Ստեփան Աղաբեկի Կևորկով (Ստեփան Կևորկյանց, մարտի 19 (ապրիլի 1), 1903, Մոսկվա, Ռուսական կայսրություն[1] - օգոստոսի 15, 1991(1991-08-15) կամ հուլիսի 15, 1991(1991-07-15)[2], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ խորհրդային կինոռեժիսոր, սցենարիստ, դերասան, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1963), ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (19701930 թվականին ավարտել է Մոսկվայի կինեմատոգրաֆիայի պետտեխնիկումը։ ՀԽՍՀ պետական մրցանակի դափնեկիր։ ԽՄԿԿ անդամ 1945 թվականից։ Երկրորդ համաշխարհային պատերազմի մասնակից։

Picto infobox cinema.png
Ստեփան Կևորկով
Ստեփան Կևորկով.jpg
Ծնվել էմարտի 19 (ապրիլի 1), 1903
ԾննդավայրՄոսկվա, Ռուսական կայսրություն[1]
Մահացել էօգոստոսի 15, 1991(1991-08-15) (88 տարեկան) կամ հուլիսի 15, 1991(1991-07-15)[2] (88 տարեկան)
Մահվան վայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԿրթությունՄոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի ինստիտուտ
ՔաղաքացիությունFlag of Russia.svg Ռուսական կայսրություն և Flag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Մասնագիտացումդերասան և կինոռեժիսոր
Պարգևներ

Order Of The Patriotic War (2nd Class).png Order of the October Revolution (2).png Order of the Red Banner of Labour OBVERSE.jpg People Artist of the USSR1.jpg

People's Artist of the Armenian SSR.jpg
IMDbID ID 1293046

Գեորգի Կևորկովի և Ռուբեն Գևորգյանցի հայրն է։

ԿենսագրությունԽմբագրել

Ստեփան Կևորկովը ծնվել է 1903 թվականին Մոսկվայում։ 1914-1917 թվականներին սովորել է գիմնազիայում։ Նրան ուսուցանել են կինոարվեստի մեծ գիտակներ Ս. Կոմարովը, Ս. Էյզենշտեյնն ու Վ. Պուդովկինը։ 1930 թվականին ավարտել է Մոսկվայի Կինեմատոգրաֆիայի պետական տեխնիկումը։ 1933-1936 թվականներին «Մոսֆիլմ» և «Ադրբկինո» ստուդիաներում աշխատել է Ն. Շենգելայայի և Ա. Դովժենկոյի հետ։ 1935 թվականին մեկնել է Մոսկվա և մասնակցել Ալեքսանդր Դովժենկոյի «Աէրեգրադ» կինոերկի նկարահանման աշխատանքներին իբրև ասիստենտ։ 1936 թվականին Համո Բեկնազարյանի և Դանիել Դզնունու հրավերով Կևորկովը մեկնել է Հայաստան։ 1936 թվականից եղել է Հայկինոյի (այժմ՝ Հայֆիլմ) կինոստուդիայի ռեժիսոր։ 1958-1962 թվականներին եղել է ՀԽՍՀ Կինոգործիչների միության նախագահ, 1962-1967 թվականներին՝ ՀԿՄ վարչության առաջին քարտուղար։ Հայ կինեմատոգրաֆիստներից առաջինն էր, որ արժանացել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստի կոչման (1970)[3]։

Մասնակցություն Երկրորդ համաշխարհային պատերազմինԽմբագրել

Մասնակցել է Երկրորդ համաշխարհային պատերազմի Արևելյան ռազմաճակատի («Հայրենական մեծ պատերազմ») գործողություններին, պարգևատրվել է «Հայրենական մեծ պատերազմի» 2-րդ աստիճանի շքանշանով, Հոկտեմբերյան հեղափոխության, Աշխատանքային կարմիր դրոշի շքանշաններով և բազմաթիվ մեդալներով[4]։

ՖիլմագրությունԽմբագրել

Կինոնկարներից են՝ «Լեռնային արշավ» (1939), «Ճանապարհ» (1961

Քարամյանի հետ բեմադրել է «Ուրվականները հեռանում են լեռներից» (1955), «Ամպրոպի արահետով» (1956), «Պայթյուն կեսգիշերից հետո» (1968

Հեղափոխական Կամոյի կյանքին և հերոսական գործունեությանն են նվիրված նրանց «Անձամբ ճանաչում եմ» (1958), «Արտակարգ հանձնարարություն» (1965) կինոնկարները։

Գրիգոր Մելիք-Ավագյանի հետ նկարահանել է «Կամոյի վերջին սխրանքը» (1973

ԿինոնկարներԽմբագրել

ՄրցանակներԽմբագրել

  • ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ, 1963
  • ՀԽՍՀ պետական մրցանակ (1967) («Անձամբ հայտնի» և «Հատուկ հանձնարարություն» ֆիլմերի համար)
  • ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1970)
  • Աշխատանքային կարմիր դրոշի շքանշան
  • Հոկտեմբերյան հեղափոխության շքանշան
  • Հայրենական մեծ պատերազմի 2-րդ աստիճանի շքանշան

ԾանոթագրություններԽմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 388