Հայաստան-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիր (ՀԸԳՀ)
Հայաստան-Եվրոպական Միություն համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիր (ՀԸԳՀ) (անգլ.՝ Armenia-The EU Comprehensive and Enhanced Partnership Agreement (CEPA)), 2017 թվականի նոյեմբերի 24-ին Բրյուսելում Հայաստանի և Եվրոպական Միության միջև ստորագրված համաձայնագիր[1][2][3]։
2018 թվականի ապրիլի 18-ին Հայաստանի խորհրդարանը միաձայն վավերացրեց Հայաստանի և Եվրոպական Միության միջև «Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին» համաձայնագիրը[4]։
Ստորագրողներ
խմբագրելՊայմանագիրը ստորագրվել է 2017 թվականին ԵՄ Արևելյան գործընկերության գագաթնաժողովի շրջանակներում։ Հայաստանի կողմից պայմանագիրը ստորագրել է Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, իսկ ԵՄ կողմից՝ ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին։ Ստորագրման արարողությանը ներկա էին նաև Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը և Եվրոպայի Խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը։
Արձագանք
խմբագրելՀատկանշական է, որ 2017 թվականի նոյեմբերի 24-ին նախատեսված պայմանագրի ստորագրումից առաջ Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով Հայաստան էր այց կատարել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, ում ընդունել էր նաև Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը։ Նոյեմբերի 21-ին տեղի են ունեցել Էդվարդ Նալբանդյանի և Սերգեյ Լավրովի բանակցությունները, որոնց արդյունքներով նախարարները հանդես են եկել համատեղ մամուլի ասուլիսով։ Նույն օրը Էդվարդ Նալբանդյանն ու Սերգեյ Լավրովը Հայաստանի Ազգային պատկերասրահում բացել են Հայաստանի և Ռուսաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին նվիրված պատմական լուսանկարների և փաստաթղթերի «Հայաստան-Ռուսաստան. դարերով ստուգված բարեկամություն» խորագրով ցուցահանդեսը[5]։
Անդրադառնալով Հայաստան-ԵՄ համաձայնագրին, նոյեմբերի 24-ին Հայաստանում Ռուսաստանի դեսպան Իվան Վոլինկինը կարծիք է հայտնել, որ «Հայաստանն ինքնիշխան պետություն է և իրավունք ունի մասնակցելու ցանկացած պայմանագրի և միավորման, որոնք չեն հակասում նախկինում ստանձնած պարտավորություններին»։ Միաժամանակ նա ավելացրել է, որ «Հայաստանի անվտանգությունն ապահովելու հարցում ԵՄ-ն չի կարող փոխարինել Ռուսաստանին»[6]։
Վավերացում անդամ երկրների և Հայաստանի միջև
խմբագրելԵրկիր | Վավերացում | Ծանոթագրություն | |
---|---|---|---|
1 | Էստոնիա | 12.01.18 | [7][8] |
- | Հայաստան | 18.04.18 | [9][10] |
2 | Լատվիա | 19.04.18 | [11] |
3 | Լիտվա | 24.05.18 | [12][13] |
4 | Լեհաստան | 05.06.18 | [14] |
5 | Բուլղարիա | 13.06.18 | [15][16] |
6 | Լյուքսեմբուրգ | 29.06.18 | [17][18] |
- | Եվրոպայի խորհուրդ (ԵԽ) | 04.07.18 | [19] |
7 | Դանիա | 19.09.18 | |
8 | Մալթա | 04.10.18 | [20] |
9 | Ռումինիա | 18.10.18 | [21] |
10 | Միացյալ Թագավորություն | 18.01.19 | [22] |
11 | Գերմանիա | 04.04.19 | [23] |
12 | Հունգարիա | 15.04.19 | |
13 | Չեխիա | 18.04.19 | [24] |
14 | Ֆինլանդիա | 29.04.19 | [25] |
15 | Շվեդիա | 03.05.19 | |
16 | Սլովակիա | 08.05.19 | [26] |
17 | Կիպրոս | 28.06.19 | |
18 | Իտալիա | 25.09.19 | |
19 | Խորվաթիա | 21.10.19 | |
20 | Սլովենիա | 26.11.19 | |
21 | Իռլանդիա | 04.12.19 | |
22 | Նիդերլանդներ | 12.12.19 | |
23 | Բելգիա | 13.12.19 | |
24 | Ֆրանսիա | 18.12.19 | |
25 | Ավստրիա | 29.05.20 | |
26 | Հունաստան | 07․07․20 | [27] |
27 | Իսպանիա | 23.09.20 | [28] |
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ «Հայաստանի Հանրապետությունը և Եվրոպական միությունը ստորագրել են Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը - Մամլո հաղորդագրություններ - Լրատվություն - Հայաստանի Նախագահ». president.am. Վերցված է 2018 թ․ հուլիսի 1-ին.
- ↑ «ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը ստորագրվեց». www.panorama.am (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 1-ին.
- ↑ «New agreement signed between the European Union and Armenia set to bring tangible benefits to citizens - EEAS - European External Action Service - European Commission». EEAS - European External Action Service (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 1-ին.
