Հաննովեր 96 (գերմ.՝ Hannover 96), ֆուտբոլային ակումբ Հաննովերից, Հարավային Սաքսոնիա։ Ակումբը ստեղծվել է 1896 թվականին և ներկայումս հանդես է գալիս Բունդեսլիգայում: Տնային խաղերն անցկացնում է ՀԴԻ Արենայում: Իր պատմության ընթացքում թիմը 2 անգամ հաղթել է Բունդեսլիգան և 1 անգամ՝ Գերմանիայի գավաթը:

Հաննովեր 96
Hannover 96.png
Ամբողջական անուն Hannoverscher Sportverein von 1896 e.V.
Մականուն(ներ) Die Roten (Կարմիրներ)
Հիմնադրում ապրիլի 12, 1896
Երկիր Flag of Germany.svg Գերմանիա
Մարզադաշտ ՀԴԻ Արենա
Տարողունակություն 49,200
Նախագահ Մարտին Կինդ
Մարզիչ Անդրե Բրայտենրայտեր
Կայք
Լիգա Բունդեսլիգա
2016-17 Բունդեսլիգա 2, 2-րդ
Տան դաշտ
Մրցակցի դաշտ
Երրորդ համազգեստ

ՊատմությունԽմբագրել

Սկզբնական պատմությունԽմբագրել

Ֆուտբոլային ակումբ «Հաննովեր 96»-ը հիմնադրվել է 1896 թվականի ապրիլի 12-ին։ Սկզբում դա եղել է սպորտային ակումբ, որտեղ մարզվում էին դպրոցականները, իսկ առաջին սպորտային ոլորտները եղել են Ռեգբին և ատլետիկան։ Ֆուտբոլային հատվածը ուշ դուրս եկավ՝ 1899 թվականի հունիսի 25-ին։ 1913 թվականին «BV Hannovera 1898» միացմանը օգնել է «Հաննովեր սպորտային ակումբ 1898»-ը» (գերմ.՝ Hannoverscher Sportverein von 1896 e.V., ժամանակակից անվանումը), միացնելով սպորտի մի քանի տեսակներ, նաև ֆուտբոլը։ 1914 թվականին «Հաննովեր 96»-ը իրագործեց իր առաջին շրջագայությունը Շվեդիայում։ 1919 թվականին ներկայացուցիչը դարձավ Պաուլ ֆոն Գինդենբուրգը, Հաննովերի բնակիչ, ապագա Գերմանիաի նախագահ։

Ակումբի սկզբնական պատմության քննարկվող և չվորոշվող հարցերից է ավանդական կարմիր մարզաշապիկները, որով խաղում է ակումբը և համնկնող մականունն է կարմիր, բայց «Հաննովեր 96»-ի զինանշանը և դրոշը սև, սպիտակ և կանաչ գույներով են։ 1930 թվականի թերթր վրա գրված է, որ ակումբի մականունը կոչվում է կարմիր։ XX դարում քաղաքային իշխանությունները օգնության ձևով բաշանում էին ակումբի մարզաշապիկները Հաննովերի տարբեր ակումբներին, և «Հաննովեր 96»-ին հասավ կարմիր մարզաշապիկները, և այդպես ծնվեց ավանդությունը։

1935-1963Խմբագրել

Այդ ժամանակաշրջանում «Հաննովեր 96»-ը երկու անգամ դարձել է երկրի չեմպիոն։ Ակումբի հաջողությունները 1930 թվականի կեսերին կապված է մարզիչ Ռոբերտ Ֆուկս (Robert Fuchs) և Գերմանիաի ազգային հավաքականի խաղացողներ Ֆրիզ Դայկե (Fritz Deike), Լյուդվիգ Պյոլեր (Ludwig Pöhler), Էդմունդ Մալեցկի (Edmund Malecki) և Հովհաննես Յակոբսի (Johannes Jakobs) անունների հետ։ Առաջին լուրջ արձյունքին «Հաննովեր» ստացել է 1936 թվականին, հասնելով Գերմանիաի առաջնության եզրափակչին, այդ ժամանակ ակումբի խաղացողները հետաքրքրված էին ազգային հավաքականով։ Երկու տարի անց, 1938 թվականին ակումբը ձևավորեց իր առաջին չեմպիոնությունը։ Եզրափակչում «Հաննովեր»-ը խաղում էր Շալկե 04-ի դեմ։ Առաջին եզրափակչի արդյունքը վերջացավ ոչ-ոքի ավելացված ժամանակում (3:3), դրա համար նշանակվել է ևս մեկ խաղ։ Երկրորդ խաղում դիտողների քանակը հասել էր 95000-ի, «Հաննովերը» կարողացավ հաղթել 4:3 հաշվով։ 1946 թվականին գելզենկիրխենցիները կարողացան վերցնել ռևանշ խաղում, որը նվիրված էր «Հաննովերի» 50 ամյակին։ Խաղը վերջացավ 6:1՝ հաղթանակ տարան գելզենկիրխենցինը։

