Հայ-ղազախական հարաբերություններ

Հայ-ղազախական հարաբերություններ (ղազ.՝ Армян-қазақ қарым-қатынасы), դիվանագիտական հարաբերությունները Հայաստանի և Ղազախստանի Հանրապետությունների միջև։

Հայ-ղազախական հարաբերություններ
Հայաստան և Ղազախստան

Հայաստան

Ղազախստան

Երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերութունները հաստատվել են 1992 թվականի օգոստոսի 27-ին։ Հայաստանը և Ղազախստանը Անկախ Պետությունների Համագործակցության ակտիվ անդամներ են, ինչպես նաև անդամակցում են այնպիսի միջազգային կառույցների ինչպիսիք են Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպությունը և Միավորված Ազգերի կազմակերպությունը։

Պատմություն խմբագրել

 
Ղազախստանի Հանրապետության նախագահ Նուրսուլթան Նազարբաև

Ղազախստանը մասնակցել է 1991-1992 թվականների Արցախյան պատերազմի կարգավորմանը։ 1993 թվականից Երևանում գործում է Հայաստանի դեսպանատուն, իսկ Հայաստանի դեսպանությունը Ղազախստանում գործում է սկսած 2007 թվականի մարտից։

Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկու անգամ այց է կատարել Ղազախստան. առաջին անգամ 1999 թվականին, իսկ երկրորդ անգամ՝ 2006 թվականի նոյեմբերին։ Հայաստանի ներկայիս նախագահ Սերժ Սարգսյանի այցը Ղազախստան տեղի է ունեցել 2008 թվականին։ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը այցելել է Հայաստան 2001 թվականին[1]։

2013 թվականից Ղազախստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնը զբաղեցնում է ՀՀ Ազգային ժողովի նախկին փոխխոսնակ Արա Սահակյանը[2]։

2015 թվականից Հայաստանում Ղազախստանի արտակարգ և լիազոր դեսպանն է Այմդոս Բոզժիգիտովը[3][4]։

Երկու պետությունների միջև տնտեսական համագործակցությունը ակտիվացել է 2014 թվականին։ Ըստ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների՝ Հայաստանի և Ղազախստանի միջև ապրանքաշրջանառության ընդհանուր ծավալը կազմում է 9,388,000 ԱՄՆ դոլար[5]։

Հայերը Ղազախստանում խմբագրել

Ղազախստանի հայ համայնքը ձևավորվել է այն բանից հետո, երբ Կենտրոնական Ասիայի երկրները մտած Ռուսական կայսրության կազմի մեջ։ Հայերի մեծ ներհոսք է գրանցվել Ղազախստան հատկապես խորհրդային տարիներին։

Ղազախահայերը բնակվում են այնպիսի քաղաքներում, ինչպիսիք են Կարագանդան, Ալմաթան, Աստանան և Պավլոդարը։ Ներկայումս Ղազախստանում բնակվում է 20-25 հազար հայ։ Ղազախստանում գործում է մի շարք կիրակնօրյա դպրոցներ, որտեղ սովորում են 300-400 մարդիկ։

2004 թվականին Ալմա-Աթայում ստեղծվել է «Նաիրի» մշակութային կենտրոնը՝ Արտուշ Կարապետյանի նախաձեռնությամբ[6][7]։

Ղազախստանի հայերը ակտիվորեն ներգրավված են երկրի քաղաքական կյանքի մեջ։

Դեսպանություններ խմբագրել

Հայաստան
Ղազախստան

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Քաղաքական հարաբերություններ». Հայաստանում Ղազախստանի դեսպանություն. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունվարի 15-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 5-ին.
  2. «Արա Սահակյանը նշանակվեց դեսպան Ղազախստանում». Վերցված է 2016 թ․ մարտի 9-ին.
  3. «Ղազախստանի նախագահի հրամանագիր». Ղազախստանի նախագահի պաշտոնական կայք. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 9-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 9-ին.
  4. «Դեսպանությանգ գլխին». Ղրղզստանում Ղազախստանի դեսպանություն. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 9-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 9-ին.
  5. «առևտրա-տնտեսական հարաբերությունները Հայաստանի և Ղազախստանի Հանրապետությունների միջև». Ղազախստանի դեսպանություն Հայաստանում. Վերցված է 2016 թ․ հունվարի 5-ին.
  6. «Об организации». «Նաիրի» մշակութային ասոցացիա կենտրոն. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 3-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 27-ին.
  7. «Արտուշ Մեսրոպի Կարապետյան». «Նաիրի» մշակութային ասոցացիա կենտրոն. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 3-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 27-ին.

Արտաքին հղումներ խմբագրել