ԵՊՀ Պատմության ֆակուլտետի Հայաստանի հարակից երկրների պատմության ամբիոն

ԵՊՀ պատմության ֆակուլտետի Հայաստանի հարակից երկրների պատմության ամբիոն, ԵՊՀ կազմում գործող հնագույն ֆակուլտետներից մեկի ամբիոններից մեկը։

Պատմություն խմբագրել

Հայաստանի հարակից երկրների պատմության ամբիոնը ստեղծվել է 1998 թ․, ավելի վաղ համալսարանում գործող ԽՍՀՄ և ԽՄԿԿ պատմության ամբիոնների հիմքի վրա։ Նրա առջև խնդիր էր դրված ուսանողներին դասավանդել այն երկրների (Ռուսաստան, Իրան, Թուրքիա, Վրաստան, Ադրբեջան) պատմությունը, որոնք սերտ առնչություններ են ունեցել մեր ժողովրդի հետ։ Անհրաժեշտություն էր զգացվում վերագնահատել և նորովի արժեքավորել Հայաստանի հարակից երկրների հետ մեր փոխհարաբերությունների պատմությունը, իրատեսական պատկերացում ունենալ հարևան պետությունների վերաբերյալ[1]։

Ամբիոնի վարիչներ խմբագրել

Ամբիոնի ներկայիս վարիչն է Հայրապետ Գևորգի Մարգարյանը, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր[1]։ Նախկինում այդ պաշտոնը զբաղեցրել են մի շարք նշանավոր հայ պատմաբաններ։

Ամբիոնի գիտամանկավարժական գործունեությունը խմբագրել

Մասնավորապես` հանրապետության համար առաջնահերթ կարևորություն են ներկայացնում Կովկասի երկրները, որոնց հետ փոխհարաբերությունները անցյալում միջնորդավորված են եղել։ Ուստի այդ երկրների մասին մեզանում գերիշխել են այն տեսակետները, որոնք ձևավորվել են` ելնելով ռուսական(խորհրդային) քաղաքականության դրույթներից։ Վերջին տարիների ընթացքում դիտվում է նաև արևմտյան երկրների հետաքրքրություններով թելադրված հայացքների տարածում։ Կասկած չի կարող լինել, որ օտար պետությունների և մշակույթների պարտադրած պատկերացումները և տեսակետները էականորեն խանգարում են հարևան երկրների հետ բնականոն հարաբերությունների զարգացմանը։ Բակալավրիատի և մագիստրատուրայի դասընթացներ մշակելիս մտցվում են այնպիսի նոր կուրսեր, հաշվի կառնեին Հայաստանի Հանրապետության շահերն ու հետաքրքրությունները։ Ելնելով ժամանակի պահանջներից` ամբիոնում 2009 թ․ մշակվեց «կովկասագիտություն» մասնագիտությամբ մագիստրոսական ծրագիր[1]։ Կովկասագիտության գծով կատարվող աշխատանքները նոր աստիճանի բարձրացվեցին 2011 թ․, երբ ֆակուլտետի կազմում բացվեց Կովկասագիտության առանձին բաժին, որի ուսումնական ծրագրի մշակման ու սպասարկման աշխատանքները իրականացնում են ամբիոնի դասախոսները։ Մասնավորապես` ուսանողները հնարավորություն ունեն ուսումնասիրել Կովկասի երկրների պատմությունը, հնագիտությունը և ազգագրությունը, ինչպես նաև յուրացնել վրացերեն ու ադրբեջաներեն լեզուները[1]։

Աշխատակիցներ խմբագրել

Հայաստանի հարակից երկրների պատմության ամբիոնի աշխատակիցներ են համարվում.

Աշխատություններ խմբագրել

Տես նաև խմբագրել

Գրականություն խմբագրել

  • Երևանի պետական համալսարանի 90-ամյա պատմության ֆակուլտետը, խմբ. Էդ. Գ. Մինասյան, Երևան, ԵՊՀ, 2009։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 ԵՊՀ պաշտոնական կայք։ Պատմության ֆակուլտետ։ Հայաստանի հարակից երկրների պատմության ամբիոն։ [1] Արխիվացված 2017-02-12 Wayback Machine
  2. www.historyofarmenia.am
  3. www.historyofarmenia.am, Abrahamyan

Աղբյուրներ խմբագրել