Volvo Group (շվեդերեն՝ Volvokoncernen, Aktiebolaget Volvo համառոտ՝ AB Volvo, VOLVO) շվեդական արտադրական միջազգային ընկերություն է, որի գլխավոր նստավայրը գտնվում է Գութենբերգում: Առանցքային արտադրությունը համարվում է բեռնատարների, ավտոբուսների և շինարարական սարքավորումների արտադրությունը, արտահանումը և վաճառքը, միևնույն ժամանակ Volvo ընկերությունը արտադրում է ծովային և արդյունաբերական շարժիչների համակարգեր և մատուցում ֆինանսական ծառայություններ: 2016թ-ին համարվել է մեծածավալ բեռնատարների արտադրության երկրորդ ամենամեծ ընկերությունը[2]:

Վոլվո
Volvo logo.svg
Տեսակբիզնես ձեռնարկություն, commercial vehicle manufacturer? և ձեռնարկություն
Հիմնադրված է1927
ՀիմնադիրSKF?
ՎայրԳյոթեբորգ
ԵրկիրFlag of Sweden.svg Շվեդիա
ՏնօրենMartin Lundstedt?
Արդյունաբերությունավտոմոբիլային արդյունաբերություն
Աշխատողների թիվ94 914 մարդ (2016)[1]
Դուստր ընկերություններVolvo Buses?, Volvo Trucks?, Volvo (United States)?, Volvo (Canada)?, Volvo (Germany)?, Volvo Powertrain? և Volvo Construction Equipment?
Կայքvolvocars.com
ԲորսաՍտոկհոլմի ֆոնդային բիրժա
Volvo Վիքիպահեստում

Ավտոմոբիլների արտադրությամբ զբաղվեղ «Volvo Cars» ընկերությունը, որի կենտրոնը նույնպես համարվում է Գուտենբերգը, «AB Volvo»-ի մի մասն էր կազմում մինչև 1999թ. երբ այն վաճառվում է «Ford Motor Company» ընկերությանը: 2010թ-ից սկսած այն պատկանում է չինական «Geely Holding Group» միջազգային ավտոմովիլային ընկերությանը: «AB Volvo» և «Volvo Cars» ընկերությունները կրում են նույն լոգոն և համագործակցում են միմյանց հետ՝ ձեռնարկելով Շվեդիայում գտնվող վոլվոյի թանգարանը:

Ընկերությունը 1935թ-ին գլխավորել է Ստոկհոլմի ֆոնդային բորսան, և «NASDAQ»-ի ցուցանիշներում էր 1986-2007թթ[3]:

Վոլվո ընկերությունը հիմվել է 1915թ-ին «SKF» ընկերության կողմից: Այնուամենայնիվ «AB Volvo» և «Volvo Cars» ընկերությունները 1927թ-ի ապրիլի 14-ին թողարկած իրենց առաջին մեքենան՝ «Volvo ÖV 4», համարում են իրենց սկիզբը[4]:

ՊատմությունԽմբագրել

Սկզբի տարիները և համաշխարհային տարածումըԽմբագրել

Բրենդի Վոլվո անունը գրանցվել է 1911թ-ի մայիսին որպես ապրանքանշան, որը պետք է օգտագործվեր «SKF» ընկերության կողմից թողարկված շրջանաձև մեխանիզմների նոր տեսականու համար: Այն լատիներենից թարգմանաբար նշանակում է (ես պտտում եմ) (volvere) արտահայտությունից սերված: Այս գաղափարը կարճ գոյություն ունեցավ և «SKF» ընկերությունը որոշեց օգտագործել այն իր բոլոր թողարկած ապրանքների համար[5]:

1924թ-ին «SKF» ընկերության վաճառքի մենեջեր Ասսար Գաբրիելսոնը և «KTH» թագավորական համալսարանի շրջանավարտ ինժեներ Գուստավ Լարսոնը որոշեցին ձեռնարկել շվեդական մեքենայի արտադրությունը: Նրանք մտադրված էին կառուցել այնպիսի մեքենաներ, որոնք կդիմակայեն երկրի կոշտ ու քարքարոտ ճանապարհներին և սառը կլիմային[6]:

