվեյցարիա[4]), շվեյցարացի կաթոլիկ հոգևորական, կարդինալ։ Համարվում է 20-րդ դարի կաթոլիկ ամենանշանավոր աստվածաբաններից մեկը։

Հանս Ուրս ֆոն Բալթազար
Hans Urs von Balthasar
Ծնվել էօգոստոսի 12, 1905(1905-08-12)[1][2][3][…]
Լյուցերն, Շվեյցարիա[4]
Մահացել էհունիսի 26, 1988(1988-06-26)[1][2][3][…] (82 տարեկան)
Բազել, Շվեյցարիա[4]
ԳերեզմանՍուրբ Լեոդեգարի եկեղեցի
Քաղաքացիություն Շվեյցարիա[5]
ԴավանանքՀռոմի Կաթոլիկ եկեղեցի[6]
Մասնագիտությունաստվածաբան, գրող, կաթոլիկ քահանա և թարգմանիչ
Պաշտոն(ներ)կարդինալ
Ալմա մատերՑյուրիխի համալսարան
Տիրապետում է լեզուներինգերմաներեն[1][7]
Պարգևներ
Կայքbalthasarbooks.com(անգլ.) և balthasarspeyr.org(անգլ.)(գերմ.)(իսպ.)(ֆր.)(իտալ.)
Ստորագրություն
Изображение автографа
 Hans Urs von Balthasar Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Հանս Ուրս ֆոն Բալթազարը ծնվել է 1905 թվականի օգոստոսի 12-ին Լյուցերնում՝ բարեպաշտ կաթոլիկների ընտանիքում։ Նախնական կրթությունն ավարտելուց հետո գերմանիստիկա և փիլիսոփայություն է ուսանել Ցյուրիխի, Բեռլինի և Վիեննայի համալսարաններում։ 1928 թվականին Ցյուրիխի համալսարանում պաշտպանում է դոկտորական ատենախոսություն «Փրկաբանական հիմնահարցի պատմությունը ժամանակակից գերմանական գրականության մեջ» թեմայով։ 1929 թվականին անդամագրվում է Հիսուսյան միաբանության շարքերը։ 1933 - 1937 թվականներին աստվածաբանություն է ուսանում Լիոնում։ 1936 թվականին Մյունխենում ձեռնադրվում է քահանա։ 1937 - 1939 թվականներին խմբագրում է Stimmen der Zeit (Ժամանակի ձայնը) կրոնական պարբերականը։ 1950 թվականին լքում է Հիսուսյան միաբանույան շարքերը։ Մինչև 1960 թվականը նա ստանձնում է Թյուբինգենի համալսարանի կաթոլիկ աստվածաբանության ֆակուլտետի Ֆունդամենտալ աստվածաբանության պրոֆեսորի պաշտոնը։ 1988 թվականի մայիսին Հովհաննես Պողոս II-ը տեղեկացնում է, որ մտադիր է Հանս Ուրս ֆոն Բալթազարին շնորհել կարդինալական աստիճան, սակայն այս արարողությունից երկու օր առաջ՝ 1988 թվականի հունիսի 28-ին, Բալթազարը հանկարծամահ է լինում։

Աշխատություններ խմբագրել

Հանս Ուրս ֆոն Բալթազարն իր ժամանակի ամենաբեղմնավոր աստվածաբաններից մեկն էր։ Նրա գրչին են պատկանում շուրջ 90 մենագրություններ, 550 հոդվածներ և 100 թարգմանություններ[8]։ Նրա ամենաճանաչված աշխատությունները հետևյալներն են.

  • Herrlichkeit. Eine theologische Ästhetik. 3 Bände. Johannes, Einsiedeln 1961–69
  • Theodramatik. 4 Bände. Johannes, Einsiedeln 1971–83
  • Theologik. 3 Bände. Johannes, Einsiedeln 1985–87
  • Epilog. Johannes, Einsiedeln 1987

Գրականություն խմբագրել

  • Otmar Meuffels: Einbergung des Menschen in das Mysterium der dreieinigen Liebe. Eine trinitarische Anthropologie nach Hans Urs von Balthasar. Echter, Würzburg 1991, ISBN 3-429-01391-7
  • Elio Guerriero: Hans Urs von Balthasar. Eine Monographie. Johannes, Einsiedeln 1993, ISBN 3-89411-317-0
  • Manfred Lochbrunner: Hans Urs von Balthasar als Autor, Herausgeber und Verleger. Fünf Studien zu seinen Sammlungen (1942–1967). Echter, Würzburg 2002, ISBN 3-429-02440-4
  • Manfred Lochbrunner: Hans Urs von Balthasar und seine Philosophenfreunde. Fünf Doppelporträts. Echter, Würzburg 2005, ISBN 3-429-02740-3
  • Werner Löser: Kleine Hinführung zu Hans Urs von Balthasar. Herder, Freiburg im Breisgau 2005, ISBN 3-451-28781-1
  • Hans Urs von Balthasar: Bibliographie 1925–2005, neu bearbeitet und ergänzt von Cornelia Capol und Claudia Müller. Johannes, Einsiedeln 2005, ISBN 3-89411-029-5
  • Sonderheft der Zeitschrift Communio über Hans Urs von Balthasar. Schwabenverlag, Ostfildern 2005 (Heft 2), ISSN 1439-6165
  • Walter Kasper (Hrsg.)։ Logik der Liebe und Herrlichkeit Gottes. Hans Urs von Balthasar im Gespräch. Festgabe für Karl Kardinal Lehmann zum 70. Geburtstag. Matthias-Grünewald, Ostfildern 2006, ISBN 3-7867-2601-9
  • Manfred Lochbrunner: Hans Urs von Balthasar und seine Literatenfreunde. Neun Korrespondenzen. Echter, Würzburg 2007, ISBN 3-429-02913-9
  • Ioan Moga: Hans Urs von Balthasar: ein ekklesiologisches Alternativprogramm, in: Cornelius Keppeler/Justinus C. Pech (Hrsg.)։ Zeitgenössische Kirchenverständnisse. Acht ekklesiologische Porträts, Heiligenkreuz 2014 ISBN 978-3-902694-64-5, 26-58.

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Deutsche Nationalbibliothek Record #118506323 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  5. LIBRIS — 2018.
  6. Catholic-Hierarchy.orgUSA: 1990.
  7. CONOR.Sl
  8. Nach Stephan Pauly (Hg.), Theologen unserer Zeit, Kohlhammer, Stuttgart 1997, S. 38
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հանս Ուրս ֆոն Բալթազար» հոդվածին։