Հայլբրոն (գերմ.՝ Heilbronn,Գերմաներեն արտասանություն՝ [[Միջազգային հնչյունական այբուբեն|[haɪlˈbʁɔn]]] ( )), քաղաք Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բադեն Վյուրթեմբերգ երկրամասի հյուսիսում, Հայդելբերգից՝ 55 կիլոմետր դեպի հարավ-արևելք, Շտուտգարտից՝ 35 կիլոմետր դեպի հյուսիս: Նույնանուն շրջանի՝ «Landkreis Heilbronn»-ի և Հայլբրոն-Ֆրանկոնիա տարածաշրջանի (Heilbronn-Franconia region) վարչական կենտրոնն է: Ընկած է Նեկար գետի ափին (գետային խոշոր նավահանգիստ է)՝ տարածվելով գետահովտում և զբաղեցնելով 99,9 կմ² տարածք (20-րդ դարում զգալի չափով ընդարձակվել է մերձակա բնակավայրերը իր մեջ ներառելով): Ծովի մակերևույթից միջին բարձրությունը 157 մետր է: Բնակչության թվաքանակը 2017 թվականի դեկտեմբերի 31-ի տվյալներով եղել է 125 113, խտությունը՝ 1.226 մարդ յուրաքանչյուր քառակուսի կիլոմետրի վրա: Պաշտոնական կոդը (AGS-ը)՝ 8121000:

Բնակավայր
Հայլբրոն
գերմ.՝ Heilbronn
Զինանշան
Wappen Heilbronn.svg

Rathaus HN.JPG
ԵրկիրԳերմանիա Գերմանիա
Ներքին բաժանումBiberach?, Böckingen?, Frankenbach?, Horkheim?, Klingenberg?, Neckargartach? և Sontheim?
Առաջին հիշատակում741
Մակերես99,89 կմ²
ԲԾՄ157 մետր
Բնակչություն125 960 մարդ (սեպտեմբերի 30, 2019)[1]
Ժամային գոտիUTC+1 և UTC+2
Հեռախոսային կոդ7066 և 7131
Փոստային ինդեքսներ74072–74081[2]
Ավտոմոբիլային կոդHN
Պաշտոնական կայքheilbronn.de
##Հայլբրոն (քաղաք) (Գերմանիա)
Red pog.png

2020 թվականի փետրվարի 1-ին Հայլբրոնին շնորհվել է համալսարանական քաղաքի կոչում[3]:

ՊատմությունԽմբագրել

Հայլբրոնը հին բնակավայր է: Պատմական փաստաթղթերում առաջին անգամ հիշատակվել է 741 թվականին, «villa helibrunna» անվանումով: 1225 թվականին ստացել է քաղաքի, 1371-ին՝ կայսերական ազատ քաղաքի կարգավիճակ: Միջին դարերում ծաղկում է ապրել առևտրային ճանապարհների վրա գտնվելու և գետային նավահանգիստ ունենալու շնորհիվ: 1633 թվականին այստեղ կնքվել է Շվեդիայի հետ դաշնություն կազմելու վերաբերյալ պայմանագիր (Heilbronnförbundet)[4]: 19-րդ դարում քաղաքը զարգացել է առավել բուռն թափով, դասվել Բադեն-Վյուրթեմբերգի կարևորագույն արդյունաբերական կենտրոնների շարքին. զարկ է տրվել գինեգործությանը, կառուցվել են նաև արդյունաբերական այլ ձեռնարկություններ: Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին դարձել է առանձնապես վնասված եվրոպական քաղաքներից մեկը. հենց միայն 1944 թվականի դեկտեմբերի 4-ին անգլո-ամերիկյան ռազմական օդուժի իրականացրած ռմբակոծությունների հետևանքով զոհվել է ավելի քան 6.500 մարդ, ավերվել են բազմաթիվ շինություններ[5]: Պատերազմի ավարտից հետո քաղաքն արագորեն բուժել է վերքերը, դարձել դինամիկ զարգացող արդյունաբերական և առևտրային կենտրոն:

ՏնտեսությունԽմբագրել

Տնտեսության բնագավառում Հայլբրոնն առաջին հերթին հայտնի է այստեղ արտադրվող կարմիր գինիներով, այդ իսկ պատճառով նրան անվանում են «գինու քաղաք» (Stadt des Weins): Հայրենի քաղաքին լայն ճանաչում էր բերել նաև կառագործ վարպետ Դրոգմյոլլերը (1920-2005), որի արհեստանոցներում աշխատողները զբոսաշրջային կառքեր էին հավաքում օգտագործելով «Մերսեդես» և «Վոլվո» ֆիրմաների ավտոմեքենաների համապատասխան մասեր:

Հայլբրոնում զարգացած են մեքենաշինությունը (գործում են «Լեպլե», «Տյուսսեն-Կրուպ» և հայտնի այլ ընկերությունների գործարաններ, Audi, BMW, Mercedes և Porsche ֆիրմաների ավտոմեքենաների մասեր արտադրող ձեռնարկություններ), սննդի արդյունաբերությունը («Կամպինա», «Կնորր» և այլ գործարաններ), թղթի, քիմիական, միկրոէլեկտրոնիկայի արտադրությունը։ Այստեղ իր ձեռնարկությունն ունի նաև միկրոֆոններ ու դինամիկներ արտադրող «Beyerdynamic» ֆիրման: Քաղաքի հայտնի ձեռնարկություններից է նաև «Südwestdeutsche Salzwerke AG»-ը, որ տարեկան արտադրում է շուրջ 2,5 միլիոն տոննա քարաղ և այդ ցուցանիշով երկրորդ տեղն է զբաղեցնում Գերմանիայում: Քաղաքի, տարածաշրջանի և ամբողջ երկրի տնտեսության մեջ կարևոր դեր է խաղում նաև նրա՝ Նեկար գետի վրա գտնվող նավահանգիստը:

Գրականության մեջ և կինոյումԽմբագրել

Հայլբրոնը հաճախ պատկերավոր կերպով անվանվում է «Քեթխենի քաղաք». նկատի է առնվում 19-րդ դարի գերմանացի նշանավոր գրող Հայնրիխ ֆոն Քլայսթի «Հայլբրոնցի Քեթխենը» ստեղծագործությունը: Հայլբրոնում են ծավալվում նաև Վոլֆգանգ Գյոթեի «Գյոթց ֆոն Բեռլիխինգեն» թատերգության գործողությունները: Գերմանական այս քաղաքը հիշատակվում է «Շերլոկ Հոլմս․ Ստվերների խաղ» կինոնկարում. ըստ այդ ֆիլմի դիպաշարի՝ հենց Հայլբրոնում է գտնվում Ջեյմս Մորիարտիին պատկանող զինագործարանը, որ զենք է մատակարարում ողջ Եվրոպային:

Տեսարժան վայրերԽմբագրել

  • Կիլիանսկիրխեն (Kilianskirche) - Վերածննդի դարաշրջանի եկեղեցի
  • Սբ. Նիկողայոսի եկեղեցին (Nikolaikirche) - գոթիկա ոճի պատմաճարտարապետական հուշարձան
  • Պողոս-Պետրոս եկեղեցին (Sankt Peter u. Paul) և Դոյչհոֆ դղյակը (Deutschhof) - բարոկկո ոճի կառույցներ
  • հին սինագոգը (1877 – 1938 թթ.) - կառուցվել է էկլեկտիկ ճարտարապետության ոճով
  • գինու վիլլան
  • աստղագիտական ժամացույցը
  • «Experimenta» թանգարանը
  • հին քաղաքապետարանը

Անվանի հայլբրոնցիներԽմբագրել

Քույր քաղաքներԽմբագրել

ՊատկերասրահԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. https://www.statistikportal.de/de/produkte/gemeindeverzeichnisDESTATIS.
  2. https://www.suche-postleitzahl.org/heilbronn-plz-74072-74081.469a
  3. «Heilbronn wird Universitätsstadt»։ Stadt Heilbronn (German)։ 2019-12-13 
  4. Carlquist, Gunnar (red.) (1932). Svensk uppslagsbok. Malmö: Svensk Uppslagsbok AB:s förlag, band 12 s. 926.
  5. http://statistik-bw.de/Veroeffentl/Statistische_Berichte/3126_11001.pdf%7Ctítulo=Bevölkerung und Erwerbstätigkeit 2011|data=|publicado=Statistisches Landesamt Baden-Württemberg|língua=alemão|acessodata=2013-02-15|arquivourl=https://web.archive.org/web/20121017132834/http://statistik-bw.de/Veroeffentl/Statistische_Berichte/3126_11001.pdf%7Carquivodata%3D2012-10-17%7Curlmorta%3Dyes%7D%7D
  6. «Heilbronner Stadtzeitung» (pdf)։ Stadt Heilbronn (German)։ 2019-09-25։ էջ 1 

Արտաքին հղումներԽմբագրել

ԳրականությունԽմբագրել

  • Chronik der Stadt Heilbronn. Stadtarchiv Heilbronn, Heilbronn 1895–2004, bislang erschienen sind die Bände I–VII (741 bis 1957) und X (1970 bis 1974)
  • Heilbronner Köpfe. Lebensbilder aus vier Jahrhunderten. Bislang 7 Bde. Stadtarchiv Heilbronn, seit 1998.
  • Marianne Dumitrache, Simon M. Haag: Archäologischer Stadtkataster Baden-Württemberg. Bd. 8: Heilbronn. Landesdenkmalamt Baden-Württemberg, Stuttgart 2001, ISBN 3-927714-51-8.
  • Julius Fekete: Kunst- und Kulturdenkmale im Stadt- und Landkreis Heilbronn. Theiss, Stuttgart 2002, ISBN 3-8062-1662-2.
  • Helmut Schmolz, Hubert Weckbach: Heilbronn. Geschichte und Leben einer Stadt. 2. Auflage. Konrad, Weißenhorn 1973, ISBN 3-87437-062-3.