«AB Volvo» ընկերությունը սկսեցին գործել 1926թ օգոստոսի 10-ից: Շուրջ մեկ տարի նախապատրաստական աշխատանքներ ձեռնարկելուց հետո, անհրաժեշտ հումքերն ու սարքավորումները գտնելուց հետո, ընկերությունը արդեն պատրաստ էր սկսել մեքենայի արտադրությունը «SKF» ընկերության անվան ներքո: «Volvo Group» ընկերությունը իր գոյության սկիզբը համարում է 1927թ, երբ «Volvo ÖV 4» առաջին մեքենան թողարկվեց՝ գլխավորելով Գութենբուրգում Հիսինգենի գործարանի արտադրանքների շարքը[7]: Այդ տարում կառուցվեց միայն 280 մեքենա[8]: Առաջին բեռնատարը «Series 1» թողարկվեց 1928թ հունվար ամսին, որը միանգամից հաջողություն գրանցեց և գրավեց արտասահմանյան ուշադրությունը[5]: 1930թ-ին Volvo-ն վաճառեց 639 մեքենա[8], իսկ շուտով սկսվեց բեռնատարների արտահանումը դեպի Եվրոպա: Մեքենաները Շվեդիայից դուրս ճանաչում ձեռք չբերեցին մինչև երկրորդ համաշխարհային ճակատամարտը[8]: «AB Volvo» 1935թ ներկայացվեց ֆոնդային բորսայում, և «SKF» այնուհետև վաճառեց իր բաժնետոմսերը: Մինչև 1942թ Վոլվոն ձեռք բերեց շվեդական ինժեներական ընկերությունը՝ «Svenska Flygmotor», հետագայում այն վերանվանվում է որպես «Volvo Aero»[5]:

«Pentraverken» Վոլվոյի համար շարժիչներ էր արտադրում, իսկ 1935թ. ներգրավվեց՝ ապահովելով շարժիչների ապահով մատակարարումը և մուտքը ծովային շուկա[9]:

1934թ-ին արտադրվեց առաջին B1 ավտոբուսը, իսկ 1940ական թվականներից սկսեցին արտադրվել ինքնաթիռների շարժիչներ: 1963թ-ին Վոլվոն բացեց «Volvo Halifax Assembly» մասնաճյուղը, որը առաջինն էր Շվեդիայի սահմաններից դուրս գտնվում՝ Նովա Սքոթիա, Կանադա:

1950թ Վոլվոն ձեռք բերեց շինարարության և գյուղատնտեսական սարքավորումների շվեդական արտադրող «Bolinder-Munktell» ընկերությունը[10]: 1973թ-ին «Bolinder-Munktell» ընկերությունը վերանվանվեց որպես «Volvo BM»[11]: 1979թ «Volvo BM» ընկերության գյուղատնտեսական սարքավորումների արտադրության բիզնեսը վաճառվեց «Valmet»-ին[12]: Հետագայում վերակառուցումից և նոր ձեռքբերումներից հետո շինարարական սարքավորումների արտադրության բիզնեսի մնացորդները ձևավորեցին «Vovo Construction Equipment»-ը[10]:

 
1927թ. ապրիլի 14-ին Վոլվոյի կողմից հաջողությամբ թողարկված առաջին մեքենան՝ «Volvo ÖV 4»