- ↑ «Հայաստանի խորհրդարանը միաձայն վավերացրեց ՀՀ-Եվրամիություն համաձայնագիրը». armenpress.am. Վերցված է 2018 թ․ ապրիլի 11-ին.
- ↑ «Լավրով․ Ղարաբաղյան խնդիրը բարդ է, և բանակցությունները շուտ չեն ավարտվի». «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայան. Վերցված է 2018 թ․ հուլիսի 1-ին.
- ↑ «Ինքնիշխան Հայաստանը իրավունք ունի մասնակցելու ցանկացած պայմանագրի և միավորման․ Վոլինկին». «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայան. Վերցված է 2018 թ․ հուլիսի 1-ին.
- ↑ «Էստոնիան առաջինը վավերացրեց Հայաստան-ԵՄ համաձայնագիրը». «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայան. Վերցված է 2018 թ․ հուլիսի 1-ին.
- ↑ «Սկիզբը տրված է. Եվրամիությունից Էստոնիան առաջինը վավերացրեց Հայաստան-ԵՄ համաձայնագիրը». Armtimes.com. Վերցված է 2018 թ․ հուլիսի 1-ին.
- ↑ «Հայաստանը վավերացրեց ՀՀ–ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը». newsarmenia.am. Վերցված է 2018 թ․ հուլիսի 1-ին.
- ↑ «Հայաստանի խորհրդարանը վավերացրեց ԵՄ-ի հետ համաձայնագիրը». www.civilnet.am. Վերցված է 2018 թ․ հուլիսի 1-ին.(չաշխատող հղում)
- ↑ «Լատվիան վավերացրեց ՀՀ-ԵՄ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը». www.panorama.am (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 1-ին.
- ↑ «Լիտվայի խորհրդարանը վավերացրել է ՀՀ-ԵՄ համաձայնագիրը». Լուրեր Հայաստանից | Shamshyan.com. Վերցված է 2018 թ․ հուլիսի 1-ին.
- ↑ «Լիտվայի խորհրդարանը վավերացրել է ՀՀ-ԵՄ համաձայնագիրը». www.pastinfo.am. Վերցված է 2018 թ․ հուլիսի 1-ին.
- ↑ «Լեհաստանի Սենատը միաձայն վավերացրել է ՀՀ - ԵՄ համաձայնագիրը - Այսօր` թարմ լուրեր Հայաստանից». www.aysor.am (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 1-ին.
- ↑ «Բուլղարիան վավերացրել է ԵՄ-Հայաստան համաձայնագիրը». armenpress.am. Վերցված է 2018 թ․ հուլիսի 1-ին.
- ↑ «Բուլղարիայի խորհրդարանը վավերացրել է ՀՀ-ԵՄ համաձայնագիրը». PanARMENIAN.Net. Վերցված է 2018 թ․ հուլիսի 1-ին.
- ↑ «Լյուքսեմբուրգի խորհրդարանը վավերացրեց ՀՀ-ԵՄ համաձայնագիրը». www.panorama.am (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 1-ին.
- ↑ «Լյուքսեմբուրգը ևս վավերացրեց Եվրամիություն-Հայաստան համաձայնագիրը». «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայան. Վերցված է 2018 թ․ հուլիսի 1-ին.
- ↑ «Եվրոպական խորհրդարանը կողմ է քվեարկել ԵՄ-Հայաստան Համապարփակ և ընդլայնված համագործակցության համաձայնագրին». armenpress.am. Վերցված է 2018 թ․ հուլիսի 4-ին.
- ↑ «Minister Abela ratifies EU agreements with Armenia, Cuba and Afghanistan on behalf of Malta». foreignaffairs.gov.mt (անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 24-ին.
- ↑ «Ռումիանիայի Սենատը միաձայն քվեարկությամբ վավերացրել է ՀՀ-ԵՄ համաձայնագիրը». armenpress.am. Վերցված է 2019 թ․ մայիսի 8-ին.
- ↑ «Միացյալ Թագավորությունը վավերացրել է ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը /լրացված/». armenpress.am. Վերցված է 2019 թ․ մայիսի 8-ին.
- ↑ «Բունդեսթագը վավերացրել է Հայաստան-Եմ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը». armenpress.am. Վերցված է 2019 թ․ մայիսի 8-ին.
- ↑ «Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատը վավերացրել է ՀՀ-ԵՄ համաձայնագիրը». armenpress.am. Վերցված է 2019 թ․ մայիսի 8-ին.
- ↑ «Ֆինլանդիան վավերացրել է ՀՀ-ԵՄ համաձայնագիրը». armenpress.am. Վերցված է 2019 թ․ մայիսի 8-ին.
- ↑ «Սլովակիան վավերացրել է ՀՀ-ԵՄ համաձայնագիրը». PanARMENIAN.Net. Վերցված է 2019 թ․ մայիսի 8-ին.
- ↑ «Հունաստանի խորհրդարանը վավերացրել է ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը». infocom.am. 2020 թ․ հուլիսի 7. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 7-ին.
- ↑ «Իսպանիայի Սենատը վավերացրել է ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը». Armtimes.com. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 24-ին.