1954 թվականին ակումբը չունենալով հայտնի խաղացողներ, երկրորդ անգամ հաղթեց առաջնությունը՝ եզրափակչում հաղթելով Կայզերսլաուտերնին 5:1 հաշվով, որի կազմում խաղում էին ազգային հավաքականի 5 ֆուտբոլիստ՝ ապագա աշխարհի չեմպիոններ։

1963-1990Խմբագրել

1963 թվականին «Հաննովերը» չկարողացավ մտնել Բունդեսլիգա գերմանական քաղաքային ֆուտբոլային պաշտոնյաների ընդունած որոշմամբ, գտնվելով մեկ խավ ներգև և վերջին տեղը զիջելով Այնտրախտ Բրաունշվեյգին, գերելով ադմինիստրատիվ ռեսուրսին։ Հաջորդ տարի «Հաննովերը» մտավ Բունդեսլիգա և գրավեց 5-րդ հորիզոնականը։ Վերջին 10 տարին ակումբը օգտվում էր միջնեկի ռեպուտացիայով, ամեն անգամ գրավելով ավելի ցածր հորիզոնական, որը ի վերջո բերեց նրան, որ Հաննովերը դուրց մնաց Բունդեսլիգաից (1973-1974 մրցաշրջանում)։ Բայց հենց այդ տարիներին (1965-ից 1974) 96-ում էր խաղում Հանս Սիմենսմայրը, ով համարվում է Հաննովերի պատմության լավագույն ռմբարկուն։

Դուրս գալու հաջորդ տարին, 1974-1975 մրցաշրջանում, Հաննովերը մարզիչ Կրոնսբայնի գլխավորությամբ գրավեց առաջին հորիզոնականը երկրորդ դիվիզիայում և նորից մտավ բարձրագույն խումբ։ Ճիշտ է հետ գալով ակումբ նա նորից դուրց եկավ, ֆինանսկան խնդիրների պատճառով։ Ակումբը հաջորդ մրցաշրջաններում հիմնականում լուծում էր ֆինանսկան խնդիրները, որի պատճառով ակումբին սպասվում էր պրոֆեսիոնալ կարգավիճակի վերցնում։ Հաննովերյան հարձակվող Դիտեր Շատցշնայդերը (Dieter Schatzschneider) այդ տարիներին դարձավ Երկրորդ Բունդեսլիգայի լավագույն ռմբարկու՝ 153 գոլով։ Թիմը Բունդեսլիգա վերադարցավ 1985 թվականին Վերներ Բիսկուպի (գերմ.՝ Werner Biskup) գլխավորությամբ, բայց այստեղ մնաց ընդամենը մեկ մրցաշրջան։ Ապագայում ակումբը տատանվում էր առաջին և երկրորդ դիվիզիոնների մեջ, դրանով հանդերձ շարունակում էր ունենալ ֆինանսական խնդիրներ։

1990-2005Խմբագրել

1992 թվականին Հաննովերը հաղթեց Գերմանիայի գավաթը, պատմության մեջ դառնալով երկրորդ դիվիզիոնի առաջին ակումբը, որը հաղթել է այս մրցաշարը։ Դարպասապահ Յորգ Սիվերսը ետ մղելով Բորուսիա Մյոնխենգլադբախի 11 մետրանոցները՝ դարձավ եզրափակիչ խաղի հերոս: Այնուամենայնիվ, առաջնությունը ակումբի համար լավ չէր ընդանում՝ 1996 թվականին Հաննովերը դուրս մնաց շրջանային լիգա, այդ ձևով նշելով իր 100 ամյակը։