Համագործակցությունները և միաձուլման փորձերըԽմբագրել

1977թ. Վոլվոն փորձեց համախմբել շվեդական առանցքային ավտոմոբիլային «Saab-Scania» ընկերությունը, սակայն հետագայում ընկերությունը մերժեց առաջարկը[5]: 1970թ-ին ֆրանսիական «Renault» ընկերությունը սկսեց համագործակցել Վոլվոյի հետ[13]: 1978թ «Volvo Car Corporation» առանձնացավ Վոլվոյից՝ մնալով որպես առանձին ընկերություն[14], և «Renault» ընկերությունը ձեռք բերեց փոքրիկ բաժնետոմս նախքան 1980թ-ին վերակառուցման ժամանակ այն վաճառելը[13]: 1990ականներին Ռենոն և Վոլվոն խորացրին իրենց համագործակցությունը գնումների, հետազոտությունների և որակի վերահսկման գործընթացում՝ միաժամանակ խթանելով միմյանց: Ռենոն պետք էր Վոլվոյին աջակցեր միջին և ցածր մակարդակի փոխադրամիջոցներով, իսկ Վոլվոն վերին սեգմենտներում պետք է կիսեր տեխնոլոգիան Ռենոյի հետ: 1993թ հայտարարվեց 1994թ ին կայանալիք Ռենո-Վոլվո միաձուլումը: Համգործակցումը դրականապես ընդունվեց Ֆրանսիայում, սակայն Շվեդիայի բաժնետերերի կողմից այն չընդունվեց և բոլորը դեմ քվեարկեցին[5][13]: Համագործակցությունը դադարեցվեց 1994թ փետրվարին, և Վոլվոն 1997թ Ռենոյին վաճառեց իր փոքրիկ բաժնեմասը[5]:

1991թ Վոլվոն մասնակցեց Հոլանդիայի Բեռն քաղաքում գտնվող ճապոնական «Mitsubishi Motors» ընկերության մասնաճյուղի հետ համատեղ ձեռնարկությանը: Գործունեությունը, որը անվանվեց «NedCar» սկսեց արտադրել առաջին դասի «Mitsubishi Carisma» մեքենայի կողքին «Volvo S40/V40» մեքենան մինչև 1996թ[15][16]: 1990-ականներին Վոլվոն սկսեց համագործակցել նաև ամերիկյան Ջեներալ Մոթորսի հետ: 1999թ Եվրամիությունը արգելափակեց «Scania AB»[5]:

Կենտրոնացումը խոշոր փոխադրամիջոցների վրաԽմբագրել

 
Վոլվոյի թողարկված էքսկավատորը աշխատանքի պահին Լեհաստանի Թոմասզով քաղաքում

1999թ Վոլվո գրուփը «Volvo Car Corporation» $6.45 բիլլիոնով վաճառեց Ֆորդ մոթորսին: Բաժանումը տեղի ունեցավ «Premier Automotive Group» և «Jaguar», «Land Rover» և «Aston Martin» միջև: Վոլվո ընկերության արտադրված մեխանիզմները և սարքավորումները պետք է օգտագործվեին Ֆորդի, Լենդ Ռովերի և Ասթոն Մարտինի արտադրանքներում: «Land Rover Freelander» երկրորդ դասի մեքենան կառուցվել է «Volvo S80» մեքենայի ոճին նման: «Volvo T5» վառելիքային համակարգը օգտագործվել է «Ford Focus ST և RS» մոդելներում: Վոլվոյի նավիգացիոն համակարգը օգտագործվել է «Aston Martin Vanquish, DB9 և V8 Vantage» մոդելներում[17][18][19]: 1999թ նոյեմբերին Վոլվոն Միթսուբիշի ընկերությունից գնում է ավտոբուսների և բեռնատարների բիզնեսի 5% բաժնետոմս[20]: 2001թ, երբ DaimlerChrysler ընկերությունը Միթսուբիշիից գնեց խոշոր բաժնետոմս[21], Վոլվոն ետ վաճառեց իր գնած փոքր բաժնետոմսը[22]:

«Renault Véhicules Industriels» ընկերությունը, որ ներառում էր «Mack» բեռնատարները, 2001թ-ին վաճառվել է Վոլվոյին, իսկ 2002թ-ին Վոլվոն այն վերանվանեց «Renault Trucks»: Ռենոն դարձավ AB Volvo-ի ամենամեծ բաժնետերը 19.9% բաժնեմասով[23]: 2010թ Ռենոն ավելացրեց իր բաժնեմասը 21.7%-ով[24]:

2006թ «AB Volvo» ձեռք բերեց ճապոնական «Nissan Diesel» ընկերության բեռնատարների բիզնեսի բաժնետոմսերի 13%-ը՝ դառնալով ամենամեծ բաժնետերը. հետագայում կոչվեց «UD Trcks»: «Volvo Group» ձեռք բերեց «Nissan Diesel» ընկերությունը 2007թ-ին՝ ընդլայնելով իր սահմանները ասիական շուկայում[6][25]:

Ռենոն 2010թ հոկտեմբերին վաճառեց իր 14.9% բաժնեմասը «AB Volvo» 3.02 բիլիոն դոլլարով: Բաժնեմասի այս վաճառքը Ռենոին թողեց Վոլվո ընկերության միայն 17.5%-ի իրավունք[24]: 2012թչին Ռենոն վաճառեց իր մնացյալ բաժնեմասը 1.6 բիլիոն դոլարով՝ լքելով շվեդական ընկերությունը որպես ամենամեծ բաժնետեր՝ 6.2% բաժնետոմս և 18.7% քվեարկելու իրավունք[26][27]: Վերջին տարում Վոլվոն վաճառեց իր «Volvo aero» ընկերությունը բրիտանական «GKN» ընկերությանը[28]: 2017թ «Volvo Cars» սեփականատեր «Geekly» ընկերությունը դարձավ Վոլվոյի ամենամեծ բաժնետերը՝ ձեռք բերելով ամենաշատ բաժնեմասերը՝ 8.2% առաջ անցնելով «Industrivärden»-ից: «Industrivärden» պահպանեց ավելի ձայնի իրավունքի առավելությունը[29]:

2013թ դեկտեմբերի Վոլվոն վաճառեց «Volvo Construction Equipment Rents» «Platinum Equity»[30]: 2014թ «Volvo Construction Equipment Rents» ձեռք բերվեց Haul tracks արտադրող «Terex corporation» -ի կողմից, որը ներառեց 5 բեռնատարների և սարքավորումների արտադրություն Շոտլանդիայի Մադերվել քաղաքում[31][32][33]: 2016թ նոյեմբերին Վոլվոն հայտարարեց կառավարման իրացման իր բաժինը վաճառելու մասին, որը բաղկացած էր «Renault Trucks», «Renault Trucks Defense», «Panhard», «ACMAT», ԱՄՆ-ում գտնվող «Mack Defense» և «Volvo Defense»[34]: Վաճառքի ծրագիրը հետագայում չեղարկվեց և 2018թ մայիսին Վոլվոն ընդունեց «Renault Trucks Defense» և վերանվանեց «Arquus»[35]:

2018թ դեկտեմբերին Վոլվոն հայտարարեց, որ մտադիր է վաճառել (WirelessCar) մեքենայի տելեմատիկ սուբիսիդայի 75.1%-ը «Volkswagen» ընկերությանը: Նպատակը կոմերցիոն փոխադրամիջոցների տելեմատիկների վրա կենտրոնանալն էր[36]: Վաճառքը իրականացվեց 2019թ մարտին[37]:

2019թ դեկտեմբերին Վոլվոն և Իսուզուն հայտարարեցին իրենց ստրատեգիական միավորման մասին կոմերցիոն առևտրամիջոցներ արտադրելու նպատակով: Պայմանգրի համաձայն՝ Վոլվոն պետք է վաճառեր «UD Trucks» Իսուզուին[38]: 2020թ ապրիլին վոլվոն և Դաիմլերը հայտարարեցին, որ Վոլվոն ձեռք կբերի Դաիմլերի վառելիքային էլեմենտի բիզնեսի կեսը՝ կազմելով համատեղ ձեռնարկություն երկու ընկերությունների միջև[39]:

ԲիզնեսներըԽմբագրել

«Volvo group»-ը ներառում է՝

  • Volvo trucks (միջին չափի բեռնատարներ՝ նախատեսված երկար տարածություններ ճամփորդելու համար)
  • Mack Trucks (թեթև բեռնատարներ՝ կարճ տարածությունների համար նախատեսված)
  • Renault Trucks (ծանր բեռնատարներ՝ նահանգային բեռնափոխադրումների համար նախատեսված)
  • UD Trucks (միջին չափի բեռնատարներ)
  • Dongfeng Commercial Vehicles
  • VE Commercial Vehicles (Eicher)
  • Volvo Construction Equipment
  • SDLG
  • Volvo Buses(քաղաքային, տուրիստական ավտոբուսներ)
  • Volvo Financial Services
  • Volvo Penta (ծովային փոխադրամիջոցների մեխանիզմներ)
  • Arquus[40]

ԱպրանքանիշԽմբագրել

Վոլվոյի ապրանքանիշը հավասարապես պատկանում է «AB Volvo» և «Volvo car corporation»[41]:

Ընկերության առանցքային նպատակն է պահպանել և պաշտպանել Վոլվոյի ապրանքանիշերը: Ամենօրյա աշխատանքը կենտրոնացած է ապրանքային նշանների գրանցումների համաշխարհային պորտֆելի պահպանման վրա և Volvo ապրանքանշանների համար գրանցված պաշտպանության շրջանակների բավարար ընդլայնման վրա: Գլխավոր աշխատանք է նաև ուղղված դեպի ոչ օրինական ապրանքանիշերի թողարկմանը, գրանցմանը և օգտագործմանը, որոնք նման են Վոլվոյի ապրանքանիշին[42]:

Համագործակցումը քոլեջների և համալսարանների հետԽմբագրել

Վոլվոն համագործակցում է բազմաթիվ համալսարանների և քոլեջների հետ, ինչպիսիք են՝ «Penn State University», «INSA Lyon», «EMLYON Business School», «NC State University», «Sophia University», «Chalmers University of Technology», «The Gothenburg School of Business», «Economics and Law at the University of Gothenburg», «Mälardalen University College», և Skövde համալսարանը[43]:

ԾանոթագրություններԽմբագրել

  1. http://www.volvogroup.com/content/dam/volvo/volvo-group/markets/global/en-en/investors/reports-and-presentations/annual-reports/annual-and-sustainability-report-2016.pdf
  2. «Annual and Sustainability Report 2016» (PDF)։ Volvo։ էջ 1։ Արխիվացված է օրիգինալից 2 July 2017-ին։ Վերցված է 8 June 2017 
  3. «Volvo to quit Nasdaq»։ Toronto Star։ 14 June 2007։ Արխիվացված է օրիգինալից 20 October 2017-ին։ Վերցված է 15 June 2017 
  4. «Volvo's founders : Volvo Group – Global»։ Volvo։ 14 April 1927։ Արխիվացված է օրիգինալից 22 May 2009-ին։ Վերցված է 12 June 2009 
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 5,6 Pederson Jay P. (June 2005)։ «AB Volvo»։ International Directory of Company Histories 67։ St. James Press։ էջեր 378–383։ ISBN 978-1-5586-2512-9 
  6. 6,0 6,1 «History time-line : Volvo Group – Global»։ Volvo։ Արխիվացված է օրիգինալից 20 June 2011-ին։ Վերցված է 12 June 2009 
  7. Volvo Group Global։ «Volvo 80 years»։ Volvo։ Արխիվացված է օրիգինալից 22 October 2009-ին։ Վերցված է 6 November 2010 
  8. 8,0 8,1 8,2 Georgano, G. N. Cars: Early and Vintage, 1886–1930. (London: Grange-Universal, 1985) 9781590844915
  9. «1930 – History: Volvo Penta»։ Volvo Penta։ Արխիվացված է օրիգինալից 3 December 2013-ին։ Վերցված է 28 November 2013 
  10. 10,0 10,1 Eliasson G (2013)։ «Automotive dinamics in regional economies»։ in Pyka Andreas, Burghof Hans-Peter։ Innovation and Finance։ Routledge։ էջ 130։ ISBN 978-1-135-08491-2 
  11. «Heccből támasztották fel a Volvo híres traktormárkáját» (Hungarian)։ Agrarszektor.hu։ 6 January 2017։ Արխիվացված է օրիգինալից 7 January 2017-ին։ Վերցված է 14 June 2016 
  12. «Zo zou de Volvo BM er nu uit kunnen zien» (Dutch)։ Mechaman.nl։ 24 October 2016։ Արխիվացված է օրիգինալից 20 October 2017-ին։ Վերցված է 15 June 2016 
  13. 13,0 13,1 13,2 Donnelly Tom, Donnelly Tim, Morris David (2004)։ «Renault 1985–2000: From bankruptcy to profit»։ Working papers (Caen Innovation Marché Entreprise) (30)։ OCLC 799704146։ Արխիվացված է օրիգինալից 20 September 2006-ին 
  14. Styhre Alexander (2007)։ The Innovative Bureaucracy: Bureaucracy in an Age of Fluidity։ Routledge։ ISBN 978-0-203-96433-0 
  15. Mitsubishi Motors Corporation Vehicle Manufacturer Strategic Insight Archived 23 February 2009 at the Wayback Machine., Automotive World (subscription required)
  16. «Once upon a time..." History, Nedcar.nl website»։ Nedcar.nl։ 2006-05-01։ Արխիվացված է օրիգինալից 29 July 2007-ին։ Վերցված է 2012-05-16 
  17. Simister John (November 2006)։ Volvo C30 T5 SE։ Evo։ Արխիվացված է օրիգինալից 3 December 2013-ին։ Վերցված է 29 November 2013։ «The T5 petrol engine is almost the same as the one borrowed from Volvo by Ford for the Focus ST...» 
  18. «ASTON'S CLEARER ADVANTAGE»։ The Scotsman։ 29 November 2013։ Արխիվացված է օրիգինալից 3 December 2013-ին։ Վերցված է 29 November 2013։ «The optional satellite navigation remains a Volvo-sourced system that is absurdly fiddly.» 
  19. Simister John (December 2006)։ Land Rover Freelander։ Evo։ Արխիվացված է օրիգինալից 3 December 2013-ին։ Վերցված է 29 November 2013։ «But it's good news for the new 'Freelander 2', based on the S-Max/S80/next-Mondeo platform, powered in the top model by a 229bhp Volvo straight-six» 
  20. «Mitsubishi Motors announces alliance with Volvo»։ The Augusta Chronicle։ 10 October 1999։ Արխիվացված է օրիգինալից 20 October 2017-ին։ Վերցված է 27 June 2017 
  21. Miller Scott (15 February 2001)։ «Volvo Might Sell Its Mitsubishi Stake Because of Daimler's Control of Firm»։ The Wall Street Journal։ Արխիվացված է օրիգինալից 20 October 2017-ին։ Վերցված է 27 June 2017 
