Պարսպատունիք
Պարսպատունիք, գավառ Մեծ Հայքի Վասպուրական նահանգի կազմում[1]։
Աշխարհագրություն խմբագրել
Ենթադրվում է որ Արտաշես Ա-ը Փայտակարանի հետ Պարսպատունիքը միացրել է Մեծ Հայքին։ Արշակունիների ժամանակաշրջանում Պարսպատունիքը եղել է Մեծ Հայքի կազմում՝ ստանալով Մարդպետական անվանումը։
Պատմություն խմբագրել
Հայաստանի 387 և 581 թթ բաժանումից հետո Պարսպատունիքի մի մասը կցվել է Սասանյան Իրանին։ Բագրատունիների օրոք Պարսպատունիքի մի մասը ազատագրվել է մտել Հերի ամիրայության կազմի մեջ։ Բագրատունիների անկումից հետո Պարսպատունիքը զավթել են սելջուկյան թուրքերը, մոնղոլ-թաթարները, պարսիկները և այլ զանազան ցեղեր։ 1555 թ պայմանագրի Պարսպատունիքի զգալի մասը անցել է Սեֆյան Պարսկաստանին։ Պարսպատունիքի տարածքը այժմ գտնվում է Ուրմիա լճի հյուսիսային և հյուսիսարևելյան կողմում, ներկայիս Իրանի տարածքում է։ Այժմ Պարսպատունիքում ապրում են շատ հայեր։ Կենտրոնը Հեր (այժմ՝ Խոյ) քաղաքն էր։
Տես նաև խմբագրել
Գրականություն խմբագրել
- Թ.Խ. Հակոբյան (1981). Հայաստանի պատմական աշխարհագրություն. Երևան։ «Միտք»։
Արտաքին հղումներ խմբագրել
- Մեծ Հայքի վարչական բաժանումը Archived 2013-12-27 at the Wayback Machine.
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ «Մեծ Հայքի վարչական բաժանումը»։ Արխիվացված է օրիգինալից 2013-12-27-ին։ Վերցված է 2011-11-02