Ղարադաղի կամ Հայկական լեռներ, լեռներ (Պարսկերեն՝ ارسباران {Arasbârân}) լեռնաշղթա Հայկական Լեռնաշխարհի հարավ-արևելքում և Իրանի հյուսիս-արևմուտքում։ Հյուսիսից ողողվում է Արաքսի ջրերով, արևմուտքից սկիզբ են տալիս Մարանդ գետին, հարավ-արևմուտքից սահմանակից են Նոր-Շիրական կամ Միշոուդաղ լեռնային համակարգին, հարավից և արևելքից սահմանափակված են Ահար ու Գառնարած գետերով։ Լեռնաշղթան ընկած է Ուրմիա լճից հյուսիս-արևելք, Արաքսի աջ ափին, այն աղեղնաձև է։ Բարձրագույն կետն է Սուրաջար թեֆեն է (2941 մ․), երկրորդը Հաշտասար լեռն է (2939 մ․) արևելյան մասում։ Հաշտասարից մոտ 25 կմ․ արևմուտք գտնվում է Դրունք-Հայոց լեռնանցքը, որով հնում անցնում էին Հայաստանը Պարսկաստանին կապող ուղիները։ Հաշտասարից մոտ 30 կմ արևելք գտնվում է Դրունք-Կասպից լեռնանցքը, որը հնում կապում էր Վարդանակերտն ու ողջ Փայտակարան աշխարհը Պարսկաստանի հետ։

Հայկական լեռներ
ՏեսակՅՈՒՆԵՍԿՕ-ի կենսոլորտային արգելոց, բնության հատուկ պահպանվող տարածք և լեռ
Երկիր Իրան[1]
ՎարչատարածքԱրևելյան Ադրբեջան
Մակերես724,6 հեկտար
Քարտեզ
Քարտեզ

Պատմություն

խմբագրել

Դարեր շարունակ լեռները եղել են հայաբնակ։ Լեռնաշղթան հայ-պարսկական բնական սահմանն էր Երվանդունիների (մ.թ.ա. 570-201), Արտաշեսյանների (մ.թ.ա. 189-1) և Արշակունիների թագավորության (66-428) դարաշրջանում։ Լեռների հյուսիսային փեշերը գտնվում են պատմական Պարսպատունիք երկրամասում որն Արտաշես Ա-ը Փայտակարանի հետ միասին միացրել է Մեծ Հայքին, հարավաշին փեշերը պատկանում էին Պարսկաստանին։ Վարչական առումով Պարսպատունիքի արևմտյան հատվածը մտնում էր Վասպուրական, իսկ արևելյանը՝ Փայտակարան նահանգների մեջ։ Արշակունիների ժամանակաշրջանում Պարսպատունիքը ևս եղել է Մեծ Հայքի կազմում՝ ստանալով Մարդպետական անվանումը։ 387 թվականի Հայաստանի առաջին բաժանումից որոշ ժամանակ անց Մարզպանական Հայաստանի սահմանն է դառնում Արաքս գետը, և Հայկական լեռները անցնում են Ատրպատականին։ Արաբական տիրապետության ժամանակ Հայկական լեռները կրկին դառնում են Հայաստանի բնական սահմանը. Արմինիա կուսակալության հարավային ուղին Ատրպատականի հետ կապվում էր այստեղով։ Բագրատունիների օրոք Պարսպատունիքի մի մասը ազատագրվել է մտել Հերի ամիրայության կազմի մեջ։ Բագրատունիների անկումից հետո Պարսպատունիքը զավթել են սելջուկ թուրքերը, մոնղոլ-թաթարները, պարսիկները և այլ զանազան ցեղեր։ 1555 թ պայմանագրի Պարսպատունիքի զգալի մասը անցել է Սեֆևյան Պարսկաստանին։

Այժմ Պարսպատունիքում ապրում են շատ հայեր։

Ծանոթագրություններ

խմբագրել
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։