Տոմիսլավ Մարիչ (խորվ.՝ Tomislav Marić, հունվարի 28, 1973(1973-01-28)[1][2], Հայլբրոն, Շտուտգարտի ադմինիստրատիվ օկրուգ, Բադեն-Վյուրթեմբերգ, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն), խորվաթ ֆուտբոլիստ և մարզիչ, խաղացել է հարձակվողի դիրքում։ Մարզում է Սլովակիայի ԴԱԿ 1904 ֆուտբոլային ակումբը։

Տոմիսլավ Մարիչ
Քաղաքացիությունը  Խորվաթիա
Ծննդյան ամսաթիվ հունվարի 28, 1973(1973-01-28)[1][2] (51 տարեկան)
Ծննդավայր Հայլբրոն, Շտուտգարտի ադմինիստրատիվ օկրուգ, Բադեն-Վյուրթեմբերգ, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն
Դիրք հարձակվող

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1973 թվականի հունվարի 28-ին Գերմանիայի Հայլբորն քաղաքում։

Ակումբային կարիերա խմբագրել

Ֆուտբոլ սկսել է խաղալ գերմանական Հայլբրոն քաղաքի համանուն ֆուտբոլային ակումբում։

1996-2000 թվականներին խաղացել է Շտուտգարտեր Կիկերս ակումբի կազմում։ 1999-2000 թվականներին երկրորդ բունդեսլիգայի առաջնությունում դարձել է լավագույն ռմբարկու՝ խփելով 21 գոլ։ Այնուհետև տեղափոխվել է Վոլֆսբուրգ, որտեղ խաղացել է մինչև 2005 թվականը։

Մարզչական կարիերա խմբագրել

Տոմիսլավ Մարիչը 2008-2009 թվականներին դարձել էր գլխավոր մարզչի օգնական Խոֆենխայմ ֆուտբոլային ակումբում։ Իսկ 2012 թվականի ամռանը աշխատել է որպես սկաուտ Շտուտգարտ ֆուտբոլային ակումբում։ 2015 թվականի հունվարից մինչև 2016 թվականի հունիս Մարիչը ստանձնում էր սլովակյան ԴԱԿ ակումբի գլխավոր մարզչի պաշտոնը[3]։.

Նվաճումները խմբագրել

  Շտուտգարտեր Կիկերսներ Լավագույն ռմբարկու երկրորդ բունդեսլիգա 1999-2000 թվականներ

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 FBref.com(բազմ․)
  3. «Ex-Profi Maric wird Trainer bei slowakischem Erstligisten (22.01.2015)». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունիսի 14-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 6-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տոմիսլավ Մարիչ» հոդվածին։