Հետո ակումբում փոխվեց տնօրինությունը, նախագահ դարձավ բիզնեսմեն Մարտին Կինդը, և 1998 թվականին Հաննովերը կարողացավ բարձրանալ բարձրանալ Երկրորդ Բունդեսլիգա։ Այդ կազմում խաղում էին Գերմանիայի հավաքականի ապագա խաղացողները՝ Ջերալդ Ասամոահն, Ֆաբիան Էրնստը, Սեբաստիան Կելը և այլք։ 2001-2002 մրցաշրջանում «կարմիրները» վերադարձան Բունդեսլիգա։ «96»-ը ցուցադրեց լուսավոր և գրավիչ հարցակողական ֆուտբոլ, որտեղ փայլում էին իրենց խաղով երիտասարդներ Յան Շիմակը, Հեբոշա Կրուպնիկովիչը և այլք։ Այդ ժամանակվանից սկսեց նոր սերունդ Բունդեսլիգայում հանդես գալու համար, որը շարունակվում է «Հաննովեր 96»-ի համար մինչև այս օրը։

1998 թվականին գրվել է ակումբի հիմնը՝ «96 — Alte Liebe» երգը (գերմ.՝ «96, հին սերը»), որի բառերը գրել է Կայ Գոֆմանը (Kai Hoffmann

2005 թվականին 96-ը ունեցավ իր սեփական մարզադաշտը՝ ՀԴԻ Արենան, որում անցկացվեցին 2006 թվականի աշխարհի առաջնության որոշ խաղեր։

2005-2010Խմբագրել

Բունդեսլիգա գալու հենց առաջին մրցաշրջանում հարցակողական ոճի մասին պահանջվեց մոռանալ, երկար տարիներ ակումբի գլխավոր խնդիրը դարձավ պաշտպանությունը։ Մտնելով Բունդեսլիգա ակումբը ծանր խաղեր տարավ Բունդեսլիգայում մնալու համար։ Թիի հիմնական հարձակվողներ էին Ֆրեդի Բոբիչը և Տոմաս Բրդարիչը, ովքեր խաղացել են նաև Գերմանիայի հավաքականում։ Այս ժամանակաշրջանում ակումբի ակադեմիան ունեցավ սեփական սաներ, որոնցից էր Գերմանիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Պեր Մերտեզակերը:

Ռոբերտ Էնկեի մահըԽմբագրել

Ակումբի դարպասապահ և ավագ Ռոբերտ Էնկեն 2009 թվականի նոյեմբերի 10-ին չկարողանալով հաղթահարել սեփական ողբերգություններով և դրանց պատճառով հայտնված դեպրեսիաները ինքնասպան եղավ[1][2]։ Դարպասապահի կարիերան թվում էր թէ հասնում էր իր գագաթնակետին։ Մոտավորապես 40000 մարդ մասնակցում էր դարպասապահի հոգեհանգստին, նրա հոգեհանգստին էին գալիս երկրի տարբեր մասերից, նաև այլ երկրներց։ Էնկեի մահից առաջացած ցնցումի պատճառով ակումբին հետապնդում էր առաջնությունում ձախողումը։ Ակումբը հաղթելով հակառակորդին 3:0 հաշվով, ակումբը դրամատիկական մրցաշրջանը իր սեփական մարզադաշտում, որտեղ հանդիսատեսները սպասում էին Բոխումից եկող ֆուտբոլիստների մեքենան։ Մարզադաշտի դիմաց գտնվող ակումբի գրասենյակի փողոցը վերանվանվել է Ռոբերտ Էնկե[3][4]:

2010-ներկաԽմբագրել

2011-2012 մրցաշրջանում Եվրոպայի Լիգայում «Հաննովեր 96»-ը մինչև քառորդ եզրափակիչ փուլ, որտեղ պարտվեց Ատլետիկո Մադրիդին։ Այս տարի Հաննովերը Բունդեսլիգայում զբաղեցրեց 7-րդ հորիզոնականը: Հաջորդ մրցաշրջանում թիմը նույնպես հանդես եկավ Եվրոպայի Լիգայում՝ հասնելով 1/16 եզրափակիչ:

