Հայրապետ Մարգարյան

հայ պատմաբան

Հայրապետ Մարգարյան (1950 թվականի հոկտեմբերի 10), պատմաբան, պատմական գիտությունների դոկտոր (1996), պրոֆեսոր (2003

Հայրապետ Մարգարյան
Ծնվել է1950 թվականի հոկտեմբերի 10
ԾննդավայրԱրարատի մարզի Այգավան գյուղ
Մահացել է2021 թվականի մայիսի 2
ՔաղաքացիությունՀայաստան Հայաստան
Ազգությունհայ
ԿրթությունՀԽՍՀ ԳԱ Արևելագիտության ինստիտուտի ասպիրանտուրա
Գիտական աստիճանպատմական գիտությունների դոկտոր
Մասնագիտությունպատմաբան
Աշխատանքգիտաշխատող, դասախոս
ԱշխատավայրՀԽՍՀ ԳԱ Արևելագիտության ինստիտուտ, Երևանի պետական համալսարան
Կայքhy-am.facebook.com/hayrapet.margaryan.7

Կենսագրություն

խմբագրել

Ծնվել է 1950 թվականի հոկտեմբերի 10-ին Հայաստանի Արարատի մարզի Այգավան գյուղում։ 1967 թվականին տեղի միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո 1967 թվականին ընդունվել և 1972 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի Պատմության ֆակուլտետը։ 1973–1975 թվականներին ուսանել է ՀԽՍՀ Գիտությունների ակադեմիայի Արևելագիտության ինստիտուտի ասպիրանտուրայում՝ Կովկասագիտություն մասնագիտությամբ։ 1973–1996 թվականներին աշխատել է նույն ինստիտուտում նախ որպես կրտսեր, ապա ավագ և առաջատար գիտաշխատող։ 1979 թվականին պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն «Հյուսիսային Հայաստանը և Վրաստանը 12-րդ դարի 20-70-ական թվականներին» թեմայով։ 1982 թվականից անցել է դասախոսական աշխատանքի։ 1986 թվականին Հայրապետ Մարգարյանը պարգևատրվել է «Աշխատանքային արիության համար» մեդալով։ 1989 թվականին նրան շնորհվել է դոցենտի կոչում։ 1996 թվականին պաշտպանել է դոկտորական ատենախոսություն «Ռազմաքաղաքական տեղաշարժերը Մերձավոր Արևելքում և հայ ավատատիրական ավագանին (12-րդ դարումXIV դարի I կեսին)» թեմայով։ 1996–2000 թվականներին՝ եղել է ԵՊՀ Պատմության ֆակուլտետի Հայոց պատմության ամբիոնի դոցենտ։ 2003 թվականին ստացել է պրոֆեսորի գիտական կոչում։ 2003–2007 թվականներին եղել է ԵՊՀ Պատմության ֆակուլտետի Հայոց պատմության ամբիոնի պրոֆեսոր։ 2007 թվականից ԵՊՀ Պատմության ֆակուլտետի Հայաստանի հարակից երկրների պատմության ամբիոնի վարիչն է։ Հայրապետ Մարգարյանը ընդգրկված է ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտում գործող գիտական աստիճաններ շնորհող ԲՈՀ-ի մասնագիտական խորհրդի կազմում։

Գիտա-մանկավարժական գործունեություն

խմբագրել

1990-ական թվականներին ակտիվորեն մասնակցել է դպրոցական և բուհական նոր դասագրքերի ստեղծմանը։ «Հայոց պատմություն» 5-րդ և 6-րդ դասարանների գործող դասագրքերի հիմնական հեղինակներից է։ Մասնակցել է «Հայաստանի հարակից երկրների պատմություն» (Երևան, 1992) դպրոցական և «Հայոց պատմության հիմնահարցեր» (Երևան, 2000) բուհական ուսումնական ձեռնարկների ստեղծմանը։ Գիտական հետազոտությունները վերաբերում են Հայաստանի և Վրաստանի Միջնադարյան պատմությանը, հայոց և վրաց աղբյուրագիտությանն ու պատմագրությանը։

Գրականություն

խմբագրել

Արտաքին հղումներ

խմբագրել