Դանիել Դզնունի

հայ արվեստագետ

Դանիել Մարտինի Դզնունի (իսկական ազգանունը՝ Ուզունբաջաղյան, հոկտեմբերի 2 (14), 1895[1][2], Բելոգորսկ, Սիմֆերոպոլի շրջան, Տավրիկյան նահանգ, Ռուսական կայսրություն[1][2] - հոկտեմբերի 30, 1967(1967-10-30)[1][2], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1][2]), հայ արվեստաբան, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1965

Դանիել Դզնունի
Դիմանկար
Ծնվել էհոկտեմբերի 2 (14), 1895[1][2]
ԾննդավայրԲելոգորսկ, Սիմֆերոպոլի շրջան, Տավրիկյան նահանգ, Ռուսական կայսրություն[1][2]
Մահացել էհոկտեմբերի 30, 1967(1967-10-30)[1][2] (72 տարեկան)
Մահվան վայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1][2]
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Ազգությունհայ
ԿրթությունՆերսիսյան դպրոց (1917)[1] և Հայկական պետական մանկավարժական համալսարան (1953)[1]
Մասնագիտությունարվեստագետ
ԱշխատավայրՀայֆիլմ[1]
Զբաղեցրած պաշտոններտնօրեն
ԿուսակցությունԽՄԿԿ[1]
Պարգևներ և
մրցանակներ
Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան
և Հայկական ԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ

Կենսագրություն

խմբագրել

1917 թվականին ավարտել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցը, 1953 թվականին՝ Երևանի Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտը։/

Հայկական կինեմատոգրաֆիայի հիմնադիրներից է։ 1923-1937 թվականներին (ընդմիջումներով) եղել է «Հայկինոյի» տնօրեն։ 1924 թվականին նախաձեռնել է հայկական առաջին խաղարկային ֆիլմի ստեղծումը, որի համար հրավիրել է Համո Բեկնազարյանին, ով մինչ այդ գտնվում էր Թիֆլիսում ու հասցրել էր իրագործել վրացական կինոյի հիմնադրումը` այնտեղ բեմադրելով երեք կինոնկար[3]։ Ըստ Դզնունու՝ նրանք սկսել են ընդամենը 60 ռուբլուց[4] նկարահանել կինո մի երկրում, որն ընդամենը մի քանի տարի առաջ էր տեսել ջարդ, գաղթ ու պատերազմներ։ Իր նախաձեռնած «Նամուս» ֆիլմի համար[5] 1938 թվականին նա բռնադատվել է 1938–1943 թթ.՝ ազգայնական տարրեր ունենալու համար։ 5 տարի գտնվել է ԽՍՀՄ բանտերում և համակենտրոնացման ճամբարներում։ Արդարացվել է 1954 թվականին։

Գրել է թատերախոսություններ, «Հայկինոյի զարգացման ուղիները» (1927), «Հայկինոն 10 տարում» (1933), «Ժողովրդական արտիստուհի Նինա Մանուչարյան» (1960), «Ուրվագիծ հայկական կինեմատոգրաֆիայի պատմության» (1961), «Ժողովրդական արտիստ Գրիգոր Ավետյան» (1963), «Վաստակավոր արտիստ Համբարձում Խաչանյան» (1967) աշխատությունները։

Պարգևներ

խմբագրել

Պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի 2 շքանշանով։

  • «Ուրվագիծ Հայաստանի կինեմատոգրաֆիայի պատմության», Դզնունի, Դանիել Մարտինի, Երևան։ Հայպետհրատ, 1961 . 269 էջ։
  • «Գրիգոր Ավետյան», Դզնունի, Դանիել Մարտինի, Երևան։ ՀԹԸ, 1963 . 166 էջ..
  • «Համբարձում Խաչանյան» Դզնունի, Դանիել Մարտինի, Երևան։ Հայաստան, 1967. 97 էջ։
  • «Հայ կերպարվեստագետներ, համառոտ բառարան», Դանիել Դզնունի, «Լույս» հրատարակչություն, Երևան, 1977 թ.։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 Ով ով է. հայեր (հայ.) / Հ. ԱյվազյանԵրևան: Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 2005. — հատոր 1.
  3. «ՀԱՄՈ ԲԵԿՆԱԶԱՐՅԱՆ. Կինոյի հայ աշխարհակալը». Kinoashkharh. 2012 թ․ մայիսի 2. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 3-ին.
  4. Դզնունի, Դանիել (1961). Ուրվագիծ Հայաստանի կինոմատոգրաֆիայի պատմության.
  5. Գալստյան, Վիգեն (2006). Հայկական կինոազդագիր. մոռացված արվեստ. Երևան: ԱրտՖիլմ ՍՊԸ. ISBN 99941-2-043-3.

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դանիել Դզնունի» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 367