2015-2016 մրցաշրջանում Հաննովերը դուրս մնաց Բունդեսլիգայից՝ զբաղեցնելով վերջին հորիզոնականը, սակայն հաջորդ մրցաշրջանում նորից վերադարձավ:

Մասնակցությունը եվրոգավաթներինԽմբագրել

Մրցաշրջան Փուլ Ակումբ Տնային Արտագնա Ընդհանուր
1992–93 ՈՒԵՖԱ Գավաթակիրների գավաթ Ռաունդ 1   Վերդեր Բրեմեն 2–1 1–3 3–4
2011–12 ՈՒԵՖԱ Եվրոպայի Լիգա Որ. փլեյ օֆֆ   Սևիլյա 2–1 1–1 3–2
Խմբային փուլ   Ստանդարտ Լյեժ 0–0 0–2 0–2
  Կոպենհագեն 2–2 2–1 4–3
  Վորսկլա Պոլտավա 3–1 2–1 5–2
1/16 եզրափակիչ   Բրյուգգե 2–1 1–0 3–1
1/8 եզրափակիչ   Ստանդարտ Լյեժ 4–0 2–2 6–2
1/4 եզրափակիչ   Ատլետիկո Մադրիդ 1–2 1–2 2–4
2012–13 ՈՒԵՖԱ Եվրոպայի Լիգա Որ. 3-րդ փուլ   Սենտ Պատրիկս Ատլետիկ 2–0 3–0 5–0
Որ. փլեյ օֆֆ   Շլյոնսկ 5–1 5–3 10–4
Խմբային փուլ   Տվենտե 0–0 2–2 2–2
  Լևանտե 2–1 2–2 4–3
  Հելսինգբորգ 3–2 2–1 5–3
1/16 եզրափակիչ   Անժի Մախաչկալա 1–1 1–3 2–4

Ներկա կազմԽմբագրել

2017 թվականի օգոստոսի 31-ի դրությամբ

Նշում. Դրոշները ցույց են տալիս ազգային հավաքականը ինչպես սահմանված է ՖԻՖԱ-ի իրավասության կանոններում: Խաղացողները կարող են ունենալ 1-ից ավելի ոչ-ՖԻՖԱ-ի քաղաքացիություն:

Դիրք Խաղացող
1   ԴՊ Ֆիլիպ Չաուներ  
3   ՊՇ Միիկո Ալբորնոս
4   ՊՇ Յուլիան Կորբ
5   ՊՇ Ֆելիպե
6   ԿՊ Մարվին Բակալորց
7   ԿՊ Էդգար Պրիբ  
8   ԿՊ Մանուել Շմիդեբախ
9   ՀՐ Ժոնատաս
10   ԿՊ Սեբաստիան Մայեր
11   ԿՊ Ֆելիքս Կլաուս
13   ՀՐ Իլա Բեբու
14   ՀՐ Մարտին Հարնիկ
15   ՊՇ Տիմո Հյուբերս
16   ՀՐ Յուսուֆ Էմգամես
17   ՀՐ Ուֆե Բեկ
18   ԿՊ Իվեր Ֆոսում
Դիրք Խաղացող
19   ՊՇ Ֆլորիան Հյուբներ
20   ԿՊ Սալիֆ Սանե
22   ՊՇ Մատիաս Օստժոլեկ
23   ԴՊ Միխայել Էսեր
24   ՀՐ Նիկլաս Ֆյուլկրուգ
25   ՊՇ Օլիվեր Զորգ
26   ՀՐ Կենան Կարաման
27   ԿՊ Պիրմին Շվեգլեր
28   ՊՇ Մայք-Ստիվեն Բերե
29   ՀՐ Մետե Կաան Դեմիր
30   ԴՊ Սամուել Շահին-Ռադլինգեր
31   ՊՇ Վալդեմար Անտոն
33   ՊՇ Ֆին Արկենբերգ
35   ՀՐ Չառլիսոն Բենշոպ
37   ՊՇ Նոահ Ջոել Սարենրեն Բազի
38   ԿՊ Թոմ Բալլեր