  22. «Volvo säljer sitt innehav i Mitsubishi»։ Aftonbladet (Swedish)։ 11 April 2001։ Արխիվացված է օրիգինալից 20 October 2017-ին։ Վերցված է 27 June 2017 
  23. «AB VOLVO TRANSFER REMAINING SHARES TO RENAULT S.A»։ Volvo։ 9 February 2001։ Արխիվացված է օրիգինալից 3 December 2013-ին։ Վերցված է 29 November 2013 
  24. 24,0 24,1 «Renault raises €3bn with part-sale of Volvo stake»։ The Daily Telegraph։ 7 October 2010։ Արխիվացված է օրիգինալից 4 January 2014-ին։ Վերցված է 29 November 2013 
  25. «Volvo in $1.1bn Nissan purchase»։ BBC News (BBC)։ 20 February 2007։ Արխիվացված է օրիգինալից 19 March 2007-ին։ Վերցված է 29 November 2013 
  26. Pearson David (12 December 2012)։ «Renault to Sell Rest of Its Volvo Stake»։ The Wall Street Journal։ Արխիվացված է օրիգինալից 4 December 2013-ին։ Վերցված է 29 November 2013 
  27. «Industrivärden strengthens its ownership position in Volvo»։ Industrivärden։ 13 December 2012։ Արխիվացված է օրիգինալից 3 December 2013-ին։ Վերցված է 29 November 2013 
  28. «GKN's shares soar as it buys Volvo's aircraft engine business»։ The Guardian։ 5 July 2012։ Արխիվացված է օրիգինալից 26 February 2018-ին։ Վերցված է 27 June 2017 
  29. «China's Geely turns to Volvo trucks in latest Swedish venture»։ Reuters։ 27 December 2017։ Արխիվացված է օրիգինալից 26 February 2018-ին։ Վերցված է 25 February 2018 
  30. Fuller Matthew (12 February 2014)։ «Despite Raising Eyebrows, BlueLine Prices $252M PIK Toggle High Yield Bond Deal»։ Forbes։ Արխիվացված է օրիգինալից 13 April 2018-ին։ Վերցված է 27 June 2017 
  31. Latimer, Cole (10 December 2013)։ «Terex sells trucks arm to Volvo»։ Australian Mining։ Prime Creative Media։ Արխիվացված է օրիգինալից 20 October 2017-ին։ Վերցված է 14 June 2017 
  32. Miller, Graham (31 December 2013)։ «Volvo buys Terex plant in Newhouse for $160m»։ Daily Record։ Scottish Daily Record and Sunday Mail։ Արխիվացված է օրիգինալից 20 October 2017-ին։ Վերցված է 14 June 2017 
  33. «Further job cuts at Terex truck firm in Motherwell»։ bbc.com։ BBC։ 16 June 2016։ Արխիվացված է օրիգինալից 11 January 2017-ին։ Վերցված է 14 June 2017 
  34. Tran, Pierre (4 November 2016)։ «Volvo Launches RTD Sale, No Timetable»։ Defense News։ Sightline Media Group։ Վերցված է 14 June 2017 
  35. Altmeyer, Cyril (24 May 2018)։ «Armament terrestre: Renault Trucks Defense (Volvo) devient Arquus» [Ground army: Renault Trucks Defense (Volvo) becomes Arquus]։ L'Usine nouvelle (French)։ Արխիվացված է օրիգինալից 1 April 2019-ին։ Վերցված է 1 April 2019 
  36. «Volvo Group To Divest 75.1% Of Shares In WirelessCar Unit To Volkswagen»։ Markets Insider։ 19 December 2018։ Արխիվացված է օրիգինալից 1 April 2019-ին։ Վերցված է 1 April 2019 
  37. «Volvo Group has completed the sale of shares in WirelessCar» (Press release)։ Volvo։ 29 March 2019։ Արխիվացված է օրիգինալից 1 April 2019-ին։ Վերցված է 1 April 2019 
  38. Okada Emi, Yamada Kohei, Fukao Kosei (20 December 2019)։ «Isuzu tackles emerging rivals and R&D costs with Volvo tie-up»։ Nikkei Asian Review։ Վերցված է 20 December 2019 
  39. Goldstein Steve (21 April 2020)։ «Volvo buying half of Daimler's fuel cell activities as firms form venture»։ MarketWatch։ Վերցված է 21 April 2020 
  40. «Organization | Volvo Group»։ www.volvogroup.com (English)։ Վերցված է 2019-06-11 
  41. «Volvo Annual Report 1999»։ .volvo.com։ Արխիվացված է օրիգինալից 16 March 2012-ին։ Վերցված է 6 November 2010 
  42. «The Volvo Brand Name, Volvo Annual Report 1999»։ .volvo.com։ Արխիվացված է օրիգինալից 17 July 2011-ին։ Վերցված է 6 November 2010 
  43. «Academic Partner Program | Volvo Group»։ www.volvogroup.com (English)։ Վերցված է 2019-06-11