Ակումբի գույներԽմբագրել

Սև Սպիտակ Կանաչ

Մրցաշրջանների վիճակագրությունԽմբագրել

Մրց Դիվիզիոն Տեղ
1963-64 Ռեգիոնալլիգա 2
1964-65 Բունդեսլիգա 5
1965-66 Բունդեսլիգա 12
1966-67 Բունդեսլիգա 9
1967-68 Բունդեսլիգա 10
1968-69 Բունդեսլիգա 11
1969-70 Բունդեսլիգա 13
1970-71 Բունդեսլիգա 9
1971-72 Բունդեսլիգա 16
1972-73 Բունդեսլիգա 16
1973-74 Բունդեսլիգա 18
1974-75 Բունդեսլիգա 2 1
1975-76 Բունդեսլիգա 16
Մրց Դիվիզիոն Տեղ
1976-77 Բունդեսլիգա 2 5
1977-78 Բունդեսլիգա 2 5
1978-79 Բունդեսլիգա 2 15
1979-80 Բունդեսլիգա 2 3
1980-81 Բունդեսլիգա 2 4
1981-82 Բունդեսլիգա 2 12
1982-83 Բունդեսլիգա 2 14
1983-84 Բունդեսլիգա 2 13
1984-85 Բունդեսլիգա 2 2
1985-86 Բունդեսլիգա 18
1986-87 Բունդեսլիգա 2 1
1987-88 Բունդեսլիգա 10
1988-89 Բունդեսլիգա 18
Մրց Դիվիզիոն Տեղ
1989-90 Բունդեսլիգա 2 8
1990-91 Բունդեսլիգա 2 10
1991-92 Բունդեսլիգա 2 5
1992-93 Բունդեսլիգա 2 9
1993-94 Բունդեսլիգա 2 12
1994-95 Բունդեսլիգա 2 12
1995-96 Բունդեսլիգա 2 16
1996-97 Ռեգիոնալլիգա 1
1997-98 Ռեգիոնալլիգա 1
1998-99 Բունդեսլիգա 2 4
1999-00 Բունդեսլիգա 2 10
2000-01 Բունդեսլիգա 2 9
2001-02 Բունդեսլիգա 2 1
Մրց Դիվիզիոն Տեղ
2002-03 Բունդեսլիգա 11
2003-04 Բունդեսլիգա 14
2004-05 Բունդեսլիգա 10
2005-06 Բունդեսլիգա 12
2006-07 Բունդեսլիգա 11
2007-08 Բունդեսլիգա 8
2008-09 Բունդեսլիգա 11
2009-10 Բունդեսլիգա 15
2010-11 Բունդեսլիգա 4
2011-12 Բունդեսլիգա 7
2012-13 Բունդեսլիգա 9
2013-14 Բունդեսլիգա 10
2014-15 Բունդեսլիգա 13
Մրց Դիվիզիոն Տեղ
2015-16 Բունդեսլիգա 18
2016-17 Բունդեսլիգա 2 2
2017-18 Բունդեսլիգա

ՆվաճումներԽմբագրել

  • Բունդեսլիգա
    • Հաղթող (2). 1938, 1954
  • Գերմանիայի գավաթ
    • Հաղթող (1). 1991–92
  • Բունդեսլիգա 2
    • Հաղթող (2). 1986–87, 2001–02
  • Սուդկրայսլիգա
    • Հաղթող (4). 1921, 1927, 1928, 1930
  • Գաուլիգա Հարավային Սաքսոնիա
    • Հաղթող (2). 1935, 1938
  • Գաուլիգա Հարավային Սաքսոնիա Հարավ
    • Հաղթող (2). 1940, 1941
  • Օբերլիգա Հյուսիս
    • Հաղթող (1). 1954
  • Բունդեսլիգա 2 Հյուսիս
    • Հաղթող (1). 1975
  • Ռեգիոնալլիգա Հյուսիս
    • Հաղթող (2). 1997, 1998
  • Հարավային Սաքսոնիայի գավաթ
    • Հաղթող (3). 1982, 1998, 1999

Հայտնի խաղացողներԽմբագրել

«Հաննովերի» խաղացողները մեծ միջազգային առաջնություններում

ԾանոթագրություններԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել